Jump to content

Թենդի Նյուտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թենդի Նյուտոն
անգլ.՝ Thandiwe Newton
Ծնվել է1972 թվական նոյեմբերի 6
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիա
ԿրթությունԴաունինգ քոլեջ, Քեմբրիջի համալսարան և Humphry Davy School?
ՔաղաքացիությունՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Կրոնբուդդայականություն[1]
Այլ անուն(ներ)Տենդիվե Նեշիտա Նյուտոն
Մասնագիտությունդերասանուհի
Ակտիվ շրջան1991 - մինչ այժմ
Ամուսին(ներ)Օլ Փարքեր
Համատեղ ապրող(ներ)Ջոն Դայգան
Երեխա(ներ)Nico Parker?
Պարգևներ և մրցանակներ
Թենդի Նյուտոն՝ Վիքիպահեստ

Տենդիվե Նեշիտա «Տենդի» Նյուտոն (անգլ.՝ Thandiwe Nashita "Thandie" Newton, նոյեմբերի 6, 1972(1972-11-06)[8][9], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[10]), անգլիացի կինոդերասան, BAFTA մրցանակակիր՝ «Ընդհարում» ֆիլմում իր մարմնավորած դերի համար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրը՝ Նյաշը, Զիմբաբվեից է, առողջապահության բնագավառաում աշխատող, իսկ հայրը՝ Նիկա Նյուտոնը, անգլիացի լաբարատորիայի աշխատող և արտիստ։ Ասվում է, որ Տենդին ծնունդով Զամբիայից է, սակայն ինքը՝ դերասանուհին, ասում է, որ ծնվել է Անգլիայում, երբ իր ծնողները 2 ամսով այնտեղ էին տեղափոխվել։ Դերասանուհու անունը՝ Տենդին, զուլուերեն նշանակում է «սիրելի»։ 1988 թվականին Նյուտոնը խաղացել է Տոնի Մորիսոնի «Սիլելին» նորավեպի հիման վրա նկարահանված «Beloved» ֆիլմում։ Տենդին մեծացել է Լոնդոնում և Պենզանսեում, Կորնոուլի կոմսությունում և կրթություն է ստացել Դաունինգայի քոլեջում (Քեմբրիջ

Նյուտոնը 1991 թվականին դեբյուտել է Ջոն Դիգանայի «Ֆլիրտ» դրամայում։ Այդ ավստրալիական ֆիլմը դարձավ ոչ միայն իր կարիերայի կիզակետը, այլև դերասանուհի Նիկոլ Կիդմանի աստղային կարիերայի սկիզբը, ում հետ հետագայում ընկերացավ։ Տենդին վաստակեց համաշխարհային ճանաչում Նիկ Նոլտիի հետ «Ջեֆֆերսոնը Փարիզում» ֆիլմում նկարահանվելուց հետո, որտեղ նա մարմնավորում էր Սալի Հոմինգսի դերը, որի շնորհիվ էլ նա ստացավ իր հաջորդ դերը՝ Ջոնատանա Դեմեյի «Սիլելին» ֆիլմում, որտեղ նկարահանվեց Դենի Գլովերի, Քիմբերլի Գլովերի և Օֆրոյ Ուինֆրիի հետ։ «Միսիան ավարտված չէ 2» ֆիլմում նա մարմնավորեց լիդեր կնոջ դեր, ֆիլմում Կենդին խաղաց Թոմ Կռուզոյի հետ և պետք դառնար Չարլիի հրեշտակներից մեկը, բայց դերը վերջում մարմնավորեց Լյուսի Լյուն։

Տենդի Նյուտոնը 2010 թվականին

2003- 2005 թվականների ընթացքում Նյուտոնը խաղաց Մակեբու Լիկասուի դերը, իսկ հաջորդ՝ ամերիկյան «Շտապ օգնություն» հեռուստասերիալում բժիշկ Ջոն Կարտերի կնոջ դերը։ 2004 թվականին նա նկարահանվել է Դեվիդ Տուի «Րիդիկի ժամանակագրություն» ֆանտաստիկ ֆիլմում՝ Վին Դիզելեի հետ, և օսկարակիր «Ընդհարում» քրեական դրամայում։ «Ընդհարում» ֆիլմում դերասանուհին մարմնավորեց հարուստ սևամորթ կնոջ՝ Քրիստինայի դերը, ով իր ամուսնու հետ դառնում է ոստիկան ռասիստի թիրախը։ Ոստիկանը ֆիմի ընթացքում ձանձրացնում է ամուսիններին, սակայն վերջում փրկում է Քրիստինայի կյանքը։ Նյուտոնն ստանում է Բրիտանական Ակադեմիայի մրցանակ՝ «Լավագույն աջակացող դերասանուհի» նոմինացիայում՝ 2006 թվականին Քրիստինայի դերի համար։ Իսկ հենց ֆիլմը ստացավ Ակադեմիական մրցանակը՝ որպես «Լավագույն կինոնկար»՝ 2005 թվականին։ 2006 թվականին Տենդին խաղացել է մնջախաղ «Մոխրոտիկ»-ի ռադիո տարբերակում։

2007 թվականին դերասանուհին Էդի Մերֆիի հետ նկարահանվել է «Նորբիտի խորամանկություն» կատակերգությունում՝ Կեյտ Թոմասի դերում, ով սիրահարված է Մերֆիին։ Տենդիի մարմնավորած հաջորդ դերը առաջին աֆրոամերիկացի և երկրորդ կնոջ, ով Օլիվեր Սոունի Բուշ ֆիլմում զբաղեցնում էր ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը (Կոնդոլիզի Ռիզ)։ 2007 թվականի հուլիսի 7-ին Նյուտոնը ներկա գտնվեց Ուեմբլի մարզադաշտում տեղի ունեցող «Live Earth» կազմակերպության համերգներին։ Նյուտոնին բաժին ընկավ ներկայացնելու ամերիկյան էկոլոգիական հարցերով զբաղվող ակտիվիստ և քաղաքական գործիչ Էլա Գլովերին, սակայն վերջինս ուշացավ և դերասանուհին սկսեց կատակել և զբաղեցնել լսարանը։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականի հուլիսի 11-ին Տենդին ամուսնացավ ռեժիսոր Օլոմ Պարկերի հետ։ Զույգն ունի երեք երեխա. երկու աղջիկ՝ Ռիփլի Պարկեր (ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 17-ին) և Նիկո Պարկեր (ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 9-ին)[11], և մեկ տղա՝ Բուկեր Ջոմբ Պարկեր (ծնվել է 2014 թվականի մարտի 3-ին)[12]։ Աղջիկ Ռիփլին «Խորթը» ֆիլմում մարմնավորել է գլխավոր հերոսուհի Սիգուրնի Ունիվերին։

2006 թվականին Նյուտոնը գրել է «We Wish: Hopes and Dreams of Cornwall’s Children» մանկական հեքիաթների նախաբանը, որը հրատարակվել է NSPCC երեխաների պաշտպանությամբ զբաղվող ընկերության կողմից։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմեր
Թիվ Ֆիլմի անվանումը Բնօրինակի ավանումը Դերը
2012Լավ արարքներGood DeedsԼինդսի
2011ՆահանջRetreatՔեյթ
2010Անհայտացում 7-րդ փողոցումVanishing on 7th StreetՌոզմարի
200920122012Լորա Ուիլսոն
2009ԲուշW.Ռայս Կոնդոլիզա
2008ՌոքնռոլշիկRocknRollaՍտելլա
2007Վազիր, գեր տղա, վազիրRun Fatboy RunԷլիզաբեթ Օլիվիա
2007Նոբիտի խորամանկությունNorbitԿեյթ Թոմաս
2006Երջանկության հետևիցThe Pursuit of HappynessԼինդա
2004ԸնդհարումCrashՔրիստինա
2004Ռիդդիկի ժամանակագրությունըThe Chronicles of RiddickԴամա Վաակո
2003Հմուտ ձեռքերShadeՏիֆֆանի
2002Ժշմարտությունը Չարլիի մասինThe Truth About CharlieՌեջինա Լամբերտ
2000Միսիան ավարտված չէ 2Mission: Impossible IIՆայ Խոլ
1998ՍիրելինBelovedՍիրելին
1998ՇրջափակվածBesiegedՇանդուրայ
1997ՓակուղումGridlock’dԲարբարա Կուկ
1996ԱռաջնորդThe Leading ManՀիլարի Ռուլ
1996Ավգուստ Քինգի շրջագայությունըJourney of August King, TheԱննալիս
1995Ջեֆֆերսոնը ՓարիզումJefferson in ParisՍալլի Հեմինգս
1994ԾանրաբեռնվածLoadedԶիտա
1994Հարցազրույց վամպիրների հետ։ Վամպիրների ժամանակագրությունըInterview with the Vampire: The Vampire ChroniclesԻվետ
1993Երիտասարդ ամերիկացիներըThe Young AmericansՌեյչել Սթիվենս
1991ՖլիրտFlirtingՖանդինա Ադյովա
Թիվ Մրցանակ Կատեգորիա Ֆիլմ Արդյունք
2000Black Reel AwardsԼավագույն դերասանուհիԺրջափակվածԱռաջադրված
2001Empire AwardsԼավագույն անգլիացի դերասանուհիՄիսիան ավարտվախ չէ 2Առաջադրված
2003Black Reel AwardsԼավագույն դերասանուհիՃշմարտությունը Չարլիի մասինԱռաջադրված
2006Black Reel AwardsԼավագույն երկրորդային դերակատարում ունեցող դերասանուհիԸնդհարումԱռաջադրված
2006BAFTA AwardsԼավագույն երկրորդային դերակատարում ունեցող դերասանուհիԸնդհարումՀաղթանակ
2006Empire AwardsԼավագույն դերասանուհիԸնդհարումՀաղթանակ
2006Black Reel AwardsԼավագույն դերասանական կազմԸնդհարումՀաղթանակ
2006London Critics Circle Film AwardsԼավագույն երկրորդային դերակատարում ունեցող դերասանուհիԸնդհարումՀաղթանակ
2006Screen Actors Guild AwardsԼավագույն դերասանական կազմԸնդհարումՀաղթանակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://web.archive.org/web/20131014173038/http://www.pittsburghurbanmedia.com/A-Body-in-Motion--Thandie-Newton-The-For-Colored-Girls-Interview-/
  2. https://www.bbc.co.uk/news/uk-46693826BBC, 2018.
  3. 1 2 3 Internet Movie Database — 1990.
  4. Hello — 1988. — ISSN 0214-3887
  5. https://www.imdb.com/name/nm0628601/awards/
  6. https://100women.okayafrica.com/editorial/thandienewton
  7. https://www.bafta.org/awards/film/supporting-actress
  8. filmportal.de — 2005.
  9. Discogs(անգլերեն) — 2000.
  10. Deutsche Nationalbibliothek Record #140983074 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  11. Семейная жизнь Тэнди Ньютон
  12. «Thandie Newton Welcomes Son Booker Jombe». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 16-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թենդի Նյուտոն» հոդվածին։