Մարչել Յուրեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարչել Յուրեշ
Marcel Iures.png
Ծնվել էօգոստոսի 2, 1951(1951-08-02)[1][2] (68 տարեկան)
ԾննդավայրԲեյլեշտի, Dolj County, Ռումինիա[1][3]
ԿրթությունԲուխարեստի կինոյի և թատրոնի ազգային համալսարան «Ի. Օ. Կարաջիալե»
ՔաղաքացիությունFlag of Romania.svg Ռումինիա[4][5][6]
Մասնագիտությունթատրոնի դերասան և կինոդերասան
marcel-iures.com

Մարչել Յուրեշ (ռում.՝ Marcel Iureş, օգոստոսի 2, 1951(1951-08-02)[1][2], Բեյլեշտի, Dolj County, Ռումինիա[1][3]), ռումինական թատրոնի և կինոյին դերասան[7]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարչել Յուրեշը ծնվել է 1951 թվականի օգոստոսի 2-ին, Ռումինիայի Դոլժ կոմսության Բեյլշտի քաղաքում։ 1974 թվականին ընդունվել է Բուխարեստի ազգային թատրոն, որն ավարտել է 1978 թվականին։ 1975 թվականին առաջին դերակատարումն է ունեցել «Բուլանդրա» թատրոնի բեմում[7]:

Թատերական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ դերասանի առաջին դերակատարումը եղել է Դեյվիդ Սթորեյի «Ֆերմա» պիեսում։ Այնտեղ նա խաղում էր Ջորջի դերը։ 1978 թվականից 1981 թվականը Յուրեշը աշխատել է Կլուժ-Նապոկայի ազգային թատրոնում։ 1980-ական թվականների սկզբին նա մասնակցել է «Բուլանդրա» և «Օդեոն» թատրոնների մայրաքաղաքային ներկայացումներին։ Այդ ժամանակահատվածի աշխատանքները ներառում են նաև Շեքսպիրի «Համլետը», «Հանրի VI»-ը, «Ռիչարդ III»-ը[7]:

1995 թվականին Յուրեշը դառնում է Ռումինիայի անկախ «Teatrul ACT» թատրոնի հիմնադիրներից մեկը, որը հետագայում ղեկավարում է[8][9]: Այս թատրոնում նա խաղացել է մի շարք գլխավոր դերերում։ Թոմաս Բերնհարդի պիեսում «Դերասան» դերի համար Յուրեշը 2002 թվականին դերասանական վարպետության համար ստացել է մրցանակ։ Նա նաև ծարունակում էր խաղալ «Բուլանդրա» թատրոնի բեմում, մասնավորապես 2005 թվականին ելույթ է ունեցել Լուիջի Պիրանդելլոյի «Հանրի VI» պիեսում՝ գլխավոր դերերից մեկում[10]:

Թատերական ձեռքբերումների համար Մարչել Յուրեշը բազմիցս առաջադրվել է հեղինակավոր ռումինական և միջազգային պարգևների և նույնիսկ մրցանակակիր դարձել։ Նրա ստացացած վերջին մրցանակներից մեկն է 2008 թվականին ստացած Գրան Պրին[11]: Յուրեշը գլխավորում է ամենամյա «Ideo Ideis Festival» մանկապատանեկան փառատոնը[7]:

Կարիերան կինեմատոգրաֆիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրեշի համար առաջին դերակատարումը կինոյում եղել է հունգարացի կոմպոզիտոր Ֆերենց Լիստի «Vis de ianuarie» ֆիլմում (1978 թվական)։ 1980-ական և 1990-ական թվականներին նրա կարիերան կոնոյում զարգացավ, նա էկրան բարձրացավ ինչպես փոքր, այնպես էլ խոշոր դերերով[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.aveleyman.com/ActorCredit.aspx?ActorID=41590
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 http://www.filmscouts.com/scripts/matinee.cfm?Film=peacema&File=cast
  4. http://www.altcine.com/person.php?id=8118
  5. http://www.behindthevoiceactors.com/Marcel-Iures/
  6. http://www.washingtonpost.com/wp-dyn/content/article/2002/02/15/AR2005033116533.html
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Biography» (անգլերեն)։ www.marcel-iures.com (պաշտոնական կայք)։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-15-ին 
  8. «Echipa» (ռումիներեն)։ Teatrul ACT։ Վերցված է 2015-05-16 
  9. «Istoric» (ռումիներեն)։ Teatrul ACT։ Վերցված է 2015-05-16 
  10. «News Information»։ www.marcel-iures.com (официальный сайт)։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-15-ին 
  11. «Marcel Iures ia marele premiu la Gala Premiilor Flacara, editia 2008» (ռումիներեն)։ Վերցված է 2015-05-16 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]