Աննա Ռայս
Աննա Ռայս Anne Rice | |
---|---|
Աննա Ռայսը 2006 թվականին | |
Ծննդյան անուն | Հովարդ Ալլեն Օ’Բրայեն |
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1941 (76 տարեկան) |
Ծննդավայր | Նոր Օրլեան |
Վախճանվել է | դեկտեմբերի 11, 2021[1] (80 տարեկան) |
Վախճանի վայր | Ռանչո Միրաժ, Կալիֆոռնիա |
Գրական անուն | Anne Rampling և A. N. Roquelaure |
Մասնագիտություն | գրող, սցենարիստ, պրոդյուսեր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Նահանգի համալսարան Սան Ֆրանցիսկոյում, Texas Woman's University?[2], Հյուսիսային Տեխասի համալսարան և Richardson High School? |
Ստեղծագործական շրջան | 1967 - ից |
Ժանրեր | գոթական, սարսափ, էրոտիկա, ֆենտեզի |
Ուշագրավ աշխատանքներ | Հարցազրույց վամպիրի հետ |
Պարգևներ | |
Ամուսին | Stan Rice?[2] |
Զավակներ | Michele Rice? և Christopher Rice? |
Կայք | http://lib.ru/INOFANT/RAJS_A/ |
https://commons.wikimedia.org/wiki/Category:Anne_Rice Վիքիպահեստում |
Աննա Ռայս (անգլ.՝ Anne Rice, ծննդյան անունը Հովարդ Ալլեն Օ’Բրայեն (անգլ.՝ Howard Allen O’Brien), ծնվել է 1941 թվականի հոկտեմբերի 4 - ին ԱՄՆ - ի Լուիզիանա նահանգի Նոր Օրլեան քաղաքում), ամերիկացի գրող, սցենարիստ և պրոդյուսեր։ Ամենամեծ համբավ գրողին բերեց «Հարցազրույց վամպիրի հետ» վեպը, որն իր հանրաճանաչության համար պարտական է համանուն ֆիլմին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Նոր Օրլեանում իռլանդացի ներգաղթյալների ընտանիքում։ Հայրը՝ Հովարդ Օ’Բրայենը փոստային ծառայող էր, ինչպես նաև վիպագիր և քանդակագործ։ Նա գրել է «The Impulsive Imp» գիրքը, որը տպագրվել է հետմահու։ Մայրը՝ Կետրին «Կեյ» Ալլեն Օ’Բրայենն է։ Ռայսի ավագ քույրը՝ Էլիս Բորհարդը, նույնպես հայտնի գրող է։ Ամուսինը՝ Սթեն Ռայսը, բարձր է գնահատվում, որպես բանաստեղծ, իսկ նրանց որդի Քրիստոֆերը մի շարք վեպերի հեղինակ է։
Նա անվանակոչվել է Հովարդ տղամարդու անունով, որովհետև նրա մայրը կարծում էր, որ բարձր տղամարդու անունը աղջկան կօգնի ապագայում բարձունքներ նվաճել։ Սակայն վեց տարեկան հասակում, երբ Կաթոլիկ աղջիկների դպրոցի միանձնուհի-մայրապետը հարցրել է նրա անունը, նա պատասխանել է` Աննա (Anne): Դրանից հետո բացի Աննայից նրան այլ կերպ չեն կոչել։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննա Ռայսն ամուսնացել է Սթեն Ռայսի հետ 1961 թվականին։ Նրանց աղջիկը՝ Միշելը (ծնվ. 1966), մահացել է 1972 թվականին լեյկեմիայից։ 1978 թվականին ծնվել է նրանց որդի Քրիստոֆերը։
Կրոնական հայացքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տասնութ տարեկանում Ռայսը լքեց հռոմեական կաթոլիկ եկեղեցին, սակայն XXI դարի սկզբում վերադարձել է և 2010 թվականի ամռանը վերջնականապես հայտարարեց, որ հեռանում է։
Ինչպես ես ասացի ստորև, ես դադարում եմ քրիստոնյա լինել։ Ես հեռանում եմ։ Հանուն Քրիստոսի ես հրաժարվում եմ դեմ լինել դժոխքին։ Ես հրաժարվում եմ դեմ լինել ֆեմինիզմին։ Ես հրաժարվում եմ դեմ լինել արհեստական բեղմնավորմանը։ Ես հրաժարվում եմ դեմ լինել ժողովրդավարությանը։ Ես հրաժարվում եմ դեմ լինել աշխարհիկ հումանիզմին։ Ես հրաժարվում եմ դեմ լինել գիտությանը։ Ես հրաժարվում եմ դեմ լինել կյանքին։ Հանուն... Քրիստոսի, ես թողնում եմ քրիստոնեությունը, որպեսզի լինեմ քրիստոնյա կին։ Ամեն[3]։
Առողջական խնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականին վիրահատել են նրա ստամոքսը, որի արդյունքում գրողը 115 կգ - ից նիհարեց մինչև 55 կգ[4][5]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Վամպիրի քրոնիկները» շարք
- Հարցազրույց վամպիրի հետ (1976)
- Լեստատ վամպիրը (1985)
- Անիծվածների թագուհին (1988)
- Մարմիններ առևանգողների պատմությունը (1992)
- Մեմնոխը սատանա է (1995)
- Վամպիր Արմանը (1998)
- Մերրիկ (2000)
- Արյուն և ոսկի[en] (2001)
- Սև ոսկեգույն (2002)
- Արյունալի հիմն (2003)
- Կլոդիի պատմությունը (2012)
- Արքայազն Լեստատ (2014)
- Prince Lestat and the Realms of Atlantis (2016)
«Sleeping Beauty» / «Քնած գեղեցկուհին» շարք
- Քնած գեղեցկուհու հանդեպ իրավունք (1983)
- Գեղեցկուհու պատիժը (1984)
- Գեղեցկուհու փրկությունը (1985)
- Գեղեցկուհու թագավորությունը (2015)
- Վհուկության ժամ (1990)
- Լեշեր (1993)
- Տալտոս (1994)
Серия «Վամպիրի քրոնիկները»:
- Պանդորա (1998)
- Վատտիրիոն վամպիր է[en] (1999)
«Հիսուս» շարք
«Սերովբեների երգը» շարք
- Սերովբեների երգը[en] (2009)
- Սեր և Չարիք[en] (2010)
The Wolf Gift Chronicles շարք
- Գայլի պարգևը[en] (2012)
- ԳԱյլերը ձմռան շրջադարձին[en] (2013)
Առանձին վեպեր
- Բոլոր սրբերի տոնը[en] (1979)
- Լաց դեպի երկինքм[en] (1982)
- Դարպասներ դեպի դրախտ[en] (1985)
- Բելինդա (1986)
- Մումիա կամ Անիծված Ռամզես (1989)
- Ոսկորների ժառան[en] (1996)
- Ջութակ[en] (1997)
Մեկնաբանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինո և հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դրախտային հաճույք (1994)
- Հարցազրույց վամպիրի հետ (1994)
- Մոռացված դամբարան (1997)
- Բոլոր սրբերի տոնը (2001)
- Անիծվածների թագուհին (2002)
- Մարմիններ առևանգողների պատմությունը
Թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բալետ «Հարցազրույց վամպիրի հետ» (1997)
- Մյուզիքլ «Լեստատ» (2005)
Կոմիքսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մումիա կամ Անիծված Ռամզես (1990)
- Լեստատ վամպիրը (1990)
- Անիծվածների թագուհին (1991)
- Հարցազրույց վամպիրի հետ (1992)
- Վհուկության ժամ (1992)
- Մարմիններ առևանգողների պատմությունը (1999)
- Ոսկորների ժառան (2010)
Մրցանակներ և նոմինացիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Արդյունք |
---|---|---|---|
1986 | Ֆանտազիայի Համաշխարհային Մրցանակ | Լավագույն վեպ «Լեստատ վամպիրը» վեպի համար |
Առաջադրված |
1998 | Բրամ Սթոքեր Մրցանակ | Լավագույն վեպ «Անիծվածների թագուհին» վեպի համար |
Առաջադրված |
1995 | Հյուգո մրցանակ | Լավագույն բեմադրություն «Հարցազրույց վամպիրի հետ» ֆիլմի սցենարի համար |
Առաջադրված |
2001 | Բրամ Սթոքեր Մրցանակ | Ժանրին մատուցած ժառայությունների համար | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Anne Rice, author of ‘Interview with the Vampire,’ dies
- ↑ 2,0 2,1 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 897.
- ↑ Заявление на главной странице от 28.07.10
- ↑ Anne Rice telephone message to fans about gastric bypass surgery, annerice.com, 2/17/2003
- ↑ «"Chapter Two: In a Newly Trim Body, Author Anne Rice Is Starting a New Life—One Without Her Beloved Husband or Favorite Vampire, " People Magazine, Vol. 60, No. 25, 12/22/2003». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեկտեմբերի 11 մահեր
- 2021 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- 20-րդ դարի վիպասաններ
- 20-րդ դարի կին գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 21-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Ամերիկացի կին վիպասաններ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի պրոդյուսերներ