Լեգենդը (ֆիլմ, 1985)
Լեգենդը անգլ.՝ Legend | |
|---|---|
| Երկիր | |
| Ժանր | ֆենթեզի ֆիլմ, արկածային ֆիլմ, էպիկական ֆիլմ, մութ ֆենթեզի, sword and sorcery film? և ֆիլմ-հեքիաթ |
| Թեմա | բարու և չարի միջև կոնֆլիկտ[1], փրկություն[1], անմեղություն[2] և մաքրություն[2] |
| Թվական | 1985, նոյեմբերի 21, 1985[3], դեկտեմբերի 13, 1985 և ապրիլի 18, 1986[4] |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Ռիդլի Սքոթ |
| Պրոդյուսեր | Արնոն Միլչեն |
| Սցենարի հեղինակ | Ուիլյամ Հյորթսբերգ |
| Դերակատարներ | Թոմ Քրուզ, Միա Սառա, Թիմ Քարի, Դավիթ Բեննենտ, Էլիս Փլեյթեն, Բիլլի Բարթի, Քորք Հաբերթ, Անաբել Լենիոն, Ռոբերտ Փիքարդո և Կիրան Շահ |
| Օպերատոր | Ալեքս Թոմսոն |
| Երաժշտություն | Ջերրի Գոլդսմիթ |
| Մոնտաժ | Թերրի Ռոուլինգս |
| Պատմվածքի վայր | անհայտ |
| Նկարահանման վայր | Pinewood Studios |
| Կինոընկերություն | Regency Enterprises |
| Տևողություն | 114 րոպե և 125 րոպե |
| Բյուջե | 24 500 000 $[5] |
«Լեգենդ» (անգլ.՝ Legend), 1985 թվականի ֆիլմ։ Ռեժիսորը Ռիդլի Սքոթն է։ Ժանր՝ Ֆենտեզի։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Խավարի Տիրակալը ցանկանում է ներքաշել աշխարհը իր խավարի մեջ և Բրիկսի գլխավորությամբ երկիր է ուղարկում իր գոբլիններին, որպեսզի սպանեն բոլոր ողջ մնացած միաեղջյուրներին։
Արքայադուստր Լիլին գնում է անտառ զբոսնելու, որպեսզի հանդիպի Ջեքի հետ։ Ջեքը արքայադստերը սովորեցնում է կենդանիների լեզուն և հենց այդ օրը որոշում է ցույց տալ միաեղջյուրներին։ Նրանք հիանում էին միաեղջյուրներով, չիմանալով, որ գոբլիները հետևում էին նրանց և պատրաստվում էին հարձակման։ Լիլին, չնայած նրան, որ Ջեքը արգելել էր մոտենալ միաեղջյուրներին, մոտենում է նրանց։ Դա թույլ տվեց Բրիկսին թունավոր նետով խոցել միաեղջյուրին։ Միաեղջյուրին սպանում են և եղջյուրը կտրում։ Ջեքը ու Լիլին ոչինչ չեն նկատում և շարունակում են զբոսանքը։ Արքայադուստրը որոշում է փորձել Ջեքին և խնդրում է նրան լճից հանել իր մատանին։ Մինչ Ջեքը սուզվում էր մատանիի հետևից, գոբլինները կտրում են միաեղջյուրի եղջյուրը և անտառում ձմեռ է սկսվում, նույնիսկ լիճը ծածկվում է սառույցով։
Ջեքը արթնանում է անտառային արարածների և փերիների շրջապատում։ Նրանք մեղադրում են նրան կանոնների խախտման մեջ, նրա համար, որ նա ցույց էր տվել միաեղջյուրներին օտար մարդուն։ Նրանք որոշում են փոխել իրավիճակը և գնում են որոնումների։ Նրանք գտնում են միաեղջյուրի դիակը։ Նրանցից մեկը մնում է միաեղջյուրին հետևելու համար, իսկ մյուսները գնում են Ջեքի հետ նրա համար զենք գտնելու համար։
Խավարի տիրակալը ստանում է եղջյուրը և ուղարկում է գոբլիններին երկրորդ միաեղջյուրի հետևից։ Արքայադուստրը լսեց այդ խոսակցությունը և շտապեց դրա մասին հայտնել Տոմին, բայց արդեն շատ ուշ էր և նրան միաեղջյուրի հետ միասին գերի են վերցնում։
Խավարի Տիրակալը հավանում է Լիլի արքայադստերը, և նա առաջարկում է Լիլիին ամուսնանալ իր հետ։ Նա համաձայնվում է, բայց մի պայմանով, եթե նա իրեն միաեղջյուրին սպանել թույլատրի։ Այդ ընթացքում Ջեքը ընկերների հետ պատրաստում է լուսարտացոլիչ։ Արարողակարգի ժամանակ Լիլին եղջյուրը կտրելու փոխարեն արձակում է միաեղջյուրի կապերը, և նա փաղչում է։ Իսկ Ջեքին և իր ընկերներին հաջողվում է վռնդել Խավարի տիրակալին։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերասան | Դեր |
|---|---|
| Թոմ Քրուզ | Ջեք |
| Միա Սառա | Լիլի |
| Թիմ Կարի | Խավարի Տիրակալ |
| Դավիթ Բեննենտ | Գամպ |
| Էլիս Պլեյտեն | Բրիկս |
| Բիլլի Բարտի | Սկրյուբոլ |
Ֆիլմի ստեղծողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հատուկ Էֆեկտներ, գրիմ։ Ռոբ Բոտտին
- Սցենարիստ։ Ուիլյամ Խյոբստեր
- Երաժշտություն։ Ջերրի Գոլդսմիթ, «Tangerine Dream»
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Օսկար» (1987) մրցանակ:
- Օսկար լավագույն դիմահարդարման և վարսահարդարման համար — Ռոբ Բոտտին և Պիտեր Ռոբբ-Քինգ (Անվանակարգ)[6]
- Լավագույն Էֆեկտներ —Նիք Ալդեր Պիտեր Վոյսի (Առաջադրվել է)
- BAFTA մրցանակ լավագույն գրիմի համար — Պիտեր Ռոբբ-Քինգ և Ռոբ Բոտտին (Առաջադրվել է)
- BAFTA լավագույն զգեստների դիզաընի համար — ЧՉառլզ Նոուդ (Առաջադրվել է)
Սատուռն (1987)[6]
- Սատուռն մրցանակը լավագույն գրիմի համար — Ռոբ Բոտտին (Առաջադրվել է)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Çakarel E. MUBI — 2007.
- 1 2 Legend — 1985.
- ↑ Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Internet Movie Database — 1990.
- 1 2 3 «Legend (1985) - Awards». IMDb. Վերցված է 2012 թ․ հունիսի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Լեգենդ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
| ||||||