Ֆրենսիս Ֆիշեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Ֆրենսիս Ֆիշեր
Francis Fisher 2014.jpg
Ծնվել է մայիսի 11, 1952({{padleft:1952|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:11|2|0}}) (65 տարեկան)
Ծննդավայր Milford on Sea, Milford-on-Sea, New Forest District, Hampshire, Հեմփշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն հեռուստատեսային դերասան, կինոդերասան և թատրոնի դերասան
Համատեղ ապրող(ներ) Քլինթ Իսթվուդ
Երեխա(ներ) Ֆրանչեսկա Իստվուդ


Ֆրենսիս Ֆիշեր (անգլ.՝ Frances Louise Fisher, մայիսի 11, 1952({{padleft:1952|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:11|2|0}}), Milford on Sea, Milford-on-Sea, New Forest District, Hampshire, Հեմփշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանական ծագմամբ ամերիկյան դերասանուհի: Հայտնի է Էլիսի դերով Քլինթ Իսթվուդի «Չներվածը» վեստերնում և Ռոուզ Դյուիթ Բյուկեյթերի մոր դերով Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» (1997) ֆիլմում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրենսիս Ֆիշերը ծնվել է 1952 թվականին Միլֆորդ օն Սի գյուղում, որը Անգլիայի հարավային ծովափին է։ Ընտանիքի հայրը շինարար էր, իսկ մայրը տնային տնտեսուհի[1]։ Հայր Ֆիշերն աշխատում էր նավթավերամշակման գրոծարաններից մեկի մասնաճյուղում և քանիցս ելնելով գործի բնույթից, փոխել է բնակության վայրը։ Արդյունքում նրանք 9 անգամ տեղափոխվել են մի վայրից մյուսը և վերջնականապես հիմնավորվել են ԱՄՆՏեխաս նահանգում[2]։ Դպրոցն ավարտելուց հետո աղջիկը որոշ ժամանակ աշխատեց որպես քարտուղար իսկ դրանից հետո լքեց հայրական տունը և փոխադրվեց Վիրջինիա նահանգի Աբինգդոն քաղաքը։ Այստեղ նա տեղական թատրոնում կատարեց իր առաջին դեբյուտը որպես դերասան։

1976 թվականին Ֆրենսիս Ֆիշերն առաջին անգամ հայտնվեց հեռուստատեսությունում։ Դա «Գիշերվա ծայրը» անվանումով օճառային օպերան էր, որտեղ վերջին հինգ տարիների ընթացքում խաղացել է դետեկտիվ Դեբորա Սաքսոնի դերը։ Դրանից հետո շուրջ տասը տարիների ընթացքում դերասանուհին ակտիվ էր թատրոնում և ելույթներ է ունեցել Նյու Յորքի թատրոնների բեմերում, ինչպես նաև ԱՄՆ-ի արևելյան ափի շատ ու շատ քաղաքներում։ 1991 թվականին նա կատարեց Լյուսիլ Բոլլի դերը «Լյուսի և Դեյզի. ծիծաղի առջևում» հաջողված ֆիլմում։

Ֆրենսիս Ֆիշերը

Մեծ էկրաններին Ֆրենսիսը ոչ հաճախ էր հայտնվում։ Առավել հայտնիներից են Էլիսի դերով Քլինթ Իսթվուդի «Չներվածը» վեստերնում և Ռոուզ Դյուիթ Բյուկեյթերի մոր դերով Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» (1997) ֆիլմում։

Ֆրենսիս Ֆիշերը 2010 թվականին Independent Spirit Awards մրցանակաբաշխության ժամանակ

1989-ից 1995 թվականները դերասանուհին հանդիպել է Քլինթ Իսթվուդի հետ։ Իրենց հարաբերությունների արդյունքում ծնվեց աղջիկը՝ Ֆրանչեսկի Ռութ Ֆիշեր-Իսթվուդը։

Ֆրենսիս Ֆիշերը

Ներկայիս դրությամբ Ֆրենսիս Ֆիշերը ԱՄՆ-ի Կինոդերասանների գիլդիայի տնօերենների խորհրդի անդամ է[3]։

Նա խաղացել է նաև «Հարություն» սերիալում գլխավոր դերերից մեկը, որը հեռարձակվել է ABC հեռուստատեսության եթերով 2013—2014 թվականներին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը
1976-1981 Գիշերվա շեմին Edge of Night Դետեկտիվ Դեբորո Սաքսոն
1985 Ուղղորդող լույսը Guiding Light Սյուզետ Սաքսոն
1989 Նյուհարթ (հեռուստասերիալ Newhart Լիբբի
1983 Նա բալով խմորեղեն կարո՞ղ է թխել Can She Bake a Cherry Pie? Լուիզ
1986-1987 Հավասարիչ (հեռուստասերիալ) Equalizer Ֆրանչեսկա, Ամանդա Քաուֆման
1987 Ուխտադրժություն Broken Vows Մորին Ֆիլան
1987 Հզոր տղաները չեն պարում Tough Guys Don't Dance Ջեսիկա Պոնդ
1987 Սիրտը Heart Ջինի
1988 Պատի Հերստ Patty Hearst Յոլանդա
1988 Բում ռեփ Bum Rap Ֆիլիս
1988 Ռոզաննա (հեռուստասերիալ) Roseanne Սավաննա
1989 Կեսգիշերային տապ (սերիալ) In the Heat of the Night Քեյթ Մորել
1989 Մեթլոկ (հեռուստասերիալ) Matlock Նենսի
1989 CBS-ի ամառային տեսարան CBS Summer Playhouse Վայելեթ Կոֆֆին
1989 Վարդագույն կադիլակ Pink Cadillac Դինա
1989 Մոլորված հրեշտակներ Lost Angels Ջուդիթ Լոֆտիս
1989 Կոշտ քաղաքը Cold Sassy Tree Լոմա Ուիլյամս
1990 Սուդին և Սիմփսոնը Sudie and Simpson Միսիս Մարջ Ալեն
1990 Կատարել խոստումը A Promise to Keep Սառա
1990 Բարի գալուստ տուն Ռոկսի Կարմայքլ Welcome Home, Roxy Carmichael Ռոշել Բոսետտի
1991 Փոքրիկ հեծյալները Young Riders
1991 Լոս Անջելեսյան պատմություններ L.A. Story Ջուն
1991 Լուսին և Դեսին. Ծիծաղից առաջ Lucy & Desi: Before the Laughtery Լյուսիլ Բոլլ
1991 Անհաջող վայրէջք Frame Up Ջո Ուեսթլեյք
1992 Աններելին Unforgiven Էլիս
1992 Դևլին Devlin Մերիէլլեն
1993 Օրենք և կարգուկանոն Law & Order Սյուզան Բոյդ
1993 50 փթանոց կնոջ հարձակումը Attack of the 50 Ft. Woman Դոկտոր Թեոդորա
1993 Աղոթարարը Praying Mantis Բեթթի
1994 Մանկական տենդ Babyfever Ռոուզի
1994 Մոլլին և Ջինան Molly & Gina Մոլլի
1994 Հետքեր Frame-Up II: The Cover-Up Ջո
1995 Ուրիշ մայրը Other Mother: A Moment of Truth Movie Քերոլ
1995-1996 Տարօրինակ հաջողություն Strange Luck Էնժի
1995 Երջանիկ աստղեր Հենրիետայի վրա Stars Fell on Henrietta Քորա Դեյ
1995 Վիսկիի ժառանգը Whiskey Heir Դեյիրդե
1996 Կանացի այլասեռվածություն Female Perversions Անունսիատա
1996 Ստրիպտիզ Striptease Դոննա Գարսիա
1997 Վայրի Ամերիկա Wild America Ագնես
1997 Առանց արգելակների Do Me a Favor Գրադարանավարուհին
1997 Տիտանիկ Titanic Ռութ Դեվիթ Բյուկեյթեր
1999 Հրանավորություններից վեր Outer Limits Լեդի Ջուլիա
1999-2000 Ֆիրմային բաղադրատոմս Becker Դոկտոր Էլիզաբեթ Կարսոն
2001 Գաղտնի նյութեր X Files Լիզի Գիլ
2004 Հրապույրի օրենքները Laws of attraction Սառա Միլլեր
2005 Շտապ օգնություն (հեռուստասերիալ) ER Հելեն
2006 Կրքի անատոմիա Grey's Anatomy Բետի Ջոնսոն (2-րդ սեզոն 24 սերիա)
2009 Մենթալիստը The Mentalist Վիկտորիա Էդներ (2-րդ սեզոն 5 սերիա)
2011 Կից սենյակի հարևանուհին The Roommate Ռեբբեկայի մայրը
2012 Հիմա կամ երբեք Any Day Now Դատավոր Մեյերսոն
2013 Հպարտություն The Host Մեգի Սթյադեր
2013 Հարություն (հեռուստասերիալ) Resurrection Լյուսիլ Հարլենդ
2013 Այրիր ինձ Plush Քամիլա
2014 Քաստլ (հեռուստասերիալ) Castle Մաթիլդա Կինգ (6-րդ սեզոն 14 սերիա)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Frances Fisher Film Reference biography»։ Filmreference.com։ Վերցված է 2010-04-30 
  2. museumofthegulfcoast.org Notable People — Frances Fisher
  3. Screen Actors Guild National Board of Directors

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]