Ուոլես Բիրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ուոլլես Բիրիից)
Ուոլես Բիրի
Ծնվել էապրիլի 1, 1885(1885-04-01)[1][2][3][…]
ԾննդավայրՔլեյ շրջան, Միսսուրի, ԱՄՆ
Մահացել էապրիլի 15, 1949(1949-04-15)[1][2][3][…] (64 տարեկան)
Մահվան վայրԲևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
ԳերեզմանՖորեսթ Լոուն հուշայգի
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, դերասան և կինոռեժիսոր
Ծնողներհայր՝ Noah Webster Biri?, մայր՝ Francis Margaret Fitzgerald?
Ամուսին(ներ)Գլորիա Սվանսոն
Պարգևներ և մրցանակներ

Ուոլես Ֆիցջեռալդ Բիրի (անգլ.՝ Wallace Fitzgerald Beery, ապրիլի 1, 1885(1885-04-01)[1][2][3][…], Քլեյ շրջան, Միսսուրի, ԱՄՆ - ապրիլի 15, 1949(1949-04-15)[1][2][3][…], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան, «Օսկար» մրցանակի դափնեկիր։ Իր գործունեության ընթացքում, որը տևել է մոտ քառասուն տարի, Բիրին նկարահանվել է գրեթե 250 ֆիլմերում։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոլես Ֆիցդժեռալյդ Բիրին ծնվել է 1885 թվականին Կանզաս Սիթիում։ Նրա երկու ավագ եղբայրները՝ Նոյ Բիրի ավագը և Նոյ Բիրի կրտսերը, նույնպես դերասաններ են դարձել։ 16 տարեկանում նա փախել է տնից և աշխատանք գտել կրկեսում՝ որպես փղի վարժեցնողի օգնական։ Երբ նրան վնասել է ընձառյուծը, երկու օր անց լքել է կրկեսը։ Դրանից հետո Բիրին տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ սկսել է երգչի դերում հանդես գալ կատակերգական օպերետով, իսկ շուտով նորամուտը նշել է Բրոդվեյում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1913 թվականին Բիրին տեղափոխվել է Չիկագո, որտեղ «Essanay Studios» ստուդիայում կայացել է նրա կինոգործունեությունը։ Երբ ստուդիան տեղափոխվել է Կալիֆորնիա, Բերին նույնպես փոխել է իր բնակավայրը։ Նա հիմնականում խաղացել է հանցագործների և չարագործների դերեր, որոնց թվում են Պանչո Վիլյան, որի դերը խաղացել է երկու անգամ՝ 1917 թվականի «Պատրիա» համր ֆիլմում, իսկ հետո՝ MGM հիթ «Վիվա, Վիլյա»։ 1920-ական թվականներին «Վերջին մոգիկանը» (1920 թվական), «Ռոբին Հուդը» (1922 թվական) և «Կորած աշխարհը» (1925 թվական) ֆիլմերում նկատելի էին նրա դերերը։

Ձայնային կինոյի դարաշրջանի սկսվելուց հետո Ուոլես Բիրին դժվարություն չի ունեցել հաջողությամբ շարունակելու իր գործունեությունը՝ շնորհիվ իր կոշտ և ծորուն ձայնի, որը հետաքրքրել է «MGM» ստուդիայի պրոդյուսեր Իրվինգ Թալբերգին։ 1930 թվականին «Արքունական տուն» ֆիլմում իր դերի համար Բիրին արժանացել է «Օսկար» մրցանակի, իսկ երկու տարի անց «Չեմպիոն» (1931) մարզական դրամայում իր դերի համար արժանացել է ամերիկյան Կինոարվեստի և գիտության ակադեմիայի մրցանակին։ 1934 թվականին «Վիվա, վիլյա» ֆիլմում Ֆրանսիսկո Վիլյայի դերի համար դերասանը Վենետիկի կինոփառատոնում արժանացել է ոսկե մեդալի։

Ջոան Քրոուֆորդ հետ «Գրանդ-հոթել» ֆիլմում (1932)

1930-ական թվականներին Բիրին ևս մի շարք հաջող դերեր է կատարել. օրինակ՝ «Գրանդ-հոթել» (1932) ֆիլմում մարմնավորել է Փրայսինգին, որում նկարհանվել է Գրետա Գարբոյի և Ջոան Քրոուֆորդի հետ, «Չինական ծովեր» (1935) արկածային մելոդրամայում մարմնավորել է Ջեյմս Մաքարդլին՝ նկարահանվելով Քլարկ Գեյբլի և Ջին Հարլոուի հետ։ Այդ տարիներին դերասանը եղել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող աստղերի տասնյակում։ «MGM»-ի հետ նրա պայմանագրում նշվում էր, որ իրեն պետք է վճարեն 1$-ով ավելի, քան ցանկացած այլ դերասանի՝ դարձնելով նրան ստուդիայի ամենաբարձր վարձատրվող դերասանը։

1921 թվական

1937 թվականին Ուոլես Բիրին հայտնվել է ամերիկացի հայտնի կատակերգու Տեդ Հիլի մահվան պատմության մեջ։ Ինչպես պնդում էր Բիրին, ինչպես նաև «MGM» ստուդիայի պրոդյուսեր Ալբերտ Բրոկկոլին և գանգստեր Պետ Դիչիկկոն, Հիլիին ծեծել էին մահվանից՝ 1937 թվականի դեկտեմբերի 21-ից առաջ։ MGM-ի ղեկավար Լուիս Բ. Մայերի հրամանով՝ Ուոլես Բիրին, որպես ամենաարժեքավոր վկա, անմիջապես հետ է ուղարկվել Եվրոպա՝ չորս ամսվա գործուղման, իսկ ստուդիան լուրեր էր տարածել երեք ուսանողների՝ սպանությանը մասնակցելու մասին։ Սակայն այս վարկածը երբևէ պաշտոնապես չի հաստատվել և շարունակում է մնալ լրագրողների ենթադրությունը։

Բիրին կինեմատոգրաֆների շարքում համարվել է բարդ բնավորություն ունեցող անձ։ Ջեկի Կուպերը, ով Բիրիի հետ նկարահանվել է մի քանի ֆիլմերում, նրան անվանել է «մեծ հիասթափություն»։ Մարգարետ Օ’բրայենը, ով մանկուց նկարահանվել է Բիրի հետ, հետո է խոստովանել, որ ստիպված է եղել պաշտպանվել Բիրիի նկարահանող խմբի անդամներից, քանի որ դերասանը հաճախ էր նրան կպչում։

1940-ական թվականներին շարունակել է մասնակցել ֆիլմերում, չնայած գործունեության վերջում անկում է ապրել։ 1949 թվականի ապրիլին իր տանը մահացել է սրտի կաթվածից։ Մահացել է իր 64-ամյակից 2 շաբաթ անց։ Իր ներդրման համար Հոլիվուդյան փառքի ծառուղում արժանացել է աստղի։

«Վիվա Վիլյայի» պաստառը

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1916 թվականին Ուոլես Բիրին ամուսնացել է դերասանուհի Գլորիա Սվանսոնի հետ, որի հետ ամուսնությունը տևել է ընդամենը երեք տարի։ Բաժանումը տեղի է ունեցել Բիրիի՝ ալկոհոլի նկատմամբ հակվածության և կնոջը ծեծի ենթարկելու պատճառով։ Ամուսնական կյանքի տարիներին նրանք երկու անգամ միասին հայտնվել են կինոէկրաններում։ 1924 թվականին դերասանն ամուսնացել է Ռիտա Գիլմանի հետ, որի հետ որդեգրել է կնոջ զարմուհուն, սակայն 1939 թվականին նրանք բաժանվել են։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1919 ֆ «Հաղթանակ» Victory Ավգուստ Շոմբերգ
1920 ֆ «Մոհիկաններից վերջինը» The Last of the Mohicans Մագուա
1921 ֆ «Երկու աշխարհների մասին պատմություն» A Tale of Two Worlds Լինդ Ջո
1922 ֆ «Ռոբին Հուդ» Robin Hood Ռիչարդ I Առյուծասիրտ
1923 ֆ «Երեք դարաշրջան» Three Ages չարագործ
1924 ֆ «Ծովային շահեն» Sea Hawk կապիտան Ջասպեր Լի
1925 ֆ «Լքված աշխարհ» The Lost World պրոֆեսոր Չելլենջեր
1930 ֆ «Արքունական տուն» The Big House Բուտչ Շմիդտ
1930 ֆ «Մին և Բիլլ» Min and Bill Բիլլ
1931 կարճամետրաժ «Գողացված ակնեղեն» The Stolen Jools ոստիկանության սերժանտ
1931 ֆ «Գաղտնի վեցյակ» The Secret 6 Լուիս «Լուի» Սկորպիոն
1931 ֆ «Չեմպիոն» The Champ Էնդի Պերսելլ Перселл
1932 ֆ «Գրանդ-հոթել» Grand Hotel Պրեիսինգ
1932 ֆ «Մարմին» Flesh Պոլոկայ
1933 ֆ «Ընթրիք ժամը ութին» Dinner at Eight Դեն Պիկարդ
1934 ֆ «Վիվա, Վիլիա» Viva Villa! Ֆրանսիսկո Վիլյա
1934 ֆ «Գանձերի կղզին» Treasure Island Ջոն Սիլվեր
1935 ֆ «Չինական ծով» China Seas Ջեիմս Մակարդլ
1948 ֆ «Ժամադրություն Ջուլիի հետ» A Date With Judy Մելվին Քոլներ Ֆոսթեր

Մրցանականեր և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակ Տարի Կատեգորիա Աշխատանքի անվանում Արդյունք
Օսկար 1930 «Օսկար լավագույն դերասանի համար» «Արքունական տուն» Անվանակարգ
1932 «Չեմպիոն» Հաղթանակ
Վենետիկի կինոփառատոն 1934 «Օսկար լավագույն դերասանի համար» «Վիվա, Վիլիա» Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուոլես Բիրի» հոդվածին։