Արքունական տուն (ֆիլմ, 1930)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Արքունական տուն
The Big House
The Big House film poster.jpg
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանր Դրամա
Թվական 1930
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Ջորջ Ու. Հիլլ
Պրոդյուսեր Իրվինգ Տալբերգ
Սցենարի հեղինակ Ժոզեֆ Ֆարնեմ
Մարտին Ֆլևին
Ֆրենսիս Մարիոն
Լեննոքս Ռոբինսոն
Դերակատարներ Ռոբերտ Մոնթհոմերի
Չեստեր Մորրիս
Ուոլլես Բիրի
Օպերատոր Գարոլդ Ուենստրոմ
Երաժշտություն Լուի Սիլվերս
Մոնտաժ Blanche Sewell
Կինոընկերություն Metro-Goldwyn-Mayer
Տևողություն 87 րոպե
The Big House (1930 film) Վիքիպահեստում

«Արքունական տուն» (անգլ.՝ The Big House; թարգմանության այլ տարբերակը՝ «Մեծ տուն»)՝ սև-սպիտակ գեղարվեստական ֆիլմ, ռեժիսոր Ջորջ Ու. Հիլլի՝ 1930 թվականին թողարկված դրամատիկ թրիլերը: Գլխավոր դերերում ներգրավված են Ռոբերտ Մոնթհոմերին, Չեստեր Մորրիսը և Ուոլլես Բիրին:

Ֆիլմն առաջադրվել է «Օսկարի» չորս արձանիկների «Լավագույն ֆիլմ», «Տղամարդու լավագույն դեր» (Ուոլլես Բիրի), «Լավագույն սցենար» (Ժոզեֆ Ֆարնեմ, Մարտին Ֆլևին, Ֆրենսիս Մարիոն և Լեննոքս Ռոբինսոն՝ հաղթանակած) և «Լավագույն ձայն»,(Դուգլաս Շիրեր՝ հաղթանակած)[1]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ, գեղեցիկ, բայց հիմար Քենթը (Ռոբերտ Մոնթհոմերի) ոչ սթափ վիճակում նստում է ավտոմեքենայի ղեկին և մարդ է սպանում: Դատավճիռը լինում է 10 տարվա ազատազրկումը: Նրան տեղավորում են գերլեցուն բանտում, որը նախատեսված էր 1800 մարդու համար, մինչդեռ այստեղ իրենց պատիժն էին կրում 3000 դատապարտյալներ: Քենթին նետում են տեղի հեղինակություններ Մորգանի (Չեստեր Մորրիս) և Բուտչի (Ուոլլես Բիրի) բանտախուց, վերջիններս էլ նրան համոզում են կազմակերպել «դարի փախուստը»….

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ռոբերտ Մոնթհոմերի Քենթ Մարլոու
Չեստեր Մորրիս Մորգան
Ուոլլես Բիրի Բուտչ Շմիդտ
Լյուիս Սթոուն Ջեք Ֆարել
Լեյլա Հայամս Էնն
Ջորջ Ֆ. Մարիոն Փոփ
Ջ.Ս. Նաջենտ Միստր Մարլոու
Կառլ Դեյն Օլսեն
Մետյու Բետց Գոֆեր
Կլեպ ՄակԴաուել Տիկին Մարլոու

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուտչի դերում սկզբնապես նախատեսել էին Լոն Չեյնիին, ով հասցրեց նույնիսկ նկարահանվել մի քանի տեսարաններում: Դերասանի անակնկալ մահը խափանեց նկարահանող խմբի բոլոր պլանները, և Բուտչի դերը վստահվեց Ուոլլես Բիրիին[2]: Բիրիի դերը ծաղրապատճենվել է «Մերկ ատրճանակ 33 ⅓. Վերջին վիրավորանքը» ֆիլմում լեսլի Նիլսենի կողմից[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]