Լեյլա Հայմս
| Լեյլա Հայմս անգլ.՝ Leila Hyams | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 1, 1905[1] |
| Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
| Մահացել է | դեկտեմբերի 4, 1977[1] (72 տարեկան) |
| Մահվան վայր | Բել Ամիր, Լոս Անջելես, ԱՄՆ |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | անգլերեն |
| Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
| Ծնողներ | հայր՝ Ջոն Հայամս, մայր՝ Լեյլա Մաքինթայր |
Լեյլա Հայմս (անգլ.՝ Leila Hyams, մայիսի 1, 1905[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - դեկտեմբերի 4, 1977[1], Բել Ամիր, Լոս Անջելես, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Նյու Յորքում վոդևիլ թատերական ժանր կատարողների ընտանիքում[2]։ Նա սկսել է բեմ բարձրանալ իր ծնողների հետ` դեռ երեխա ժամանակ[3] , իսկ երիտասարդ տարիներին զբաղվել է մոդելային կարիերայով, որի շնորհիվ էլ հայտնվել է Հոլիվուդում։ Իր առաջին մեծ դերերը Հայմսը խաղացել է «Ամուսնություն ի հեճուկս» (1929) , «Տասներեքերորդ աթոռը» (1929), «Արքունական տուն» (1930) և «Ջենտելմենի ճակատագիրը» (1931) ֆիլմերում։ Առավել ցայտուն էին նրա դերերը 1930-ականների սկզբին նկարահանված սարսափ ֆիլմերում` «Հրեշներ» (1932), «Կորած հոգիների կղզին» (1932): Մի շարք այլ դերերից հետո դերասանուհին ավարտել է կինոկարիերան։
1927 թվականին Հայմսը ամուսնացել է գործակալ Ֆիլ Բերգի հետ[3]։ Դերասանուհին մահացել է 1977 թվականին 72 տարեկան հասակում՝ Լոս Անջելեսի Բել Էյրի շրջանում գտնվող իր տանը[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Cullen, Frank; Hackman, Florence; McNeilly, Donald Vaudeville old & new: an encyclopedia of variety performances in America. — Psychology Press, 2007. — С. 545. — ISBN 9780415938532
- 1 2 3 «Leila Hyams, 72, 'Golden Girl' Of Movies in 20's and 30's, Dies». The New York Times. New York, New York City. 1977 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեյլա Հայմս» հոդվածին։ |
| ||||||||||||||||