Ֆրենսիս Մարիոն
Ֆրենսիս Մարիոն անգլ.՝ Frances Marion | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 18, 1888[1][2] |
Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 12, 1973[1][2] (84 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, ԱՄՆ[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Մասնագիտություն | սցենարիստ, վիպասան, լրագրող, գրող, կինոդերասանուհի, դերասանուհի, կինոռեժիսոր և կինոսցենարիստ |
Ամուսին | Ջորջ Ու. Հիլլ և Fred Thomson? |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Ֆրենսիս Մարիոն (անգլ.՝ Frances Marion, նոյեմբերի 18, 1888[1][2], Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ - մայիսի 12, 1973[1][2], Լոս Անջելես, ԱՄՆ[3]), ամերիկացի լրագրող և գրող, 20-րդ դարի ամենահայտնի կին սցենարիստներից մեկը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիոն Բենսոն Օուենսը (անգլ.՝ Marion Benson Owens) ծնվել է 1888 թվականին Սան Ֆրանցիսկոյում։ Իր կարիերայի սկզբում աշխատել է որպես լրագրող, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է ռազմական թղթակից Եվրոպայում։ Վերադառնալով հայրենիք՝ բնակություն է հաստատել Լոս Անջելեսում, որտեղ աշխատանքի է ընդունվել որպես սցենարիստի օգնական «Lois Weber Productions» կինոստուդիայում, որը պատկանել է կանանց կինոռեժիսորայի պիոներ Լոիս Ուեբերին։
Շուտով Օուենսը վերցրել է Ֆրենսիս Մարիոն կեղծանունը, որով հասել է մեծ հաջողությունների ԱՄՆ կինոարդյունաբերության բնագավառում 1920-ական և 1930-ական թվականներին։ Նրա աշխատանքների թվում եղել են Մերի Փիքֆորդի գլխավոր դերակատարմամբ այնպիսի հայտնի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Ռեբեկան Սանիբրուք ֆիրմայից» (1917) և «Խեղճ փոքրիկ հարուստ աղջիկը» (1917)։ Նա նաև դրսևորել է իրեն որպես դերասանուհի՝ նկարահանվելով Մերի Փիքֆորդի երեք ֆիլմերում 1915 թվականին։
1930 թվականին Ֆրեսիս Մարիոնն արժանացել է «Օսկար» մրցանակի լավագույն հարմարեցված սցենար անվանակարգում «Արքունական տուն» ֆիլմի համար՝ դառնալով առաջին կինը, որն արժանացել է Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի այդ անվանակարգում։ Երկու տարի անց Ֆրենսիս Մարիոնն ստացել է երկրորդ «Օսկար» մրցանակը լավագույն օրիգինալ սցենար անվանակարգում «Չեմպիոն» ֆիլմի համար։ Երկար տարիների ընթացքում Ֆրենսիս Մարիոնը պայմանագրով աշխատել է «MGM» ստուդիայում, սակայն 1946 թվականին, լինելով արդեն բավական հայտնի և ինքնուրույն կին, հեռացել է ստուդիայից և սկսել է ավելի շատ ժամանակ տրամադրել թատերական ներկայացումների համար սցենարներ գրելուն։
Ֆրենսիս Մարիոնն ամուսնացել է չորս անգամ և ունեցել երկու որդի։ 1972 թվականին լույս է տեսել նրա հուշերի գիրքը՝ «Off With Their Heads: A Serio-Comic Tale of Hollywood»։
Ֆրենսիս Մարիոնը մահացել է 1973 թվականին Լոս Անջելեսում անոթալայնանքի պայթելու հետևանքով, 84 տարեկանում[4]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օսկար 1930 – «Լավագույն հարմարեցված սցենար» («Մեծ տուն»)
- Օսկար 1932 – «Լավագույն օրիգինալ սյուժե» («Չեմպիոն»)
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Beauchamp, C. Marion, Frances. American National Biography Online, February 2000.
- Beauchamp, Cari (1997)։ Without lying down: Frances Marion and the powerful women of early Hollywood։ Berkeley: University of California Press։ ISBN 0-520-21492-7
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #119542080 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Sicherman Barbara; Hurd Green, Carol (1980)։ Notable American Women: The Modern Period : A Biographical Dictionary։ Belknap Press of Harvard University Press։ էջեր 457։ ISBN 0-674-62732-6
|
- Նոյեմբերի 18 ծնունդներ
- 1888 ծնունդներ
- Սան Ֆրանցիսկո քաղաքում ծնվածներ
- Մայիսի 12 մահեր
- 1973 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Օսկարակիրներ
- 20-րդ դարի կին գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի կին վիպասաններ