Լոիս Ուեբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լոիս Ուեբեր
անգլ.՝ Lois Weber
LoisWeber.jpg
Ծնվել էհունիսի 13, 1879(1879-06-13)[1][2][3]
ԾննդավայրԱլեգինի շրջան, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 13, 1939(1939-11-13)[1][2][4][3] (60 տարեկանում)
Մահվան վայրՀոլիվուդ, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱՄՆ
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասանուհի և կինոպրոդյուսեր
Ամուսին(ներ)Phillips Smalley?

Լոիս Ուեբեր (անգլ.՝ Lois Weber, հունիսի 13, 1879(1879-06-13)[1][2][3], Ալեգինի շրջան, ԱՄՆ - նոյեմբերի 13, 1939(1939-11-13)[1][2][4][3], Հոլիվուդ, ԱՄՆ), համր կինոյի ամերիկացի դերասանուհի, սցենարիստ, պրոդյուսեր և ռեժիսոր։ Մի շարք կինոքննադատների կողմից համարվել է ամերիկյան կինոարտադրության ամենանշանակալի կին ռեժիսորը[5] և ամենաբեղմնավոր գործունեության ծավալածներից մեկը համր կինոյի դարաշրջանում[6][7][8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոիս Ուեբերը ծնվել է 1879 թվականի նոյեմբերի 13-ին Փենսիլվանիայում, աստվածավախ քրիստոնեական ընտանիքում[9][10]։ Մանկության տարիներին հետաքրքրվել է երաժշտությամբ և դաշնամուր նվագելով[11]։ Պատանեկան տարիքում Ուեբերը փախել է տանից և երկու տարի համագործակցել ավետարանչական համայնքի հետ՝ զբաղվելով փողոցային քարոզներով ու եկեղեցական հիմներ կատարելով Փիթսբուրգի ոչ բարեկեցիկ շրջաններում, ապա Նյու Յորքում[12][13]։ 1905 թվականին կատարել է իր նորամուտը որպես դերասանուհի «Gaumont» ստուդիայում, որտեղ ծանոթացել է իր ապագա ամուսնու՝ ռեժիսոր Ֆիլիպ Սմոլլիի հետ։ Իր առաջին ֆիլմն Ուեբերը նկարահանել է 1911 թվականին և շուտով հայտնի է դարձել այն բանի շնորհիվ, որ իր կինոնկարներում անդրադարձել է սոցիալական ու բարոյական բազմաթիվ խնդիրների, ինչը բավական համարձակ քայլ էր այն ժամանակի համար[14]։

Ըստ տարբեր գնահատականների՝ Ուեբերը նկարահանել է 200-400 ֆիլմ[6], որոնցից պահպանվել են միայն քսանը[15]։ Նրա հայտնի ֆիլմերի թվում են՝ «Սասպենս» (1913), «Երեսպաշտները» (1915), «Որտե՞ղ են իմ երեխաները» (1916), «Բժիշկն ու կինը» (1918) և «Բիծ» (1921)։ 1913 թվականին նա իր առաջին ամուսնու հետ համագործակցությամբ դարձել է աաջին ռեժիսորներից մեկը, որ փորձարկումներ է կատարել ձայնի հետ՝ ստեղծելով առաջին հնչուն ֆիլմերն ԱՄՆ-ում[16][17]։ Սակայն տարիների ընթացքում նրա աշխատանքներն սկսել են վատ ընդունվել հանդիսատեսի կողմից, և 1934 թվականին «Սպիտակ տենդ» ֆիլմի ձախողումից հետո Ուեբերն աշխատել է բացառապես որպես սցենարիստ «Universal» ստուդիայում։

1939 թվականի նոյեմբերին Լոիս Ուեբերը կրիտիկական վիճակում տեղափոխվել է հիվանդանոց ստամոքսի հիվանդության պատճառով, որ նրա մոտ զարգացել էր մի քանի տարի առաջ[18][19]։ ԵՐկու շաբաթ անց նա մահացել է արնահոսող խոցից․ այդ ժամանակ նա արդեն աղքատ էր ու մոռացված[20]։ Հրաժեշտի արարողության ու դիակիզման համար վճարել է նրա գործընկեր Ֆրենսիս Մարիոնը[19][20]։ 1960 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում տեղադրվել է Լոիս Ուեբերի անվանական աստղը[21]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio
  4. 4,0 4,1 4,2 American National Biography — 1999.
  5. Anthony Slide, Lois Weber Film Collection
  6. 6,0 6,1 "Lois Weber (1881–1939)", Dictionary of Women Worldwide: 25,000 Women Through the Ages (2007), Dictionary of Women Worldwide.
  7. "Lois Weber, or the exigency of writing"
  8. Anthony Slide, The Silent Feminists, pp. 29, 151.
  9. Karen Ward Mahar, Women Filmmakers in Early Hollywood (JHU Press, 2008): 89.
  10. Nellie Van de Grift Sanchez, California and Californians, Vol. 4, ed. Rockwell Dennis Hunt (The Lewis publishing company, 1930): 176.
  11. Famous American Women: A Biographical Dictionary from Colonial Times to the Present, ed. Robert McHenry (Courier Dover Publications, 1980): 432.
  12. Lisa Singh, The Silenced Woman of Silent Films: Why Lois Weber Has Not Been Rediscovered Archived March 27, 2012, at the Wayback Machine., michelebeverly.com; accessed December 19, 2016.
  13. Lois Weber, writing exigence
  14. Richard Koszarski, An Evening's Entertainment: The Age of the Silent Feature Picture, 1915–1928 (University of California Press, 1994): 223.
  15. Linda Seger, When Women Call the Shots: The Developing Power and Influence of Women in Television and Film (iUniverse, 2003): 8.
  16. Women Behind the Camera: Women as Directors Archived May 14, 2012, at the Wayback Machine.
  17. Louella O. Brown, "Pathe, F.B.O., Radio Victor Merge Stirs Movieland", Rochester Evening Journal and the Post Express (December 27, 1928): 22.
  18. Hedda Hopper, "Lois Weber Critically III: Pioneer of Films, in Hospital, Fights Ravages of Stomach Ailment", Los Angeles Times (November 6, 1939): A1.
  19. 19,0 19,1 Cari Beauchamp, Without Lying Down: Frances Marion and the Powerful Women of Early Hollywood (University of California Press, 1998): 35-36, 41, 112, 149, 193, 282-83, 346.
  20. 20,0 20,1 Gwendolyn Audrey Foster, Women Film Directors: An International Bio-critical Dictionary (Greenwood Publishing Group, 1995): 366.
  21. «Awards for Lois Weber»։ Internet Movie Database։ Վերցված է May 7, 2013