Կառլ Դեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կառլ Դեյն
Karl Dane 1927.jpg
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 12, 1886(1886-10-12)[1][2]
Ծննդավայր՝Կոպենհագեն, Դանիա[2]
Վախճանի թիվ՝ապրիլի 14, 1934(1934-04-14)[1][2] (47 տարեկան)
Վախճանի վայր՝Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն՝ԱՄՆ
Flag of Denmark.svg Դանիա
Մասնագիտություն՝թատրոնի դերասան, ագարակապան, կինոդերասան և ռազմական գործիչ
Պարգևներ՝Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ
IMDb։ID 0199322

Կառլ Դեյն (անգլ.՝ Karl Dane, հոկտեմբերի 12, 1886(1886-10-12)[1][2], Կոպենհագեն, Դանիա[2] - ապրիլի 14, 1934(1934-04-14)[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), դանիական ծագումով ամերիկացի կինոդերասան։ Խաղացել է համր ֆիլմերում, իր շեշտադրության պատճառով չկարողանալով տեղափոխվել ձայնային կինո, սնանկացել է, կորցրել բոլոր կանանց և ինքնասպան եղել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ, արտագաղթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռասմուս Կառլ Տերկելսեն Գոթլիբ (դան․՝ Rasmus Karl Therkelsen Gottlieb-այսպես է դերասանի իրական անունը), ծնվել է 1886 թվականի հոկտեմբերի 12-ին Կոպենհագենում։ Հայրը Ռասմուս Կառլ Մարիուս Գոթլիբն է, իսկ մայրը՝ Աննա Քաթրինա Սիմոնսեն Գոթլիբը։ Ունի երկու եղբայր՝ Ռեյնալդ Մարիուս և Վիգո Էյլեր։ Ապագա դերասանը մեծացել է անապահով ընտանիքում։ Նրա հայրը շատ էր խմում և քիչ էր վաստակում, ինչի հետևանքով ընտանիքը 1903 թվականին բաժանվեց։

Երիտասարդն իր եղբոր հետ միասին ստացել է ատաղձագործի մասնագիտություն։ 1907 թվականին նա զորակոչվել է բանակ, երկու տարի ծառայել է հրետանային զորքերում և ստացել է կրտսեր կապրալի կոչում։ 1910 թվականի սեպտեմբերի 10-ին ամուսնացել է դերձակուհի Կառլե Դադմար Հագենի հետ և այդ ամուսնությունից ունի երկու զավակ՝ Էյլերտ Կառլի (ծնվ. 1911) և Ինգեբորգա Հելենի (ծնվ. 1912): Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո նորից զորակոչվել է բանակ, ծառայել մեկ տարի և ստացել կապրալի կոչում։

Քանի որ այդ ժամանակ Դանիայում և ընդհանրապես ամբողջ Եվրոպայում աշխատանք քիչ կար, Ռասմուս Կառլ Տերկելսեն Գոթլիբը որոշել է տեղափոխվել ԱՄՆ։ Ընտանիքին իր հետ չի տանում՝ խոստանալով, որ վերադառնալու է արդեն հարստացած։ 1916 թվականի հունվարի 25-ի նա նստեց «Օսկար II» շոգենավը՝ առանց անգլերենի որևէ գիտելիքի և գրպանում ունենալով 25 դոլլար։ Երկու ու կես շաբաթ անց ապագա դերասանն առաջին անգամ ոտք է դրել ամերիկյան հողի վրա։ Ընկերոջ՝ Չարլզ Լինդգրենի հետ բնակություն հաստատեց Բրուքլինում և աշխատանք է գտել որպես մետաղագործ, բայց մի քանի ամիս անց գնացել է Լինքոլն (Նեբրասկա նահանգ), որտեղ սկսեց աշխատել որպես ավտոմեխանիկ, սակայն 1917 թվականին վերադառնում է Նյու Յորք՝ աշխատելով իր մասնագիտությամբ և մեկ շաբաթում վաստակելով 3 դոլլար։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականի վերջում Գոթլիբը առաջին անգամ նկարահանվեց կարճամետրաժ ֆիլմի էպիզոտիկ դերում։ Չնայած նրան, որ նրա մասնակցությամբ տեսարանները հեռացվել են, բայց նա ստանում էր նախկինից 7 անգամ շատ (օրը 3 դոլլար (2016 թվականին վաստակեց գրեթե 56 դոլլար[3])): Հաջորդ տարի նա նկատելի դերով նկարահանել է «Իմ չորս տարին Գերմանիայում» գերմանական ֆիլմում, որը մեծ հաջողություններ է ունեցել և այդ ժամանակից ի վեր վերջինս պարբերաբար հայտնվեց կինոյում՝ դառնալով լուռ կինոյի պրոֆեսիոնալ դերասան։ 1918-1919 թվականներին նկարահանվելով հակագերմանական ֆիլմերում դերասանը, վերցնելով Կառլ Դանի կեղծանունը, տեղափոխվեց Հոլիվուդ։ 1919 թվականին նա բաժանվել է իր կնոջից, ով մնաց օվկիանոսից այն կողմ։

1921 թվականի սկզբին Դանը հանդիպեց Շվեդիայից արտագաաղթած Հելեն Բենսոնին և նույն տարվա հունիսի 15-ին ամուսնացավ նրա հետ։ Կառլը լքեց իր ստեղծագործական կարիերան և կնոջ հետ տեղափոխեվեց Վան Նայս քաղաք (Կալիֆորնիա) նահանգ, որտեղ նրանք ձեռք բերեցին թռչնաբուծարան։ 1923 թվականի օգոստոսի 9-ին Բենսոնը մահացել է ծննդաբերության ժամանակ։ Նորածինը նույնպես չի փրկվել։ Դեյնին դեպրեսիայից դուրս բերեց նրա ընկեր Չարլզ Հատչիսոնը, ով 1923 թվականի դեկտեմբերին նրան համոզեց նկարահանվել իր հեռուստասերիալում։ 1924 թվականի մարտի 8-ին նա երրորդ անգամ ամուսնացավ հեռախոսային օպերատոր Էմմա Աուիլդ Պեոբոդի Սոյերի հետ, ով իրենից մեծ էր յոթ տարի, սակայն այդ ամուսնությունը տևեց մինչև սեպտեմբերի 30-ը։

Իր կարիերայի գագաթնակետին հասնելու ժամանակ՝ 1926-1927 թվականներին, Դեյնը մեծ գումարներ է վաստակել՝ շաբաթական մինչև 1500 դոլլար[4]։ 1928 թվականի հուլիսի 13-ին նա պաշտոնապես դարձավ ԱՄՆ քաղաքացի, իսկ հետո պաշտոնապես փոխել է իր անունը Կառլ Դեյն։ 1928 թվականից ի վեր ակնհայտ էր ձայնային ֆիլմի գերազանցումը համր ֆիլմի նկատմամբ։ 1930 թվականին Մետրո-Գոլդուին-Մայերը, ում հետ Դեյնը աշխատեց վերջին չորս տարիներին, խզեց դերասանի պայմանագիրը։ 1930-ից 1931 թվականներին Դեյնը աշխատել է Վոդևիլի նահանգում աշխատել է Paramount Pictures ընկերությունում։ 1931 թվականի նոյեմբերին Դեյնը և մի քանի գործընկերներ ստեղծեցին հանքարդյունաբերական ընկերություն, սակայն այն երկու ամիս անց այրվեց։ 1932 թվականի փետրվարին Դեյնը վերադարձել է, բայց այդ ժամանակ արդեն անհատական ելույթներով։ Նա այդպես հանդես եկավ ընդամենը մի քանի ամիս։ 1933 թվականին նա նկարահանվել է իր վերջին ֆիլմում։ Այդ տարվա ամռանը նա փորձեց ինքնուրույն աշխատել հանքարդյունաբերության ոլորտում, որի վրա ծախսել են խնայողությունների մնացած մասը։ Նա փորձել է աշխատել փականագործ, հյուսն, մատուցող, նույնիսկ վաճառել է հոթ-դոգեր Մետրո-Գոլդուին-Մայերի գրանսենյակի մոտ։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1934 թվականի ապրիլի 13-ին փողոցում գողացան Դեյնի փողերը՝ 18 դոլլար։ Հաջորդ օրը նա պետք էր թատրոն գնար երիտասարդ ընկերոջ հետ՝ Ֆրանսիս Լիկ անունով, սակայն Կառլը այդպես էլ չգնաց ժամադրությանը։ Ֆրանսիսը անհանգստացած էր, գնաց նրա տուն և տանտիրոջ օգնությամբ կոտրեց դուռը։ Կառլ Դեյնը մահացած նստած էր բազմոցի վրա, ձեռքին՝ ատրճանակ[5], իսկ գլխին՝ փամփուշտից առաջացած խոռոչ։ Ինքնասպանությունից առաջ գրել է. «Ֆրենսիս, իմ բոլոր ընկերներ, մնաք բարով»։ Դեյնի մարմինը վերցնելու և թաղելու ցանկություն ոչ-ոք չհայտնեց։ Դիակը ոստիկանության դիահերձարան մտավ հետևյալ ծածկագիրով. «Գուցե Դանիայում կան հարազատներ։ Սպասեք մի որոշ ժամանակ»[6]։ Նրա հարազատները ազնվորեն փնտրել են, նույնիսկ գովազդներ են տվել Կոպենհագենի մի քանի առաջատար թերթերում, սակայն հարազատները Դեյնի մահվան մասին իմացան ընդամենը մի քանի շաբաթ անց։ Հայտնի դերասան և Դեյնի ընկեր Ջին Հերշոլթը կարողացավ համոզել Մետրո-Գոլդուին-Մայերին կազմակերպել և վճարել թաղման արարողության համար, որը տեղի է ունեցել ապրիլի 18-ին «Hollywood Forever» գերեզմանատան մոտ՝ հիսուն մարդկանց ներկայությամբ[7]։ Երբեմնի հաջողակ ու հարուստ կինեմատոգրաֆի թողած ժառանգությունը գնահատվել է 197 դոլլար։

Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր հայրենիքում՝ Դանիայում, Կառլ Դեյնը երկար ժամանակ հայտնի եղել է որպես քիչ հայտնի դերասան։ Մինչև 2006 թվականը՝ դերասանի 120 ամյակը, Fokus ամսագրում նյութ չեն հրապարակել[8][9]։ 2009 թվականին հրապարակել է գրողի կենսագրությունը[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 danskefilm.dk (դան.) — 1999.
  3. Калькулятор инфляции доллара США с 1913 года по настоящее время
  4. Karl Dane Ends Life; Once Star in Movie World (անգլ.), газета The Tuscaloosa News, 17 апреля 1934, стр. 1
  5. Karl Dane, Movie Star, Ends Life (անգլ.), газета St. Petersburg Times, 15 апреля 1934, стр. 28
  6. Body of Dane is Unclaimed (անգլ.), газета Schenectady Gazette, 16 апреля 1934, стр. 8
  7. Few Stars Attend Karl Dane Services (անգլ.), газета Berkeley Daily Gazette, 18 апреля 1934, стр. 2
  8. Danmarks glemte filmstjerne (դան.) на официальном сайте актёра
  9. Лаура Петерсон Бало. Denmark’s Forgotten Film Star (անգլ.) на официальном сайте актёра
  10. Karl Dane: A Biography and Filmography

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]