Գլորիա Սվանսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գլորիա Սվանսոն
անգլ.՝ Gloria Swanson
Gloria Swanson-James Abbe 1921.jpg
Ծնվել էմարտի 27, 1899(1899-03-27)[1][2][3][4][5][6][7][8]
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էապրիլի 4, 1983(1983-04-04)[9][10][11][1][3][4][12][5][6][7][8] (84 տարեկանում)
Մահվան վայրՆյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Կրոնլյութերականություն
Մասնագիտությունդերասանուհի, կինոպրոդյուսեր, ինքնակենսագիր, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Ժոզեֆ Տ․Սվանսոն[3], մայր՝ Ադելաիդա Կլանովսկի[3]
Ամուսին(ներ)Henry de La Falaise?, William Dufty?, Ուոլես Բիրի, Herbert K. Somborn?, Michael Farmer?, William N. Davey? և William Dufty?
Երեխա(ներ)Gloria Somborn?[3] և Michelle Bridget Farmer?[3]

Գլորիա Ժոզեֆինա Մեյ Սվանսոն (անգլ.՝ Gloria Josephine May Swanson, մարտի 27, 1899(1899-03-27)[1][2][3][4][5][6][7][8], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - ապրիլի 4, 1983(1983-04-04)[9][10][11][1][3][4][12][5][6][7][8], Նյու Յորք, ԱՄՆ, ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր, իր ժամանակի ոճային դեմքը, համր կինոյի ամենավառ ու բարձր վարձատրվող աստղերից մեկը, թատրոնի և հեռուստատեսության դերասանուհի։ Ժամանակակից հանդիսատեսին առավել հայտնի է «Սանսետ բուլվարը» ֆիլմում գլխավոր դերակատարմամբ։ Հաջողությունների գագաթնակետը 1920-ական թվականներն էին, երբ նրա երկրպագուները հազարավոր նամակներ էին ուղարկում, կրկնօրինակում էին շորերը, սանրվածքը, նույնիսկ կզակի խալը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկական տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլորիա Սվանսոնը[13] ծնվել է 1899 թվականի մարտի 27-ին Չիկագոյում։ Ադելաիդա և Ջոզեֆ Թեոդոր Սվանսոնների միակ դուստրն էր։Հայրը արմատներով շվեդո-ամերիկյան լյութերական ընտանիքից էր, իսկ մայրը գերմանական, ֆրանսիական և լեհական արմատներ ուներ[14][15]։ Ջոզեֆ Սվանսոնը Միացյալ Նահանգների բանակի զինվոր էր, և ընտանիքը հաճախ էր տեղափոխվում տեղից-տեղ։ Գլորիան իր մանկության մեծ մասը անցկացրեց Պուերտո Ռիկոյում, որտեղ սովորեց իսպաներեն։ Նրանք ապրել են նաև Կի Ուեստում, Ֆլորիդա։

1914 թվականին, երբ Սվանսոնը 15 տարեկան էր, սկսեց հաճախել Essanay Studios կինոստուդիան, որտեղ նրան առաջարկում էին լրացուցիչ դերեր, և նա վաստակում էր շաբաթը 13,5 դոլլար։ Աղջիկը թողեց դպրոցը, որպեսզի ամբողջ օրը ստուդիայում լիներ։ Մի քանի ամիս անց ծնողները բաժանվեցին, ու Գլորիան մոր հետ տեղափոխվեց Կալիֆորնիա։

Հասուն տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլորիա Սվանսոնը 1928 թվականին դարձավ բուսակեր և ակտիվ քարոզում էր այդ ապրելակերպը՝ հասարակական միջոցառումներին իր հետ տանելով բուսական սնունդ։ 1975 թվականին դերասանուհին շրջագայեց Միացյալ Նահանգներում՝ նպաստելով իր ապագա վեցերորդ ամուսնու՝ Ուիլյամ Դյուֆթիի գրած շաքարավազի վերաբերյալ հետազոտական ակնարկին։ 1980 թվականին Random House հրատարակության կողմից հրապարակվեց դերասանուհու «Swanson on Swanson» ինքնակենսագրականը,որը թարգմանվեց ֆրանսերեն և իտալերեն լեզուներով[16]։ Դերասանուհին յոգայի դասեր էր առնում Ինդրա Դևայից։ Գլորիա Սվավսոնը հանրապետական էր և պաշտպանում էր Ուէնդելլ Ուիլքի թեկնածությունը 1940 և 1944 թվականների նախագահական ընտրություններում և Բարրի Գոլդուոտերին 1964 թվականի ընտրություններին։ 1980 թվականին դերասանուհին գլխավորում էր Seniors for Reagan-Bush-ի նյու-յորքյան բաժանմունքը։

Դավանանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծննդյան օրվանից Գլորիա Սվանսոնը դավանում էր լյութերականությունը։ 1964 թվականին շուրջ 2500 մարդկանց հետ Գլորիան մասնակցեց Լոս Անջելեսում տեղի ունեցած «Project Prayer» ցույցին, որի նպատակն էր ստիպել Կոնգրեսին վերականգնել պարտադիր դպրոցական աղոթքների ավանդույթը։ Ցույցի ժամանակ Գլորիան հայտարարեց․

Aquote1.png Աստծու օգնությամբ մեր երկիրը դարձավ հարուստ, ուժեղ և ծաղկուն, մենք արդյո՞ք պիտի հրաժարվենք դրանից Aquote2.png

[17]

Երեխաները, ամուսինները, սիրեկանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյու-Յորքի իր բնակարանում,1972 թվական Ալլան Ուորեն

Իր բոլոր վեց ամուսնությունների ընթացքում դերասանուհին հայտնի է որպես միս Սվանսոն, չնայած այն բանին, որ յուրաքանաչյուր անգամ օրինական կերպով վերցնում էր ամուսնու ազգանունը։ Առաջին ամուսնությունը 1916 թվականի մարտի 27-ին էր Ուոլլես Բիրրի հետ[18], որը չնայած այն բանին,որ բավականին հանրաճանաչ դերասան էր, ֆինանսապես ամբողջովին կախված էր կնոջից։ Այդ նույն տարվա հունիսին բաժանվեցին, իսկ պաշտոնապես ամուսնալուծվեցին 1918-ին։ Երկրորդ ամուսնությունը (1920 թվականի դեկտեմբեր) Equity Pictures կինոընկերության նախագահ Հերբերտ Սոմբորնի հետ էր։ Նրանց առաջնեկը աղջիկ էր՝ Գլորիա Սվանսոն Սոմբորնը[19][20]։ Երկու տարի անց նրանք բաժանվեցին։ Պատճառը՝ ինչպես նշում էր ամուսինը, տասնչորս սիրեկանների առկայությունն էր, որոնց թվում էին Սեսիլ Դեմիլը, Ջեսսի Լասկին, Ռուդոլֆ Վալենտինոն, Ադոլֆ Ցուկորը և ուրիշներ։ Ամուսնալուծության ժամանակ ամուսինը կնոջից պահանջեց 70 հազար դոլլար՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում[21]։ Այս ընթացքում դերասանուհին մի տղայի որդեգրեց՝ նրան անվանելով ժոզեֆ Պատրիկ Սվանսոն։ Երրորդ ամուսնությունը ֆրանսիացի արիստոկրատ Անրի դե Լա Ֆալեզի հետ էր (1925 թվականի հունվարի 28)։ Նրանք ծանոթացելեն «Մադամ Սան-Ժեն» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որտեղ Անրին աշխատում էր որպես թարգմանիչ։ Հետագայում Անրիին նշանակեցին Peugeot ֆիրմայի ամերիկյան մասնաճյուղի ներկայացուցիչ, որի գլխավոր տնօրենը Ժոզեֆ Քենեդի-ավագն էր՝ Գլորիայի նախկին սիրեկանը, ապագա ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի հայրը։ Ժոզեֆը կառավարում էր դերասանուհու ֆինանսական գործերը։ Նրանց սիրավեպի մասին երկու գիրք է գրվել։ Անրիի և Սվանսոնի բաժանումը տեղի ունեցավ 1930 թվականին։ 1931 թվականին Գլորիան ամուսնացավ Մայքլ Ֆարմերի հետ, որից բաժանվեց 1934 թվականին՝ անգլիացի դերասան Հերբերտ Մարշալլի հետ ունեցած սիրավեպի պատճառով։ Հինգերորդ ամուսնությունը Ուիլյամ Դեյվիի հետ էր, որը ամենակարճը եղավ։ Վերջին ամուսնությունը 30 տարի անց էր` 1976 թվականին։ Նրա ամուսինը Ուիլյամ Դյուֆտին էր՝ գրող, հրապարակախոս, Նյու Յորք Թայմս ամսագրի լրագրող։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլորիա Սվանսոնը մահացել է 1983 թվականի ապրիլի 4-ին սրտային անբավարարությունից նյու-յորքյան հիվանդանոցներից մեկում։ Նրան դիակիզել են, և նրա մոխիրը թաղված է Նյու-Յորքի Հինգերորդ պողոտայի Եպիսկոպոսական եկեղեցում[22]։ Մահվանից հետո նրա անձնական իրերը և կահույքը վաճառքի են հանվել աճուրդներում։

Հեռուստատեսություն և թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականին Գլորիա Սվանսոնը կազմակերպեց իր առաջին հեռուստաշոուն՝ «Գլորիա Սվանսոնի ժամը» (անգլ.՝ The Gloria Swanson Hour)։ Ավելի ուշ ձեռնարկեց «Crown Theatre with Gloria Swanson» հեռուստասերիալը, որտեղ ինքն էլ երբեմն հանդես էր գալիս[23]։ Մինչև 1980-ականները հանդես էր գալիս այնպիսի հետուստահաղորդումներում, ինչպիսիք էին «The Carol Burnett Show», «The Tonight Show Starring Johnny Carson», «What’s My Line», «The Alfred Hitchcock Hour» и «Burke’s Law»։ Ամենավառ ելույթները 1966 թվականին էին, երբ նա հայտնվեց «Beverly Hillbillies»ում, որտեղ խաղում էր ինքն իրեն։ «Օդանավակայան 1975» ֆիլմից հետո Սվանսոնը հայտնվեց «Killer Bees» (1974) թրիլլերում։ 1940-ականներին խաղում էր թատրոնում, հյուրախաղերի էր մեկնում «A Goose for the Gander», «Reflected Glory» и «Let Us Be Gay» հետ։ 1951 թվականին մասնակցել է Խոսե Ֆերրերի հետ «Քսաներերդ դարը» և Դեյվիդ Նիվենի հետ «Նինա» ներկայացումներին։ Նրա վերջին գլխավոր դերը եղել է «Թիթեռները անվճար են» ներկայացման մեջ Բրոդվեյի «Բութ» թատրոնում 1971 թվականին։ 1980 թվականին հրապարակվեց դերասանուհու «Swanson on Swanson» ինքնակենսագրականը, որը դարձավ ամենաշատ վաճառվողը։ Նույն տարում հարցազրույց տվեց Հոլլիվուդ պրոյեկտի համար՝ նվիրված համր կինոյի դարաշրջանին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1915 ֆ Նրա նոր աշխատանքը His New Job ստենոգրաֆիստուհի
1919 ֆ Մի դավաճանիր ամուսնուդ Don’t Change Your Husband Լեյլա Պորտեր
1919 ֆ Եվ ուրախությամբ, և վշտով For Better, for Worse Սիլվիա Նորկրոսս
1919 ֆ Արական և իգական Male and Female լեդի Մերի Լեզենբի
1920 ֆ Ինչու դավաճանել կնոջը Why Change Your Wife? Բետ Գորդոն
1921 ֆ Անատոլի արկածները The Affairs of Anatol Վիվիան Սպենսեր
1923 ֆ Հոլլիվուդ Hollywood ինքն իր դերում
1925 ֆ Բեմով տարվածը Stage Struck Ջենի Հեյգել
1928 ֆ Սէդի Թոմփսոն Sadie Thompson Սէդի Թոմփսոն
1929 ֆ Իրավախախտուհին The Trespasser Մէրիոն Դոնելլ
1929 ս Քելլի թագուհին Queen Kelly Քիթթի Քելլի
1950 ֆ Սանսեթ բուլվար Sunset Boulevard Նորմա Դեսմոնդ
1974 ֆ Օդանավակայան 1975 Airport 1975 ինքն իր դերում

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Find A Grave — 1995.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Discogs — 2000.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 FemBio: Банк данных о выдающихся женщинах, Frauerdatenbank
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Munzinger-Archiv — 1913.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Բրոքհաուզի հանրագիտարան
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Store norske leksikon — 1978.
  9. 9,0 9,1 9,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  10. 10,0 10,1 10,2 Gloria Swanson
  11. 11,0 11,1 11,2 Encyclopædia Britannica
  12. 12,0 12,1 12,2 American National Biography — 1999.
  13. Կորնել Սարվադի, Անդրեա Միլլեր, Ֆրենկ Օսբորնը, Առաջատար տիկնայք: Ստուդիայի դարաշրջանի 50 ամենաանմոռանալի դերասանուհիները; Chronicle Books (англ.)русск., 2006. — P. 185. — ISBN 0-8118-5248-2.
  14. The Films of Gloria Swanson.
  15. Peasant Maids, City Women.
  16. Syman, 2010, էջեր 188–190
  17. https://web.archive.org/web/20130116232324/http://dspace.wrlc.org/doc/bitstream/2041/50658/b18f14-0514zdisplay.pdf
  18. Gloria Swanson: The Ultimate Star.
  19. «Herbert K. Somborn»։ The New York Times։ 1934-01-03։ էջ 19։ Վերցված է 2017-11-24 
  20. Madsen (1988), p. 75.
  21. Madsen (1988), pp. 84-87.
  22. Associated Press (1983-04-05)։ «Gloria Swanson Dies»։ Herald-Journal։ Վերցված է 2012-10-10։ «Gloria Swanson, the quintessential glamour girl who reigned in Hollywood's golden age died in her sleep at New York Hospital early Monday. ...» 
  23. The Bad & the Beautiful: Hollywood in the Fifties.