Ռոբին Հուդ (ֆիլմ, 1922)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ռոբին Հուդ
Robin Hood
Fairbanks Robin Hood giving Marian a dagger.jpg
ԵրկիրԱՄՆ
Ժանրթիկնոցի և սուսերի ֆիլմ և համր կինո
Թվականհոկտեմբերի 18, 1922[1] և մարտի 28, 1923[2]
Լեզուանգլերեն և չկա
ՌեժիսորAllan Dwan?
ՊրոդյուսերԴուգլաս Ֆերբենքս
Սցենարի հեղինակԴուգլաս Ֆերբենքս և Allan Dwan?
ԴերակատարներԴուգլաս Ֆերբենքս, Ուոլես Բիրի, Enid Bennett?, Sam De Grasse?, Ալան Հոլ, Willard Louis?, Robert Florey?, Dale Fuller?, Charles Ray?, Ann Doran?, Բիլլի Բենեթ, David Sharpe? և William Lowery?
ՕպերատորԱրթուր Էդիսոն
ԵրաժշտությունVictor Schertzinger?
ՄոնտաժԲիլ Նոլան
Պատմվածքի վայրԱնգլիա
ԿինոընկերությունUnited Artists
Տևողություն141 րոպե
Բյուջե1 500 000 ԱՄՆ դոլար
Շահույթ2 500 000 ԱՄՆ դոլար
Robin Hood (1922 film) Վիքիպահեստում

«Ռոբին Հուդ» (անգլ.՝ Robin Hood), ամերիկյան սև-սպիտակ համր գեղարվեստական ֆիլմ, որ նկարահանվել է ռեժիսոր Ալան Դուոնի կողմից համր կինոյի հայտնի աստղ Դուգլաս Ֆերբենքսի մասնակցությամբ և պատմում է անգլիական միջնադարյան ժողովրդական բալլադների հերոսի մասին։ Ֆիլմը, որ նկարահանվել է1922 թվականին, դարձել է 1920-ականների ամենաշահութաբեր ֆիլմերից մեկը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմս Հանթինգթոնը Ռիչարդ Առյուծասիրտ թագավորի հետ գնում է խաչակրաց արշավանքի։ Իր բացակայության ժամանակ թագավորը իշխանության ղեկը հանձնում է եղբորը՝ դուքս Ջոնին, որը շուտով սկսում է իրեն դրսևորել որպես դաժան ու անողոք բռնակալ։ Սըր Գայ Գիսբորնի կողմից հրահրվելով՝ Ջոնն բռնատիրում է Ռիչարդի գահին։ Երբ Հանթինգթոնը հաղորդագրություն է ստանում լեդի Մերիանից և իմանում տեղի ունեցածի մասին, նա թագավորից թույլտվություն է խնդրում վերադառնալ Անգլիա, բայց թագավորը չի հավատում եղբոր դավաճանության վերաբերյալ լուրին: Չնայած դրան՝ Հանթինգթոնը փորձում է ամեն գնով վերադառնալ և ընկնում է Գայ Գիսբորնի թակարդը: Նրան բանտ են նստեցնում դասալքության մեղադրանքով։ Սակայն նա կարողանում է փախչել և վերադառնալ Անգլիա, որտեղ վտանգելով կյանքը քայլեր է ձեռնարկում արքայազն Ջոնին գահընկեց անելու և գահը Ռիչարդին վերադարձնելու ուղղությամբ։ Իր հին ընկերների հետ նա գնում է Նոթինգեմ, որտեղ վերցնում է Ռոբին Հուդ անունը և իր խմբի հետ սկսում է թալանել հարուստներին՝ հետագայում ստացվածը բաժանելով աղքատներին: Ռոբին Հուդը դառնում է ժողովրդական հերոս, բայց նրա խիզախ սխրանքները գլխացավանք են դառնում արքայազն Ջոնի և նրա մարդկանց համար, որոնք պատանդ են պահում լեդի Մերիանին: Ի վերջո Ռոբինին հաջողվում է ազատել լեդի Մերիանին, սակայն նա ինքն է հայտնվում անազատության մեջ։ Կարգը վերականգնվում է Ռիչարդ թագավորի վերադարձի շնորհիվ։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը, որն ունեցել է «Ասպետության ոգին» արտադրական անվանումը և ամբողջությամբ ֆինանսավորվել է Դուգլաս Ֆերբենքսի կողմից, եղել է 1920-ական թվականների կինոարտադրության ամենաբյուջետային ֆիլմերից մեկը։ Այն նկարահանվել է Սանտա Բարբարայի նոր ստուդիաներում, որոնց համասեփականատերերն էին Դուգլաս Ֆերբենքսը և Մերի Փիքֆորդը։ Այնտեղ նախագծի գեղարվեստական ղեկավար Ուիլֆրեդ Բաքլենդը 500 աշխատողների, այդ թվում՝ ատաղձագործների և որմնադիրների օգնությամբ կառուցել է հսկայական դեկորացիաներ, այդ թվում՝ 200 մետր երկարությամբ մեծ դղյակ: Բեմանկարչության մի մասը մշակել է հայտնի ճարտարապետ Լլոյդ Ռայթը։ Հագուստների նկարիչը եղել է Միտչել Լեյզենը, որը հետագայում դարձավ հայտնի կինոռեժիսոր։ Ֆիլմի ռեժիսոր Ալան Դուոնը նշել է, որ Ռոբին Հուդի դերակատար Դուգլաս Ֆերբենքսը (որը համատեղությամբ եղել է ֆիլմի սցենարի հեղինակն ու պրոդյուսերը) այնքան է տարված եղել արտադրական գործընթացի մասշտաբներով, որ ժամանակ չի ունեցել ստեղծագործելու համար[3]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի ազդագիր
  • Դուգլաս Ֆերբենքս – Կոմս Հանթինգթոն / Ռոբին Հուդ
  • Ուոլես Բիրի – Ռիչարդ Առյուծասիրտ
  • Սեմ Դե Գրասե – արքայազն Ջոն
  • Էնիդ Բեննեթ – Կույս Մերիան
  • Պոլ Դիքի – Սըր Գայ Գիսբորն
  • Վիլյամ Լոուրի – Նոթինգհեմի շերիֆ
  • Ռոյ Քոուլսոն – թագավորական ծաղրածու
  • Բիլլի Բենեթ – պալատական կին
  • Մերիլ Մաքքորմիկ – արքայազն Ջոնի ծառան
  • Ուիլսոն Բենջ – արքայազն Ջոնի ծառան
  • Ուիլարդ Լուիս — վանական
  • Ալան Հեյլ – փոքր Ջոն
  • Բադ Ջիարի – Ուիլ Սքարլեթ
  • Ֆրենկ Օսթին – Ալան-Դեյլ
  • Թեդ Բիլինգս – գյուղացի
  • Էնն Դորան – Ռիչարդի մանկլավիկ (առաջին անգամ էկրանին)

Պրեմիերաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 1922 թվականի հոկտեմբերի 18-ին կայացել է ֆիլմի հոլիվուդյան պրեմիերան Եգիպտական Գրաումանա կինոթատրոնում։ «Ռոբին Հուդը» դարձել է առաջին կինոֆիլմը, որն արժանացել է նման պատվի։
  •   Ֆիլմի եվրոպական պրեմիերան կայացել է 1923 թվականի մարտի 23-ին Փարիզում։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Режиссёрская энциклопедия. Кино США», НИИК МКРФ, редактор Е. Н. Карцева.- М.: Материк, 2002, статья об Аллане Дуоне ISBN 5-85646-096-0
  • Kevin Brownlow: Pioniere des Films. Vom Stummfilm bis Hollywood. Basel und Frankfurt am Main 1997, ISBN 3-87877-386-2.
  • Robert K. Klepper: Silent Films, 1877—1996. A Critical Guide to 646 Movies. Jefferson (NC) und London 1999.
  • Andrew James Johnston: Robin Hood. Geschichte einer Legende. München: C. H. Beck 2013, S. 96-100, ISBN 978-3-406-64541-9.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]