«Մին և Բիլլ» (անգլ.՝ Min and Bill), 1930 թվականի ռեժիսոր Ջորջ Ու. Հիլլի ամերիկյան տրագիկոմեդիան։ Գլխավոր դերերը կատարել են Ուոլես Բիրին և Մարի Դրեսլերը, որն այս դերի համար «Օսկար» է ստացել[6]։
Մինը ափամերձ հյուրանոցի տիրուհին էր, որում բացի ձկնորսական նավի նավապետ Բիլլից, հոգ էր տանում երիտասարդ Նենսիի համար, որին անցյալում գտել էր տան շեմքին։ Մինը սիրում և անհանգստանում էր նրա համար, բայց գալիս է օրը, երբ ըստ օրենքի Նենսին արդեն չափահաս էր։ Խնամակալության մարմինները առաջարկում են, որ նա սկսի իր ինքնուրույն կյանքը։ Մինը, իմանալով այս առաջարկի մասին, և՛ ցանկանում է պաշտպանել Նենսիին, և՛ հասկանում, որ հյուրանոցում նրա ամբողջ կյանքը անցնել չի կարող։ Այդ պատասխանատու պահին դրությունն էլ ավելի է սրում Բելլը՝ Նենսիի կենսաբանական մայրը, որն այժմ ցանկանում է նրան հետ վերցնել իր մոտ։