Լեոպոլդ Մոցարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեոպոլդ Մոցարտ
գերմ.՝ Leopold Mozart
Leopold Mozart.jpg
Ծնվել էնոյեմբերի 14, 1719(1719-11-14)[1][2][3][4][5]
ԾննդավայրԱուգսբուրգ, Բավարիա[6]
Մահացել էմայիսի 28, 1787(1787-05-28)[1][2][3][7][4][5] (67 տարեկանում)
Մահվան վայրԶալցբուրգ[6]
ՔաղաքացիությունBanner of the Holy Roman Emperor with haloes (1400-1806).svg Սրբազան Հռոմեական կայսրություն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունԶալցբուրգի համալսարան
ԵրկերJagdsinfonie
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտագետ, ջութակահար, մանկավարժ, երաժշտության ուսուցիչ և երաժշտություն տեսաբան
ԱմուսինԱննա Մարիա Վալբուրգա Մոցարտ
Ծնողներհայր՝ Johann Georg Mozart
ԵրեխաներՄարիա Աննա Մոցարտ[8] և Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ[8]
Leopold Mozart Վիքիպահեստում

Յոհան Գեորգ Լեոպոլդ Մոցարտ (գերմ.՝ Johann Georg Leopold Mozart, նոյեմբերի 14, 1719(1719-11-14)[1][2][3][4][5], Աուգսբուրգ, Բավարիա[6] - մայիսի 28, 1787(1787-05-28)[1][2][3][7][4][5], Զալցբուրգ[6]), ավստրիացի ջութակահար, կոմպոզիտոր: Ամադեուս Մոցարտի հայրն ու ուսուցիչն է, որ նշանակալից ազդեցություն է թողել նրա ստեղծագործական կայացման գործում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոպոլդը ծնվել է գրքի կազմարարի ընտանիքում, աստվածաբանություն է սովորել Զալցբուրգի համալսարանում (1737-1739)` միաժամանակ սովորելով ջութակ և երգեհոն նվագել: Կոմպոզիցիա է սովորել Աուգսբուրգի երաժշտական քոլեջում (Collegium musicum) կանտոր Ֆ. Կրյոյտերի մոտ, ով Բախի աշակերտն էր եղել, իսկ նրա մահից հետո սովորել է Դրեզդենում Յոհան Պիզենդելի և Սիլվիուս Լեոպոլդ Վայսի մոտ: 1740 թվականին դարձել է ջութակահար և համալսարանի կանոնիկներից մեկի ծառան, իսկ 1743 թվականին` պալատական կապելայի ջութակահար, որտեղ, հնարավոր է, սովորել է կապելմայստեր Ի. Էբերլինի մոտ: 1757 թվականին Լեոպոլդը դարձել է Զալցբուրգի արքեպիսկոպոսի պալատական կոմպոզիտորը: 1763 թվականին այդ պաշտոնում նրան փոխարինել է Յոհան Հայդնը:

Ջութակի մեթոդական աշխատանքի հեղինակ է` «Versuch einer gründlichen Violinschule» (Աուգսբուրգ, 1756), որը երկար ժամանակ համարվում էր ջութակ նվագել սովորելու լավագույն ուղեցույց: Այն հրատարակվել է մոտ տասն անգամ, թարգմանվել է ֆրանսերեն և հոլանդերեն:

Մոցարտի ստեղծագործությունների թվում եղել են մեսսաներ, կանտատներ, օրատորիաներ, գործիքային երաժշտություն, բազմաթիվ պիեսներ կլավեսինի և երգեհոնի համար, սիմֆոնիաներ և այլն: Նրան է վերագրվում նաև «Խաղալիքների սիմֆոնիան»:

Մոցարտների ազգը սերում էր հարավգերմանական Աուգսբուրգ քաղաքից: Լեոպոլդի նախնիները եղել են շինարարներ, սակայն Լեոպոլդը ցանկացել է երաժիշտ լինել և տեղափոխվել է Զալցբուրգ, որտեղ ծառայության է անցել տեղի արքեպիսկոպոսի մոտ: Եղել է պալատական երաժիշտ և ստացել է նպաստ` տարեկան 250 ֆլորին:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1747 թվականին ամուսնացել է Աննա Մարիա Վալբուրգա Մոցարտի հետ: Հետագայում ունեցել են յոթ երեխա, որոնցից միայն երկուսն են կենդանի մնացել` Մարիա Աննա Վալբուրգա Իգնատիան և Վոլֆգանգ Ամադեուսը: Կինն ընդունում էր ամուսնու հեղինակությունը: Երեխաների համար Լեոպոլդն իդեալ էր: Փոքրիկ Ամադեուսը մանկության ժամանակ ասել է. «Աստծուց հետո միայն հայրիկը»: Լեոպոլդը նվագում էր ջութակ, երգեհոն, ղեկավարում էր եկեղեցական երգչախումբը, գրում էր երաժշտություն, կոչումով մանկավարժ էր: Կատարողներից մեկը, ում արվեստը Լեոպոլդը բարձր է գնահատել, եղել է թավջութակահար Էմանուել Սիպրուտինին:

Նկարազարդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպարը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Grove Dictionary of Music and Musicians, «(Johann Georg) Leopold Mozart», which is part of the major article «Mozart». The section about Leopold is written by Cliff Eisen. Oxford University Press.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Discogs — 2000.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 filmportal.de — 2005.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118584588 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  7. 7,0 7,1 7,2 International Music Score Library Project — 2006.
  8. 8,0 8,1 Г. Риман Моцарт // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 2. — С. 877–882.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]