Jump to content

Մահվան դաշտեր (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մահվան դաշտեր
ֆր.՝ La Déchirure
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրկենսագրական ֆիլմ և դրամա
ԹեմաՄահվան դաշտեր, ռազմական թղթակից և Կամբոջայի ցեղասպանություն
Թվական1984 և փետրվարի 22, 1985[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոլան Ժոֆե[2][3][4][…]
ՊրոդյուսերԴևիդ Փաթնեմ և Իեն Սմիթ
Սցենարի հեղինակBruce Robinson?
ԴերակատարներՍեմ Ուոթերսթոն[2][5][6][…], Ջոն Մալկովիչ[2][5][6][…], Հենգ Ս. Նգոր[2][5][6][…], Ջուլիան Սենդս[2][6][4][…], Քրեյգ Թեոդոր Նելսոն[2][6], Սպոլդինգ Գրեյ[2][6], Ատոլ Ֆուգարդ[2][6], Բիլ Փաթերսոն[2][6], Graham Kennedy?[6], Պատրիկ Մալահայդ[7], Նել Քեմփբել[7] և Ջոաննա Մերլին[7]
ՕպերատորՔրիս Մենգես
ԵրաժշտությունՄայք Օլդֆիլդ
ՄոնտաժՋիմ Քլարք
Պատմվածքի վայրԿամբոջա
Նկարահանման վայրՆյու Յորք, Տորոնտո, Բանգկոկ և Թաիլանդ
ԿինոընկերությունEnigma Productions?, Warner Bros. և International Film Investors
Տևողություն139 րոպե և 141 րոպե

«Մահվան դաշտեր» (անգլ.՝ The Killing Fields), ռեժիսոր Ռոլան Ժոֆեի վավերագրական դրաման։ 1985 թվականին ֆիլմը արժանացել է երեք «Օսկար» մրցանակի, ութ Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի մրցանակի և մի շարք այլ մրցանակների[8]։

Ֆիլմի իրադարձությունները սկսվում են 1973 թվականի մայիսին՝ Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում՝ Կամբոջայի ազգային բանակի և «Կարմիր կհմերների» միջև քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Սյուժեի կենտրոնում են «Նյու Յորք Թայմս»-ի միջազգային թղթակից Սիդնեյ Շենբերգը և նրա կամբոջացի օգնական Դիտ Պրանը։ Երբ ակնհայտ է դառնում «Կարմիր կհմերների» հաղթանակը, արևմտյան աշխարհի ներկայացուցիչները շտապ տարհանվում են երկրից, սակայն Շենբերգը որոշում է մնալ և շարունակել լուսաբանել Կամբոջայի իրադարձությունները։

  • Սեմ Ուոտերստոն — Սիդնեյ Շենբերգ
  • Հենգ Նգոր — Դիտ Պրան[9][10]
  • Ջոն Մալկովիչ — լուսանկարիչ Էլ Ռոկոֆֆ
  • Ջուլիան Սենդս — Ջոն Սուեյն
  • Քրեիգ Թեոդոր Նելսոն — մայոր Ռիվզ, ռազմական կցորդ
  • Սպոլդինգ Գրեյ — ԱՄՆ հյուպատոս
  • Բիլ Պատերսոն — դոկտոր Մակինտայր
  • Ատոլ Ֆուգարդ — դոկտոր Սունդեսվալ
  • Գրեմ Քենեդի — Դուգալ
  • Քետրին Քրապում Չեյ — Դիտ Պրանի կինը
  • Թոմ Բյորդ — ամերիկյան ռազմական խորհրդական
  • Մոնիրակ Սիսովատ — Ֆատ, գյուղի կարմիր կխմերների առաջնորդը
  • Այրա Ուիլեր — դեսպան Ուեյդ
  • Ջոանա Մերլին — Սիդնեյ Շենբերգի քույրը

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1985 թվական — երեք «Օսկար» մրցանակ՝ երկրորդ պլանի լավագույն դերասան (Հենգ Նգոր), լավագույն օպերատորական աշխատանք (Քրիս Մենգես), լավագույն մոնտաժ (Ջիմ Քլարկ)։ Ինչպես նաև 4 անվանակարգ՝ լավագույն ֆիլմ (Դեյվիդ Պատնեմ), լավագույն ռեժիսոր (Ռոլան Ժոֆե), լավագույն ադապտացած սցենար (Բրյուս Ռոբինսոն), լավագույն դերասան (Սեմ Ուոթերսթոն)։
  • 1985 թվական — ութ «BAFTA» մրցանակ՝ լավագույն ֆիլմ (Դեյվիդ Պատնեմ), լավագույն ադապտացված սցենար (Բրյուս Ռոբինսոն), լավագույն դերասան (Հենգ Նգոր), լավագույն սկսնակ (Հենգ Նգոր), լավագույն օպերատորական աշխատանք (Քրիս Մենգես), լավագույն մոնտաժ (Ջիմ Քլարկ), նկարիչների և դիզայներների լավագույն աշխատանք (Ռոյ Ուոկեր), լավագույն ձայն (Յան Ֆուլեր, Քլայվ Ուինթեր, Բիլ Ռոու)։ Ֆիլմը ստացել է ևս 5 անվանակարգ՝ լավագույն ռեժիսոր (Ռոլան Ժոֆե), լավագույն դերասան (Սեմ Ուոթերսթոն), լավագույն սաունդթրեք (Մայք Օլդֆիլդ), լավագույն գրիմ (Թոմի Մանդերսթոն), լավագույն վիզուալ էֆեկտներ (Ֆրեդ Կրամեր)[11]։
  • 1985 թվական — «Ոսկե գլոբուս» մրցանակ՝ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերի համար (Հենգ Նգոր), ինչպես նաև 5 անվանակարգ՝ լավագույն դրամատիկ ֆիլմ, լավագույն ռեժիսոր (Ռոլան Ժոֆե), լավագույն սցենար (Բրյուս Ռոբինսոն), լավագույն դրամատիկ դերասան (Սեմ Ուոթերսթոն), լավագույն օրիգինալ սաունդթրեք (Մայք Օլդֆիլդ)։
  • 1985 թվական — «Դավիդ դի Դոնաթելո» մրցանակ՝ լավագույն արտասահմանյան պրոդյուսեր անվանակարգում (Դեյվիդ Պատնեմ)
  • 1985 թվական — ԱՄՆ սցենարիստների միության մրցանակ՝ լավագույն ադապտացված սցենարի համար (Բրյուս Ռոբինսոն)
  • 1985 թվական — ԱՄՆ ռեժիսորների միության մրցանակ (Ռոլան Ժոֆե)
  • 1986 թվական — «Սեզար» մրցանակ՝ լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում (Ռոլան Ժոֆե)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Lexicon of international films (գերմ.)Zweitausendeins.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 https://www.filmaffinity.com/en/film396406.html
  3. http://www.imdb.com/title/tt0087553/
  4. 4,0 4,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=164.html
  5. 5,0 5,1 5,2 http://stopklatka.pl/film/pola-smierci
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 http://www.imdb.com/title/tt0087553/fullcredits
  7. 7,0 7,1 7,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  8. «The 100 best British films». Empireonline.com. 2017 թ․ նոյեմբերի 29.
  9. «Haing S. Ngor Foundation - Biography». Haingngorfoundation.org. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 14-ին.
  10. Freedman, Samuel G. (1984 թ․ հոկտեմբերի 28). «In 'The Killing Fields,' A Cambodian Actor Relives His Nation's Ordeal». The New York Times.
  11. «Cambodian Doctor Haing Ngor Turns Actor in the Killing Fields, and Relives His Grisly Past : People.com». People.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 14-ին.
  12. Об альбоме-саундтреке Майка Олдфилда "The Killing Fields"