Թաիլանդական բահտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թաիլանդական բահտ
թաի.՝ บาท
ISO 4217 կոդ 764
Երկիր Թաիլանդ
Կազմված է 100 սատանգ
Նշան ฿
Սիմվոլ THB
Մետաղադրամներ 1, 5, 10, 25 և 50 սատանգ
1, 2, 5 և 10 բատ
Թղթադրամներ 20, 50, 100, 500 և 1000 բատ
Կենտրոնական բանկ Թաիլանդի բանկ
Վեբ-կայք www.bot.or.th

Բահտ (թաի.՝ บาท, կոդ ISO 4217THB), Թաիլանդի դրամական միավորը 1928 թվականի ապրիլի 15-ից։ Բաժանվում է 100 սատանգի (สตางค์): Դրամական նշանն է ฿:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բահտ» հասկացությունը շրջանառվում էր արդեն 14-րդ դարում։ Եղել է  Հնդկաչինի մի քանի պետությունների (Բիրմա, Սիամ, Լաոս, Կամբոջա) չափման միավորների՝ տիկալի, տեղական ընդհանուր անվանումը, որը ծառայում էր ինչպես դրամական միավոր, այնպես էլ զանգվածի չափման միավոր։

1350-1860 թվականներին Սիամում հատվում էին ոսկե ու արծաթե մետաղադրամներ, որոնք ստացան p'hot duang կամ khot duang անվանումը։ Դրանք խոշոր (մինչև 1,215 կգ քաշով) ուռուցիկ ձուլակտորներ էին։ Դրանց անվանական արժեքը չափվում էր բահտերով (տիկալներով) և այլ տեղական դրամական միավորներով[1]:

1861 թվականից Սիամի համար Բիրմինգհեմի դրամահատարանում սկսեցին հատել եվրոպական տիպի դրամներ (հարթ և կլոր), որոնք ստացել են «ռիեն» անվանումը՝ արծաթե (4, 2, 1, 12 և այլ տիկալներ), պղնձե և ցինկե (116, 132 եւ այլ տիկալներ), ոսկի (8, 4-րդ ւ 2 12 տիկալներ)[1]:

1898 թվականի օգոստոսի 21-ին Սիամի իշխանությունները հայտարարեցին դրամական հաշվի տասնորդական համակարգի անցնելու մասին, որն ավարտվեց 1902 թվականի նոյեմբերի 25-ին։ 1 բահտը (տիկալ) հավասարվեց 15,033 գ 900 հարգի արծաթին և բաժանվեց 100 սատանգի (բառացի՝ «հարյուրերորդ մաս»)։ Ընդ որում, բացի տեղական բոլոր թողարկումների մետաղադրամներից  շրջանառության մեջ էին նաև հնդկական և Օստ-Հնդկական ընկերության (տես Նեղուցի դոլար) մետաղադրամները[2][1].

Բացի մետաղադրամներից 1853 թվականից շրջանառության մեջ դրվեցին նաև թղթադրամներ՝ տիկալներով և տամլունգներով արտահայտված անվանական արժեքով (14 տիկալ)։ Վերջին թողարկման թղթադրամները թվագրված են 1918 թվականով[3]:

1928 թվականի ապրիլի 15-ից Սիամի ազգային արժույթը (1939 թվականից՝ Թաիլանդի) պաշտոնապես սկսեց կոչվել բահտ (նախորդ թողարկումների տիկալների հանդեպ փոխարժեք սահմանվեց 1:1 հարաբերակցությունը)[4][2]: Ընդ որում, եթե նախկինում բահտը եղել է տիկալի տեղական անվանումը, ապա 1928 թվականից տիկալը դարձավ Թաիլանդի ազգային արժույթի երկրորդ անվանումը[5]:

Մետաղադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմա շրջանառության մեջ են դեղին համաձուլվածքից 25 և 50 սատանգ անվանական արժեքով մետաղադրամներ, նիկելից մետաղադրամներ 1, 2 և 5 բահտ անվանական արժեքով, երկմետաղ (նիկելից օղակ և մեջտեղում դեղին համաձուլվածք) 10 բահտ անվանական արժեքով։ 1,5 և 10 անվանական արժեքով մետաղադրամները չեն օգտագործվում։

Պատկեր Անվանական արժեք Նյութ Տրամագիծ, մմ Հաստություն, մմ Զանգված, գր Առաջին թողարկման ամսաթիվ
1 սատանգ 15 0,5 1987
2008
5 սատանգ 16 1,4 0,6
16,5 1,35
10 սատանգ 17,5 0,8
25 սատանգ 16 1,9
50 սատանգ 18 2,4
1 բահտ 20 3,4 2009
3
2 բահտ ստորինածխածնային մետաղ՝ նիկելային ոսկեդրվագմամբ 21,75 1,7 4,4 2005
Ալյունինային բրոնզ 4 2008
5 բահտ 24 7,5 1988
6 2008
10 բահտ Շրջանակ՝ պղնձանիկելային համաձուլվածք,
Կենտրոն՝ ալյումինային բրոնզ
26 2 8,5 1988

Թղթադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1902 թվականից մինչև 2012 թվականի հունվարի 18-ը թողարկվել է թաիլանդական թղթադրամների 16 շարք՝ չհաշված հիշատակային թղթադրամների 13 շարք, որոնք թողարկվել են տարբեր տոնական ամսաթվերի կապակցությամբ։

Արդի թղթադրամներն ունեն վառ արտահայտված ազգային կոլորիտ, դրանց վրա պատկերված է արքա Ադուլյադեդ Պումիպոնի դիմապատկերը։ Դա նաև կրկնօրինակված է ջրանիշ։ Թղթադրամների անվանական արժեքները կրկնօրինակ ներկայացված են նաև արաբական թվանշաններով։

15-րդ շարքի թղթադրամներ[6][խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանական արժեք
(բահտի)
Չափսեր
(մմ)
Հիմնական
գույներ
Թողարկված
Դիմերես Դարձերես
20 138×72 կանաչ 3 մարտի 2003 թվական
50 144×72 կապույտ 18 օգոստոսի 1997 թվական (Տեսակ I)
50 144×72 կապույտ 1 հոկտեմբերի 2004 թվական (Տեսակ II)
100 150×72 կարմիր 25 նոյեմբերի 2004 թվական (Տեսակ I)
100 150×72 կարմիր 21 հոկտեմբերի 2005 թվական (Տեսակ II)
500 156×72 ծիրանեգույն 3 օգոստոսի 2001 թվական
1000 162×72 մոխրագույն 1 նոյեմբերի 1999 թվական (Տեսակ I)
1000 162×72 մոխրագույն 25 նոյեմբերի 2005 թվական (Տեսակ II)

16-րդ շարքի թղթադրամներ[6][խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանական արժեք
(բահտի)
Չափսեր
(մմ)
Հիմնական
գույներ
Թողարկված
Դիմերես Դարձերես
20 138×72 կանաչ
50 144×72 կապույտ 18 հունվարի 2012 թվական
100 150×72 վարդագույն
500 156×72 մանուշակագույն
1000 162×72 շագանակագույն

Հիշատակային թղթադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանական արժեք
(բահտի)
Չափսեր
(մմ)
Հիմնական
գույներ
Նկարագրություն Թողարկված
Դիմերես Դարձերես
50 144×72 կանաչ Դիմերես։ Рама IX

Առիթ։ празднование 50-летия вступления на престол короля Рамы IX

3 դեկտեմբերի 1996
60 162×81 ոսկե
կանաչ
Դիմերես։ Рама IX

Առիթ։ празднование 60-летия вступления на престол короля Рамы IX

9 հունիսի 2006
100 164×105 ոսկեգույն
կանաչ
Դիմերես։ Короли Рама V и Рама IX

Առիթ։ столетие выпуска тайских банкнот

2002
100 150×72 կարմիր Դիմերես։ Рама IX

Оборотная сторона: королевская чета в старости
Առիթ։ празднование 60-летия свадьбы короля Рамы IX и королевы Сирикит и 60-летия её коронации

4 մայիսի 2010
100 162×84 ոսկեգույն Դիմերես։ Рама IX

Առիթ։ празднование юбилея короля Рамы IX

2 դեկտեմբերի 2011
500 000 Դիմերես։ Рама IX

Փոխարժեքի ռեժիմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Թաիլանդում օգտագործվում է լողացող փոխարժեքիի ռեժիմը։ Փոխարժեքային արդյունավետ քաղաքականության չափանիշները ներկայացնում են արժեզրկման ցուցանիշները։


THB ներկա փոխարժեքները
Google Finance կայքից՝: AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD
XE.com կայքից՝ AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD
OANDA.com կայքից՝ AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 СН, 1993, «Тикал»
  2. 2,0 2,1 GFD, 2010, Thailand
  3. Cuhaj, 2008, էջեր 1139-1142
  4. ВСМ, 1987, էջ 234
  5. НС, 1980, «Бат»
  6. 6,0 6,1 «Circulating Banknotes». www.bot.or.th (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաիլանդական բահտ» հոդվածին։