Jump to content

Մահվան դաշտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմիր քմերների կողմից սպանված երեխաների մասունքներ
Կարմիր քմերների զոհերի հիշատակի ստուպա

Մահվան դաշտեր (քմեր.՝ វាលពិឃាត), 1975 թվականից մինչև 1979 թվականը Կամբոջայում իշխանության եկած Կարմիր քմերների կոմունիստական ռեժիմի զոհերի զանգվածային թաղման վայրերի հավաքական անվանումը։

Գերեզմանները հայտնաբերվել են վիետնամական ինտերվենցիայից և Կարմիր քմերների ռեժիմի տապալումից անմիջապես հետո՝ 1979 թվականին։ Ներկայումս Կամբոջայում կա շուրջ 20000 նման թաղման վայրեր, նվազագույնը 1,3 միլիոն մարդու մնացորդներով, մինչդեռ Կարմիր Քմերների ռեժիմի զոհերի ընդհանուր թիվը, ըստ տարբեր գնահատականների, կազմում է 1,7-2,5 միլիոն։

Առավել հայտնի «մահվան դաշտը» Չոենգ-Էկի տարածքն է, որտեղ պոլպոտականները տեղափոխում էին մահապատժի դատապարտվածների մարմինները Պնոմպենի Ս-21 բանտից։

Առաջին անգամ «մահվան դաշտեր» տերմինը գործածել է կամբոջացի լրագրող Դիտ Պրանը, ով փախել էր Կարմիր քմերների ռեժիմից[1]։ Հասարակությանը ցուցադրվող գանգերի գերեզմանաբլուրները, Կամբոջայում դարձել են ցեղասպանության խորհրդանիշ։

Սպանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական հանցագործությունների հետ կապված իրավական գործընթացն սկսվում էր այն ժամանակ, երբ անձը նախազգուշացում էր ստանում Կամբոջայի գործող կառավարությունից՝ Անգկայից։ Նրանք, ովքեր ստանում էին ավելի քան երկու նախազգուշացում, ուղարկվում էին «վերապատրաստման», ինչը համարյա հավասար էր մահվան։ Սովորաբար, «վերապատրաստվածներին» ստիպում էին խոստովանել «մինչհեղափոխական կենսակերպը և հանցագործությունները» (որը սովորաբար ներառում էր կամ ձեռնարկատիրական գործունեություն կամ օտարերկրացիների հետ հարաբերություններ)՝ հայտարարելով, որ Անգկան կների իրենց և ամեն ինչ «կսկվսի նոր էջից»։ Մաքուր էջը կայանում էր նրանում, որ խոստովանողին ուղարկում էին Տուոլ Սլենգ՝ խոշտանգումների, այնուհետև մահապատժի ի կատար ածման։

Զոհերի նկատմամբ կիրառվում էին տարատեսակ խոշտանգումներ, այդ թվում՝ նրանց եղունգները քաշելը, նրանց ստիպել կուլ տալ արտաթորանքներն ու մեզի պարունակությունը, կախաղան բարձրացնելը և շատ այլն։

Զինամթերքը խնայելու նպատակով մահապատիժները իրականացվում էին ձեռքի տակ եղած միջոցներով, մարդկանց գլուխները ջարդում էին բրիչներով, մարդկանց մարմինները ծակոտում էին սրած փայտերով և երկաթե ձողերով ծեծելով հասցնում էին մահվան։ Մահացածների մարմինները լցվում էին հսկայական փոսերի մեջ որոնք ապագա զոհերը ստիպված էին փորել իրենց համար, սակայն հյուծվածության պատճառով չէին կարողանում խորը փորել։ Հաճախ մահապատժի ժամանակ, պոլոտովցիները փոսերը մշակում էին DDT միջատասպան նյութերով, որպեսզի դիակներից գարշահոտություն չտարածվի, ինչպես նաև, դիակների մեջ կենդանի մարդիկ չմնան։ 1984 թվականին նկարահանվեց Մահվան դաշտերին նվիրված համանուն ֆիլմ։ Մահապատիժներն իրականացվում էին հիմնականում գյուղական բնակավայրերի երիտասարդ զինծառայողների, այսպես կոչված, «Բնիկ ժողովրդի» ներկայացուցիչների կողմից։ Գրեթե բոլորը, ովքեր կասկածվում էին նախորդ կառավարության կամ օտարերկրյա կառավարությունների հետ կապ ունենալու, ինչպես նաև մասնագետներին ու մտավորականներին ձերբակալում և հետագայում մահապատժի էին ենթարկվում դասական հիմունքներով։ Էթնիկական հատկանիշներով մահապատժի էին ենթարկվում վիետնամցիներն ու չամերը, իսկ կրոնականով` քրիստոնյա և բուդդայական վանականները։ Նույնիսկ տապալումից հետո, Կարմիր Քմերները չդադարեցրին իրենց բռնաճնշողական քաղաքականությունը։ Այսպես, 1989 թվականին վիետնամական զորքերի դուրսբերումից հետո նրանք կրկին վերահսկողություն հաստատեցին Թաիլանդի հետ սահմանի երկայնքով առանձին հատվածների վրա։ Ըստ տեղի բնակիչների, Անլոնգվենգում գտնվող պոլպոտականների հիմնական ճամբարի մոտ հայտնվել էր հերթական «մահվան դաշտ»-ը։ Այստեղ Կամբոջայի փաստագրական կենտրոնի տվյալների համաձայն Կամբոջայի հյուսիս-արևմտյան մասում Կարմիր քմերների տիրապետության օրոք՝ 1993 թվականից 1997 թվականներին սպանվել է մոտ 3000 մարդ[2]։

Արտացոլումը մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամբոջայում տեղի ունեցած ցեղասպանությանն է նվիրված «Մահվան դաշտեր» ֆիլմը, որը պատմում է կամբոջացի լրագրող Դիտ Պրանի ճակատագրի մասին, որն ընկել էր համակենտրոնացման ճամբար և կարողացել էր փախչել այնտեղից։ Մահվան դաշտը ցուցադրվել է նաև Rambo IV ֆիլմում մի քանի տեսարաններով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 'Killing Fields' journalist dies
  2. Kelvin Rowley: Second Life, Second Death. The Khmer Rouge After 1978. Yale University Genocide Studies Program (GSP) Working Paper No. 24, 2004, S. 214.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]