Քրեյգ Թեոդոր Նելսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քրեիգ Թեոդոր Նելսոնից)
Քրեյգ Թեոդոր Նելսոն
անգլ.՝ Craig T. Nelson
Դիմանկար
Ծնվել էապրիլի 4, 1944(1944-04-04)[1][2] (80 տարեկան)
ԾննդավայրՍպոքան, Վաշինգտոն, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԱրիզոնայի համալսարան, Central Washington University? և Lewis and Clark High School?
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, կարատեիստ, պրոդյուսեր, ռեժիսոր, հնչյունավորող և սցենարիստ
ԱմուսինDoria Cook-Nelson?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներNoah Nelson?
 Craig T. Nelson Վիքիպահեստում

Քրեիգ Թեոդոր Նելսոն (անգլ.՝ Craig Theodore Nelson, ապրիլի 4, 1944(1944-04-04)[1][2], Սպոքան, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Նելսոնը առավել հայտնի է «Մարզիչը» սիթքոմում կատարած դերով, որը հեռարձակվել է 1989-1997 թվականներին՝ 9 եթերաշրջանով։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին նա արաժանացել է «Էմմի» մրցանակի՝ կատակերգական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերի համար։ Նա «Էմմի» մրցանակի առաջադրվել է ևս երկու անգամ և 4 անգամ՝ «Ոսկե Գլոբուս» մրցանակի՝ շոուում իր դերի համար[3]։

Նեյլսոնը ծնվել է Վաշինգտոն նահանգի Սպոքեն վայրում։ Հեռուստատեսությունում առաջին անգամ նկարահանվել է «Մերի Թայլեր Մուր» սիթքոմի էպիզոդներից մեկում։ Նա ուսանել է Վաշինգտոնի կենտրոնական համալսարանում[4]։ Մեծ էկրանին երևացել է ավելի քան 30 ֆիլմերով։ Նրան մեծ ժողովրդականություն է բերել «Պոլտերգեյսթ» (1982) սարսափ ֆիլմում կատարած դերը և այդ ֆիլմի սիքվելը՝ «Պոլտերգեյսթ 2»-ը (1986)[5]։

Բացի այդ, նա հնչյունավորել է «Սուպեր ընտանիքը» (2004) անիմացիոն ֆիլմի գլխավոր հերոսին և երկրորդական պլանի դերեր է խաղացել «Շարքային Բենջամինը», «Սիլկվուդ», «Միայն ճիշտ ճանապարհներ», «Օստերմանի Ուիքենդը», «Մահվան դաշտեր», «Գործողություն Ջեքսոն», «Հուլիսի 4-ին ծնվածը», «Տյորներն ու Հուչը», «Բևեռլի Հիլզի վաշտերը», «Միսիսիպիի ոգիները», «Սատանայի փաստաբանը», «Բա՜րև ընտանիքին», «Փառքի սայրը։ Աստղերը սառուցի վրա» և «Առաջարկություն» կինոնկարներում։

2000-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նելսոնը գլխավոր դեր է խաղացել «Արևելյան այգի» հեռուստասերիալում, որը 2000-2004 թվականին հեռարձակվել է չորս եթերաշրջանով[5]։ Երկուհազարականներին նա երկորդական դերեր է կատարել «Իմ անունն է Էրլ» «C. S. I.: Հանցագործության վայրը Նյու Յորք» և «Դետեկտիվ Մոնկ» հեռուստասերիալներում։ 2010-2015 թվականներին Նելսոնը Բոնի Բեդելիայի հետ նկարահանվել է «Ծնողներ» հեռուստասերիալում։ 2018 թվականին կրկին հնչյունավորել է «Սուպեր ընտանիքը» մուլտֆիլմը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. «Awards for Craig T. Nelson». Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
  4. LIAHNA ARMSTRONG contributing columnist. «Former Wildcat Craig T. Nelson coming to local film festival» (անգլերեն). Daily Record. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
  5. 5,0 5,1 «Craig T. Nelson- Biography». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրեյգ Թեոդոր Նելսոն» հոդվածին։