Jump to content

Ռոնի Թեյլոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոնի Թեյլոր
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 27, 1924(1924-10-27)[1]
Ծննդավայր՝Համփսթեդ, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]
Վախճանի թիվ՝օգոստոսի 3, 2018(2018-08-03)[3][1] (93 տարեկան)
Վախճանի վայր՝Իվիսա, Իբիզա
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝օպերատոր-բեմադրիչ
Պարգևներ՝
IMDb։ID 0853111

Ռոնի Թեյլոր (անգլ.՝ Ronnie Taylor, հոկտեմբերի 27, 1924(1924-10-27)[1], Համփսթեդ, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2] - օգոստոսի 3, 2018(2018-08-03)[3][1], Իվիսա, Իբիզա)[5][6], անգլիացի կինոօպերատոր[7]։ «Գանդի» ֆիլմում լավագույն օպերատորական աշխատանքի համար արժանացել է «Օսկարի»։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Անգլիայի Համփսթեդ քաղաքում, 1924 թվականի հոկտեմբերի 27-ին[8]։ 1939 թվականին ավարտել է դպրոցը և ընդունվել քոլեջ, որտեղ սկսել է սովորել ռադիոկապ[8]։ 1943 թվականից սկսել է աշխատել որպես օպերատորի օգնական, 1962 թվականին սկսել է ինքնուրույն գործունեությունը։ Օպերատորի օգնականի դերով աշխատել է «Օ՜, ինչ հիասքանչ պատերազմ է», «Բարրի Լինդոն» և «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ IV։ Նոր հույս» ֆիլմերում։ Հայտնի աշխատանքներից են՝ «Ազատության կանչ», «Կորդեբալետ», «Գանդի» ֆիլմերը (ռեժիսոր՝ Ռիչարդ Աթենբորո)։ Թեյլորի վերջին աշխատանքը եղել է 2001 թվականին նկարահանված ռեժիսոր Դարիո Արջենտոյի «Առանց երազների» ֆիլմը, որի նկարահանումներից հետո թոշակի է գնացել[8]։

Կինոօպերատորների բրիտանական միավորման անդամ է[9]։

Ընտրյալ ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և առաջադրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 Internet Movie Database — 1990.
  3. 1 2 Ronald Taylor BSC “Ronnie” 1924-2018
  4. https://www.oscars.org/oscars/ceremonies/1983
  5. «Ronnie Taylor, Oscar-Winning Cinematographer on 'Gandhi,' Dies at 93». The Hollywood Reporter.
  6. «News – British Society of Cinematographers». bscine.com.
  7. «Ronald Taylor BSC "Ronnie" 1924–2018». 2018 թ․ օգոստոսի 7.
  8. 1 2 3 «Ronnie Taylor BSC - British Cinematographer». British Cinematographer (բրիտանական անգլերեն). 2017 թ․ ապրիլի 15. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  9. «BSC Members | British Society of Cinematographers». bscine.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  10. «The 55th Academy Awards | 1983». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  11. «1983 Film Cinematography | BAFTA Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  12. «1988 Film Cinematography | BAFTA Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  13. «Ronnie Taylor Awards». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]