Բերնարդ Հիլլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերնարդ Հիլլ
անգլ.՝ Bernard Hill
Ծնվել էդեկտեմբերի 17, 1944(1944-12-17)[1][2] (78 տարեկան)
ԾննդավայրՄանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն
ԿրթությունՄանչեսթերի քաղաքային համալսարան և Manchester School of Theatre?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան

Բերնարդ Հիլլ (անգլ.՝ Bernard Hill, դեկտեմբերի 17, 1944(1944-12-17)[1][2], Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն), բրիտանացի հեռուստատեսության և կինոյի դերասան։ Իր երեսնամյա կարիերայի ընթացքում առավել հայտնի է «Տիտանիկ» ֆիլմում խաղացած կապիտան Էդվարդ Ջոն Սմիթ[3], «Մատանիների տիրակալը» ֆիլմաշարում՝ Թեոդեն արքա և «Իրական հանցանք» դրամայում՝ բանտի ռեկտոր Սան Քվենթին դերերով։ Հիլլը միակ դերասանն է, ով նկարահանվել է 1-ից ավելի ֆիլմերում, որոնք արժանացել են 11 «Օսկար» մրցանակի («Տիտանիկ», «Մատանիների տիրակալը։ Թագավորի վերադարձը»)[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիլլը ծնվել է Բլեքլիում՝ Մանչեստրում։ Սովորել է Քսավերիանի քոլեջում, ավելի ուշ ընդունվել է Մանչեստրի պոլիտեխնիկական դրամայի դպրոցը, որը դիպլոմով ավարտել է 1970 թվականին ավարտել[5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիլլը առաջին անգամ մեծ հռչակ է ձեռք բերել Միացյալ Թագավորությունում՝ «Տղաները Բլեքստաֆայից» հեռուստասերիալում խաղացած Յոսեր Հյուզ դերից հետո[5]։ Նրա հերոսի «Տվեք մեզ աշխատանք» արտահայտությունը[5] հայտնի է դարձել անգործունակության բարձր մակարդակի համար Մարգարետ Թետչերի կառավարության դեմ բողոքողների շրջանում[6]։ Այս դերը նրան բերել է բազմաթիվ մրցանակներ, ինչը, ինչպես նա է ասել, «նրան խելագարություն է հասցրել»։ 1982 թվականին սերժանտ Պուտնեմա դերով խաղացել է «Գանդի» ֆիլմում, որի ռեժիսորը Ռիչարդ Աթենբորոն է[7]։ Պատկերը ստացել է «Օսկար» մրցանակ։ Այնուհետև Բերնարդ Հիլլը հայտնվել է 1984 թվականի «Բաունտի» ֆիլմում՝ «Բաունտի» նավի խռովության մասին չորրորդ բեմադրությունում[3]։ Նաև 1982 թվականին Կալիգուլա կայսեր թիկնապահի դերով խաղացել է «Ես Կլավդիոսն եմ» հեռուստասերիալում[8]։ 1985 թվականին Հիլլը հայտնվել է Ջոն Լենոնի «Ուղևորություն դեպի կյանք» դրամայի էկրանավորումում։ Նկարահանվել է նաև «Բալի այգին» կատակերգության էպիզոդում և «Մակբեթ» պիեսում։ 1989 թվականին Բերնարդը գնահատվել է քննադատների կողմից «Շիրլի Վալենթայն» բեմադրությունում Ջոյի կերպարը ստեղծելու համար[3]։ Ավելի ուշ նշանակալի դերեր է խաղացել «Լուսնային լեռներ» (1990), «Սկալագրիգ» (1994) և «Մադագասկարի մաշկը» (1995) ֆիլմերում։ 1990-ականների կեսերին Հիլլը սկսել է ավելի հաճախ հայտնվել ֆիլմերում։ Նրա առաջին գլխավոր դերը դարձել է 1996 թվականի «Ուրվականը և խավարը» ֆիլմը (Վել Քիլմերի և Մայքլ Դուգլասի հետ միասին)[8]։ Հիլլը դարձել է ավելի պանջված դերասան «Տիտանիկ» ֆիլմում կապիտան Էդվարդ Ջոն Սմիթի դերից հետո[7]։ 2002 թվականին Բերնարդը խաղացել է Փիլոսի դերը «Կարիճների արքան» ֆիլմում (Դուեյն Ջոնսոնի, Մայքլ Կլարկ Դունկանի և Քելլի Հուի հետ միասին)։ Ավելի ուշ Թեոդեն թագավորի դերով նկարահանվել է Փիթեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը» կինոեռագրությունում[7]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերնարդ Հիլլը ապրել է Միացյալ Թագավորության Իպսուիչում քաղաքի Սուֆոլկ կոմսությունում։ Անցյալում փոխհարաբերություններ է ունեցել դերասանուհի Քեթի Բեյթսի հետ[7]։ Ամուսնացած է, ունի մեկ որդի՝ Գեբրիել անունով[5]։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1976 ֆ Մարտական փորձարկում Trial by Combat Ֆրեդի
1982 ֆ Գանդի Gandhi սերժանտ Պուտմեն
1984 ֆ Բաունտին The Bounty Ուիլյամ Քոուլ
1986 ֆ Նոր աշխարհ New World Ջոն Բիլինգթոն
1996 ֆ Ուրվականը և Խավարը The Ghost and the Darkness Հոումորն
1997 ֆ Տիտանիկ Titanic Էդվարդ Ջոն Սմիթ
1999 ֆ Իրական հանցագործություն True Crime Լյունթեր
2002 ֆ Կարիճների արքան The Scorpion King Փիլոս
2002 ֆ Մատանիների տիրակալը։ Երկու ամրոց The Lord of the Rings: The Two Towers Թեոդեն
2003 ֆ Մատանիների տիրակալը։ Թագավորի վերադարձը The Lord of the Rings: The Return of the King Թեոդեն
2003 ֆ Գոթական ոճ Gothika Ֆիլ Փարսոնս
2008 ֆ «Վալկիրիա» գործողությունը Valkyrie գեներալը անապատում
2015—2015 ս Գայլերի սրահ Wolf Hall Նորֆոլքի դուքսը

Հոնորարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

[9]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 «Bernard Hill Biography»։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-31-ին։ Վերցված է 2020-03-12 
  4. Bernard Hill News, Filmography, Pictures — Rotten Tomatoes
  5. 5,0 5,1 5,2 5,3 BBC — Manchester Films — Bernard Hill — a biography
  6. «Out of work — and this time it won’t just be Yosser who will feel the pain | News»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-05-ին։ Վերցված է 2011-04-01 
  7. 7,0 7,1 7,2 7,3 Bernard Hill: Information from Answers.com
  8. 8,0 8,1 Bernard Hill | Biography, Photos, Movies, TV, Credits | Hollywood.com
  9. «Властелин колец». А знаете ли вы… Archived 2012-01-25 at the Wayback Machine.