Էդվարդ Ջոն Սմիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդվարդ Ջոն Սմիթ
անգլ.՝ Edward John Smith
Դիմանկար
Ծնվել էհունվարի 27, 1850(1850-01-27)[1][2]
ԾննդավայրՀենլի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էապրիլի 15, 1912(1912-04-15)[1][3][2] (62 տարեկան)
Մահվան վայրՀյուսիսային Ատլանտիկա[2]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունծովագնաց և նավապետ
ԱշխատավայրWhite Star Line?
Պարգևներ և
մրցանակներ
Decoration for Officers of the Royal Naval Reserve և Transport Medal
ԵրեխաներHelen Russell-Cooke?[4]
 Edward Smith Վիքիպահեստում

Էդվարդ Ջոն Սմիթ (անգլ.՝ Edward John Smith, հունվարի 27, 1850(1850-01-27)[1][2], Հենլի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 15, 1912(1912-04-15)[1][3][2], Հյուսիսային Ատլանտիկա[2]), անգլիացի ծովային սպա, հայտնի է որպես «Տիտանիկ» մարդատար նավի կապիտան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդ Ջոն Սմիթը ծնվել է 1850 թվականին Հանլի քաղաքում (Ստոկ օն Տրենտ) կավագործ Էդվարդ Սմիթի (1804—1864) և Քեթրին Հենքոքի (ծնունդով Մարշ) (1808—1893)։ Թողնելով դպրոցը 12 տարեկան հասակում՝ տասներեք տարեկան տղան գնաց Լիվերպուլ՝ ծովային կարիերա սկսելու։ Նա գնաց իր ոչ հարազատ ավագ եղբոր՝ Ջոզեֆ Հենքոքի ճանապարհով։ Էդվարդի ծովային կարիերան սկսվել է «Ա․ Գիբսոն և Կո» շոգենավային ընկերությունում։ 1867 թվականին նա որպես օգնական ընդունվեց «Սենատոր Ուզբեր» (անգլ.՝ Senator Weber) նավի կազմում։ Առաջին նավը, որ ղեկավարում էր Սմիթը, 1000 տոննայանոց «Լիզզի Ֆեննել» (Lizzie Fennell) նավն էր, որը զբաղվում էր ապրանքների փոխադրմամբ։ Սակայն 1880 թվականից Սմիթը սկսեց աշխատել ուղևորափոխադրող նավերում՝ աշխատանքի տեղավորվելով «Սպիտակ աստղի գիծը» (անգլ.՝ White Star Line) ընկերությունում։

1887 թվականի հուլիսի 12, նա ամուսնացավ Սառա Էլեոնորա Պեննինգտոնի հետ (1861 հունիսի 17 – 1931 ապրիլի 28)։ 1898 թվականի ապրիլի 2–ին, Լիվերպուլում՝ Վաթերլոյում, նրանք դուստր ունեցան՝ Հելլեն Մելվիլ Սմիթ (1898 թվականի ապրիլի 2 — 1973 թվականի օգոստոս)։ 1912 թվականին Սմիթ ընտանիքն ապրում էր Վինն–Ռոուդի ճանապարհի վրա գտնվող «Վուդ–Հիդ» կարմիր աղյուսե տպավորիչ տանը՝ Սաութհեմփթոն Հայֆիլդ արվարձանում։

1903 թվականին պարգևատրվել է Էդուարդ VII տրանսպորտային մեդալով՝ վաստակի համար։

Կապիտանի կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմիթը ղեկավարել է այնպիսի նավեր, ինչպիսիք են՝ «Ադրիատիկ», «Մեջեստիկ», «Կոպտիկ» և «Օլիմպիկ»։ Չնայած մեծ հարգանք վայելելուն՝ նրա հրամանատարության տակ գտնվող նավերում հաճախ միջադեպեր էին տեղի ունենում։ Այսպես՝ 1889 թվականին նրա հրամանատարությամբ «Ռեպաբլիկը» ծանծաղուտն ընկավ, «Ռեպաբլիկի» ճակատագիրը 1890 թվականին կրկնվեց «Կոպտիկ»–ի հետ, որը ծանծաղուտն ընկավ Ռիո դե Ժանեյրոյի նավահանգստում, 1904 թվականին հրդեհ տեղի ունեցավ նրա «Մաջեստիկ» շոգենավի վրա, 1906 թվականին ևս մեկ հրդեհ տեղի ունեցավ նրա շոգենավի վրա․ Լիվերպուլի նավահանգստում այրվեց «Բալթիկ»–ը, 1909 թվականին ծանծաղուտն ընկավ «Ադրիատիկը», իսկ 1911 թվականին տեղի ունեցավ բախում Սմիթի կողմից կառավարվող «Օլիմպիկ» և բրիտանական «Հոուկ» ռազմական հածանավի միջև։ Այնուամենայնիվ, չնայած նման գրառումների ցանկին՝ Սմիթը մեծ ժողովրդավարություն էր վայելում անձնակազմի անդամների և ուղևորների շրջանում։ Դրա շնորհիվ, ինչպես նաև ոչ պակաս հարուստ փորձի շնորհիվ նրան հանձնարարվեց «Տիտանիկ» ուղևորային նավի հրամանատարությունը կատարել իր առաջին նավարկության ժամանակ, որից հետո նավապետը պետք է թոշակի անցներ։

Տիտանիկի խորտակման նկարազարդումը

«Տիտանիկ»[խմբագրել | խմբագրել կոդը]

1912 թվականի ապրիլի 10–ին Սմիթը, գլխին՝ կոշտ գլխարկ, հագին՝ երկար վերնազգեստ, իր տան մոտից նստեց տաքսի և ուղևորվեց Սաութհեմփթոնի նավահանգիստ։ Առավոտյան մոտավորապես ժամը 7–ին նա բարձրացավ «Տիտանիկի» տախտակամած, իսկ 12–ին նավը անջատվեց նավամատույցից՝ հազիվ խուսափելով ամերիկյան «Նյու Յորք» նավի հետ բախումից։ Ապրիլի 14–ին՝ 23։ 40–ին, «Տիտանիկը» բախվեց սառցաբեկորին․ նավի հիմնամասը ստացավ բազմաթիվ ճեղքեր, և նավը հասավ հատակին։

Բախման պահին նավապետը չի եղել կամրջակի վրա, սակայն մեղքը բարդել նրա վրա, չի կարելի։ Նրա բացակայության ժամանակ իրավիճակը հսկում էին նրա երկու օգնական–հմուտ սպաները։

Բախումից անմիջապես հետո նա ժամանել է կամրջակ։ Վնասված մասերի գնահատման աշխատանք է կազմակերպել, ռադիոհաղորդներին կարգադրել է աղետի ազդանշան տալ։ Կարգադրել է իջեցնել փրկարարական մակույկները։ Համոզել է ուղևորներին նստել մակույկներ։

Հայտնի չէ, թե ինչպես է այդ գիշեր մահացել կապիտան Սմիթը։ Միայն Ռոբերտ Բալլարդը իր «Տիտանիկի առեղծվածը» գրքում ենթադրություն է հայտնել, որ գիշերվա 2։ 10՝ նավի ջրի տակ անցնելուց ընդամենը 10 րոպե առաջ, Սմիթը վերադարձել է կապիտանի կամրջակ, որտեղ էլ սպասել է մահվանը։ Նմանապես բորտուղեկցորդ Էդվարդ Բրաունը վերջին անգամ տեսել է նավապետ Սմիթին, երբ հեռացել է կամրջակից՝ ձեռքում պահելով բարձրախոսը։ Որոշ ժամանակ անց կամրջակ է գնացել լապտերավառ Սամուել Հեմմինգը, բայց նավապետին այնտեղ չի գտել։ Հարոլդ Բրեյդը պնդում էր, որ տեսել է, թե ինչպես է Սմիթը ընկղմվելուց մեկ րոպե առաջ դուրս եկել կամրջակից։ Արդեն այն բանից հետո, երբ «Տիտանիկը» խորտակվեց, հնոցապան Հարրի Սինիորը տեսել է ջրում մի մարդու՝ նման Սմիթին՝ երեխան ձեռքերում։ Մեկ այլ հնոցապան Վոլտեր Խյորստը, փրկվելով պահեստային մակույկով, մինչև իր կյանքի վերջը կարծում էր, որ մակույկի կողքին լողացող մարդը եղել է նավապետ Սմիթը, բայց քանի որ մակույկը շրջվել էր, և այնտեղ արդեն 30 մարդ էր հավաքվել, նա չէր փորձում բարձրանալ կամ նրան թույլ չէին տալիս բարձրանալ այնտեղ։ Իսկ երբ Խյորստը մեկնեց նրան թիակը, նա արդեն մահացած էր։ Էդվարդ Ջոն Սմիթի մարմինը որոնողական գործողությունների ընթացքում այդպես էլ չի հայտնաբերվել։

Այդ երթը պետք է վերջինը լիներ Էդվարդ Սմիթի համար թոշակի անցնելուց առաջ։

Նավապետ Սմիթի արձանը

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղետից հետո Սառա Սմիթը որոշ ժամանակ ապրել է Սաութհեմպտոնում, բայց հետո տեղափոխվել է Լոնդոն, որտեղ 1931 թվականի ապրիլի 28–ին ողբերգկան մահով մահացել է իր տան մոտ․ նրան վրաերթի է ենթարկել տաքսին։

Նրանց աղջիկ Հելլենը ամուսնացել է (թեև այդ փաստը հաստատված չէ) Լիվերպուլի նավապետ Ջոն Գիլբերստոնի հետ, որն այդ ժամանակ բրիտանական առևտրական նավատորմի ամենաերիտասարդ նավապետն էր։ Նա մահացել է սև ջրային տենդից Հնդկաստանից տուն վերադառնալու ճանապարհին՝ «Բիբբի–Լայն» ընկերության առաջին «Մորազան» նավի վրա։ Այնուհետև Հելլենը, արդեն պաշտոնապես, 1922 թվականին ամուսնացավ Սիդնեյ Ռասսել–Քուքի հետ (1892 թվականի դեկտեմբերի 12 — 1930 թվականի հուլիսի 30) Մեյֆերում՝ սբ․ Մարկոս եկեղեցում, և 1923 թվականի հունիսի 18–ին նրանք ունեցան երկվորյակներ՝ Սայմոնը (որը չհասցրեց ամուսնանալ և սպանվեց Երկրորդ համաշխարհային պատերազմում՝ 1944 թվականի մարտի 23–ին) և Պրիսցիլիան (որը 1946 թվականին ամուսնացավ փաստաբան Ջոն Կոստանտին Ֆիպսի հետ և մահացավ պոլիոմիելիտից Շոտլանդիայում 1947 թվականի հոկտեմբերի 7–ին)։ Սառայի մահից մեկ տարի անց՝ որսի ժամանակ, մահացավ Սիդնեյը։ Չնայած իր հոր հետ կապված տխուր պատմությանը՝ Հելլեն Մելվիլլ Սմիթը շատ համարձակ կյանք էր վարում, սիրում էր վարել սպորտային մեքենաներ և անգամ դարձել էր օդաչու։ 1957 թվականի ձմռանը նա եկել էր «Տիտանիկի» մահը » ֆիլմի նկարահանման հրապարակ, որտեղ, նշել է նավապետ Սմիթի դերակատար Լոուրենս Նեյսմիտի զարմանալի նմանությունը իր հոր հետ։ 1934 թվականին տեղափոխվել է Լիչֆիլդ՝ արևմտյան Օքսֆորդ, որտեղ էլ մահացել է 1973 թվականի օգոստոսին և թաղված է մոր ու ամուսնու կողքին։

Կապիտան Սմիթի արձանը՝ տեղադրված Լիչֆիլդում, Մեծ Բրիտանիա

Կինեմատոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Stephanie Barczewski Titanic: A Night Remembered. — Hambledon & London, 2004. — 288 с. — ISBN 1852854340
  • Фицгиббон, Шинейд Титаник: История за час = TITANIC History in an Hour / Выпускающий редактор А. Райская. — М.: КоЛибри, 2014. — С. 36—37, 49, 57—59, 63, 66, 78, 87, 103—120, 121—126. — (История за час). — 5000 экз. — ISBN 978-5-389-07-46-2, УДК 94(100), ББК 83.3(0)6, Ф66

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Ջոն Սմիթ» հոդվածին։