Թոմ Օլթեր
Թոմ Օլթեր անգլ.՝ Tom Alter | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 22, 1950 |
Ծննդավայր | Mussoorie, Դեհրադուն, Ուտար Պրադեշ, Հնդկաստան |
Մահացել է | սեպտեմբերի 29, 2017[1] (67 տարեկան) |
Մահվան վայր | Մումբայ, Հնդկաստան |
Կրթություն | Հնդկաստանի ֆիլմի և հեռուստատեսության ինստիտուտ, Woodstock School?[2] և Եյլի համալսարան[2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | կինոդերասան, ուսուցիչ և հեռուստատեսային դերասան |
Պարգևներ և մրցանակներ | Արվեստում նշանակալի ավանդի համար Պադմա Շրի մրցանակ |
Թոմաս Բիչ «Թոմ» Օլթեր (անգլ.՝ Thomas Beach "Tom" Alter, հունիսի 22, 1950, Mussoorie, Դեհրադուն, Ուտար Պրադեշ, Հնդկաստան - սեպտեմբերի 29, 2017[1], Մումբայ, Հնդկաստան)[3], ամերիկյան ծագումով հնդիկ դերասան: Հեռուստատեսային դերասան էր, առավել հայտնի Բոլիվուդում կատարած իր աշխատանքով[4][5], ինչպես նաև` թատերական աշխատանքով[6]:
Օլթերը ծնվել է Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի Մուսորիե քաղաքում (այժմ` Ուտտարախանդ)[7]: Նա անգլիական շոտլանդական ծագման ամերիկացի քրիստոնյա միսիոներների որդի էր:
2008 թվականին Հնդկաստանի կառավարության կողմից պարգևատրվել է Պադմա Շրի մրցանակով[8][9]:
Թոմ Օլթերի որդին հայտարարություն է տարածել իր հոր մահվան մասին` ասելով. «Մենք տխրությամբ հայտնում ենք մեր սիրելի դերասան, գրող, ռեժիսոր, Պադմա Շրի մրցանակակիր, կարևոր և սիրելի հայրիկի` Թոմ Օլթերի մահվան մասին»[10]: Ալթերը մահացել է 2017 թվականի սեպտեմբերի 29-ին, մաշկի քաղցկեղից, Մումբայի իր տանը, 67 տարեկան հասակում[11]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Tom Alter, Padma Shri actor and writer, dies aged 67 // The Times of India — 2017. — ed. size: 3321702
- ↑ 2,0 2,1 http://web.archive.org/web/20171002173554/http://www.hindustantimes.com/bollywood/actor-tom-alter-a-padma-shri-awardee-dies-of-cancer-at-67/story-1XEDQCl159J2FRMt5hzQQI.html
- ↑ «Tom Alter, Padma Shri actor and writer, dies aged 67»։ Times of India։ սեպտեմբերի 30, 2017։ Վերցված է սեպտեմբերի 30, 2017
- ↑ «No ‘Alter’native»։ Screen։ մայիսի 9, 2008
- ↑ Hazarika Sanjoy (հուլիսի 6, 1989)։ «An American Star Of the Hindi Screen»։ The New York Times։ Վերցված է մայիսի 25, 2010
- ↑ «Features / Metro Plus: Tom Tom»։ The Hindu (Chennai, India)։ օգոստոսի 9, 2008
- ↑ «Tom Alter»։ Paritosh Uttam։ Արխիվացված է օրիգինալից 2006-05-22-ին։ Վերցված է 2011-08-07
- ↑ «Multifaceted actor Tom Alter to receive Padma Shri»։ India eNews։ հունվարի 25, 2008
- ↑ «Woodstock School News»։ Woodstock School India։ հունվարի 2, 2008։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-10-ին։ Վերցված է 2020-02-20
- ↑ «Tom Alter's death»
- ↑ «Actor Tom Alter dies of skin cancer at 67»։ Hindustan Times։ սեպտեմբերի 30, 2017։ Վերցված է սեպտեմբերի 30, 2017
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թոմ Օլթեր Internet Movie Database կայքում
|