Մուսուրիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Մուսուրիե
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ԲԾՄ1825 մետր
Բնակչություն30 118 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ135632
Փոստային դասիչ248179
Մուսուրիե (Հնդկաստան)##
Մուսուրիե (Հնդկաստան)

Մուսուրի կամ Մուսուրիե (անգլ.՝ Mussoorie, դևանագարի՝ मसूरी, Masūrī IAST ), քաղաք Հնդկաստանի Ութարաքհանդ նահանգի Դեհրադունի շրջանում։ Հիմալայների ստորոտին փռված հանրահայտ լեռնակայան է, ուր սիրում են այցելել հարթավայրերի տոթից խուսափել ցանկացողները։ Պատկերավոր կերպով անվանվում է Սարերի թագուհի[1][2]։ 2019 թվականին ունեցել է երեք միլիոնից ավելի այցելու[3]։ Ութարաքհանդ նահանգի և Դեհրադուն շրջանի վարչական կենտրոնից՝ Դեհրադուն քաղաքից հեռավորությունը 34 կիլոմետր է, ծովի մակարդակից միջին բարձրությունը՝ 1826 մետր։ 2001 թվականի մարդահամարի տվյալներով Մուսուրիի բնակչության թվաքանակը եղել է 26069։

Մուսուրիի տարեգրությունն սկսվել է 1826 թվականին, երբ բրիտանական բանակի մի արկածախնդիր սպա՝ կապիտան Յանգը, այդ վայրում որսորդական տնակ է կառուցել։ 1832 թվականին Մուսուրիում առանձնատուն է կառուցել ու բնակություն հաստատել բրիտանացի տեղագիր և աշխարհագրագետ Ջորջ Էվերեստը, ով այդ ժամանակ Հնդկաստանի գլխավոր գեոդեզիստն էր, և ում անունով հետագայում կոչվեց աշխարհի ամենաբարձր լեռը՝ Ջոմոլունգմա-Էվերեստը։ 19-րդ դարի վերջում Մուսուրին արդեն դարձել էր հանրահայտ լեռնակայան, որտեղ ամռան շրջանում բնակչության թվաքանակը հասնում էր 15 000-ի։

1911 թվականի սեպտեմբերին Մուսուրիի «Սավոյ» հյուրանոցում տեղի է ունեցել մի սպանություն, որը լայնորեն լուսաբանվել է բրիտանական մամուլում և հետագայում ներշնչել Ագաթա Քրիստիին գրելու իր առաջին վեպը՝ « Առեղծվածային գործ Սթայլսում» կամ «Շղթայի կորած օղակը» վերնագրով[4]։

Մասուրին հայտնի դետեկտիվ գրող Պատրիսիա Ուենտվորթի (1878-1961) և ավստրալացի դաշնակահար Ջեֆրի Թոզերի (1954-2009) ծննդավայրն է։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուսուրիե (1971-2000, extremes 1901-1987)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 21.1
(70)
23.3
(73.9)
26.1
(79)
29.1
(84.4)
34.4
(93.9)
31.7
(89.1)
29.4
(84.9)
25.6
(78.1)
27.2
(81)
28.1
(82.6)
25.0
(77)
23.3
(73.9)
34.4
(93.9)
Միջին բարձր °C (°F) 10.3
(50.5)
11.2
(52.2)
15.7
(60.3)
20.6
(69.1)
23.0
(73.4)
23.2
(73.8)
20.9
(69.6)
20.5
(68.9)
19.8
(67.6)
18.6
(65.5)
15.5
(59.9)
12.7
(54.9)
17.6
(63.7)
Միջին ցածր °C (°F) 2.8
(37)
3.4
(38.1)
7.1
(44.8)
11.5
(52.7)
14.3
(57.7)
15.6
(60.1)
15.0
(59)
14.8
(58.6)
13.6
(56.5)
11.1
(52)
7.6
(45.7)
4.5
(40.1)
10.0
(50)
Ռեկորդային ցածր °C (°F) −5.0
(23)
−6.7
(19.9)
−2.5
(27.5)
−1.5
(29.3)
3.7
(38.7)
4.1
(39.4)
11.7
(53.1)
7.4
(45.3)
1.3
(34.3)
2.6
(36.7)
−2.1
(28.2)
−3.9
(25)
−6.7
(19.9)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 49.9
(1.965)
65.2
(2.567)
73.1
(2.878)
56.2
(2.213)
69.0
(2.717)
200.9
(7.909)
629.6
(24.787)
548.0
(21.575)
264.5
(10.413)
55.5
(2.185)
14.9
(0.587)
10.1
(0.398)
2036,8
(80,189)
Միջ. անձրևոտ օրեր 4.1 5.0 5.1 3.8 5.0 9.5 22.4 21.3 11.6 2.7 0.9 1.3 92.7
% խոնավություն 78 75 66 56 58 70 85 87 85 78 75 75 74
աղբյուր: India Meteorological Department[5][6]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dhir, Laruna (2018 թ․ մարտի 16). «Who stripped my Dehradun off its charm?». DailyO. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  2. Joshi, Nidhi (2017 թ․ մայիսի 23). «Mussoorie: The original Queen of Hills». Moneycontrol.com. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  3. Tourism, Uttarakhand. «Yearly Statics 2000 to 2020» (PDF). Uttarakhand Tourism Official Website. Վերցված է 2023 թ․ հունվարի 13-ին.
  4. Cherylann Mollan (2024-01-14). «Agatha Christie: The Indian hotel murder that inspired the queen of crime». BBC News (անգլերեն). Վերցված է 2024-01-14-ին.
  5. «Station: Mussoorie Climatological Table 1971–2000» (PDF). Climatological Normals 1971–2000. India Meteorological Department. 2011 թ․ հոկտեմբեր. էջեր 533–534. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.
  6. «Extremes of Temperature & Rainfall for Indian Stations (Up to 2012)» (PDF). India Meteorological Department. 2016 թ․ դեկտեմբեր. էջ M227. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուսուրիե» հոդվածին։