Ալիկ Պադամսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալիկ Պադամսի
Alyque Padamsee at Samriddhi.jpg
Ծննդյան թիվ՝մարտի 5, 1928(1928-03-05)
Ծննդավայր՝Մումբայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[1]
Վախճանի թիվ՝նոյեմբերի 17, 2018(2018-11-17) (90 տարեկանում)
Վախճանի վայր՝Մումբայ, Հնդկաստան
Քաղաքացիություն՝British Raj Red Ensign.svg Բրիտանական Հնդկաստան
Flag of India.svg Հնդկաստան
Մասնագիտություն՝թատրոնի դերասան և թատերական ռեժիսոր
Պարգևներ՝Արվեստում նշանակալի ավանդի համար Պադմա Շրի մրցանակ և Սանգիտ Նատակ ակադեմիայի պարգև
IMDb։ID 0655589

Ալիկ Պադամսի (հինդի՝ एलेक पद्मसी, մարտի 5, 1928(1928-03-05), Մումբայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[1] - նոյեմբերի 17, 2018(2018-11-17), Մումբայ, Հնդկաստան), հնդկական թատրոնի ռեժիսոր և դերասան, գովազդային տեսահոլովակների հեղինակ: Հայտնի է «Գանդի» ֆիլմում Մուհամմեդ Ալի Ջիննայի դերակատարմամբ: 1986 թվականին՝ որպես թատերական ռեժիսոր, պարգևատրվել է Սանգիտ Նատակ ակադեմիայի մրցանակով, իսկ 2000 թվականին՝ Պադմա Շրի շքանշանով արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պադամսին ծնվել է 1928 թվականի մարտի 5-ին (կամ 1931 թվականին) Մումբայում՝ Գուջարաթ նահանգի Կաչ շրջանից եկած ունևոր մուսուլմանի ընտանիքում: Նրա հայր Ջաֆերսետը 10 կառույցների տնօրեն էր և սպասքի արտադրության ղեկավար, իսկ մայրը՝ Կուլսումբայը, կահույքի բիզնես էր ղեկավարում: Ընտանիքն ուներ 8 երեխա[2]: Պադամսիի ավագ եղբայր Սուլթանը նրա մեջ սերմանել է թատրոնի հանդեպ սերը: Պադամսին առաջին անգամ թատրոնում հանդես է եկել 7 տարեկանում՝ խաղալով Ուիլյամ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» պիեսում, որը բեմադրել էր իր եղբայրը[3]:

Պադամսին նախնական կրթությունը ստացել է Միսս Մյորֆի դպրոց-պանսիոնատում և Մումբայի եկեղացական դպրոցում: Այնուհետև ընդունվել է Սուրբ Կսավերի քոլեջ (անգլ.՝ St. Xavier's College): Ուսումնառության ժամանակ՝ 19 տարեկանում, նա սիրահարվել է Պյորլ անունով մի քրիստոնյա աղջկա, բայց կյանքը նրանց տարել է տարբեր ճանապարհներով: Աղջիկն ամուսնացել է, իսկ Պադամսին՝ սկսել ուսանել Լոնդոնի Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում: Նրանք նորից հանդիպել են, երբ Պադամսին վերադարձել է հայրենիք. այդժամ Պյորլն արդեն ամուսնալուծված էր: Պադամսիի մայրը դեմ էր նրանց ամուսնությանը, քանի որ աղջիկը քրիստոնյա էր, ամուսնալուծված և երկու երեխաների մայր (Ռանջիտ և Ռոհինի): Այդ իսկ պատճառով ամուսնանալուց հետո Պադամսին լքեց ծնողների տունը՝ թողնելով ընտանեկան բիզնեսը, և ստիպված եղավ նոր աշխատանք գտնել: 1950-ականների վերջին Պադամսին աշխատել է «J. Walter Thomson» գովազդային ընկերությունում՝ որպես քոփիռայթեր[4][5]:Պյորլի հետ ամուսնությունից նա ունեցավ մի աղջիկ՝ Ռայել անունով[2]:

1961 թվականի սեպտեմբերին տասնամյա Ռոհինին (Պյորլի դուստրը) մահացավ երիկամների հիվանդութունից, և որոշ ժամանակ անց զույգն ամուսնալուծվեց: Հետագայում Պադամսին ամուսնացավ երկրորդ անգամ. նրա երկրորդ կինը Դոլի Թակուրն էր, որի հետ նա ծանոթացել էր գովազդի բնագավառում աշխատելիս[2]: 1978 թվականին ծնվել է նրանց որդին՝ Կվազար Պադամսին:

1974 թվականին Պադամսին ստեղծել է իր ամենահայտնի գովազդային հոլովակը՝ Liril օճառի մասին, Կարեն Լյունելի հետ՝ Կոդայկանալ ջրվեժի տակ[6]:

Պադամսին ֆիլմում նկարահանվել է միայն մեկ անգամ: 1981 թվականին նա մի երեկույթի ժամանակ հանդիպել է ամերիկացի ռեժիսոր Ռիչարդ Աթենբորոյին, որը նկարահանում էր «Գանդի» ֆիլմը. վերջինս նրան առաջարկեց Մուհամմեդ Ալիի դերը՝ ասելով, որ «նրանք շատ նման են»: Պադամսին մասնակցում էր նկարահանումներին միայն ոչ աշխատանքային օրերին, քանի որ շաբաթվա ընթացքում զբաղված էր իր հիմնական աշխատանքով: Նրան հաջողվել է Գանդիի թաղման տեսարանի նկարահանման համար երկրորդական կադրի դերասաններ գտնել, ինչը համարել է «իր կյանքի ամենահաջողակ գովազդը»[7]: 1980 թվականին նա դարձավ երկրի խոշորագույն գովազդային ընկերություններից մեկի՝ «Lintas India»-ի գործադիր տնօրենը[8], այնուհետև՝ «Lintas»-ի տարածաշրջանային համակարգողը Հարավային Ասիայում: Նա համագործակցել է հետևյալ գովազդային ընկերությունների հետ՝ «Տնային տնտեսուհի Լալիտաջի»՝ Surf լվացքի փոշու համար, «Չերի Չարլի»՝ «Cherry Blossom» գուտալինի համար, «Հաղթաբազուկ տղամարդ»՝ անվադողերի արտադրության համար (MRF ընկերություն)[9][10]: 1994 թվականին նա լքեց «Lintas»-ը և հիմնեց «AP Advertising Pvt Ltd» ընկերությունը, որը մասնագիտացած էր բրենդերին և հայտնի մարդկանց իմիջի և հաղորդակցման հմտությունների խորհրդատվությամբ[8]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Alyque PadamseeSangeet Natak Akademi.
  2. 2,0 2,1 2,2 Sanghita Singh (2002-11-09)։ «The Alyque Padamsee brand of life»։ Times of India (անգլերեն)։ Վերցված է 2019-01-28 
  3. «Ad filmmaker and theatre personality Alyque Padamsee passes away»։ The News Minute (անգլերեն)։ 2018-11-17։ Վերցված է 2019-01-28 
  4. Prasad Sangameshwaran (2018-11-17)։ «Alyque Padamsee on advertising: The greatest ads create the greatest sales»։ Business Standard (անգլերեն)։ Վերցված է 2019-01-28 
  5. «Veteran Actor and Ad Guru Alyque Padamsee Dies at 90»։ The Wire (անգլերեն)։ 2018-11-17։ Վերցված է 2019-01-28 
  6. Bhanuj Kappal, Saumya Tewari (2018-11-23)։ «Alyque Padamsee, the showman who made the Liril girl sing» (անգլերեն)։ Վերցված է 2019-01-28 
  7. «What landed Alyque Padamsee the Jinnah role»։ Scroll.in (անգլերեն)։ 2018-11-18։ Վերցված է 2019-01-28 
  8. 8,0 8,1 «Alyque Padamsee, veteran ad man and actor who played Jinnah, passes away at 90»։ Gulf News (անգլերեն)։ 2018-11-17։ Վերցված է 2019-01-28 
  9. «Alyque Padamsee, ad and theatre veteran, passes away at 90»։ Business Today (անգլերեն)։ 2018-11-17։ Վերցված է 2019-01-28 
  10. «Alyque Padamsee: The man who gave India some of its best TV ads»։ Hindustan Times (անգլերեն)։ 2018-11-18։ Վերցված է 2019-01-28