Մուհամմեդ Ալի Ջիննա
Մուհամմեդ Ալի Ջիննա ուրդու՝ محمد علی جناح | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 25, 1876[1][2][3][4][5] |
Ծննդավայր | Կարաչի, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 11, 1948[3][4][5][6] (71 տարեկանում) |
Մահվան վայր | Կարաչի, Sind Province, Պակիստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | լոհանա |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Սիթիի իրավաբանական դպրոց, Մումբայի համալսարան և Sindh Madrasatul Islam? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և փաստաբան |
Ամուսին | Էմիբայ Ջիննա և Մարյամ Ջիննա |
Ծնողներ | մայր՝ Միտհիբաի Ջինահբհայ |
Զբաղեցրած պաշտոններ | Governor-General of Pakistan?, Speaker of the National Assembly of Pakistan?, President of the Constituent Assembly of Pakistan? և member of the Central Legislative Assembly? |
Քաղաքական կուսակցություն | Հնդկական ազգային կոնգրես, Մուսուլմանական լիգա և Մուսուլմանական լիգա |
Երեխաներ | Դինա Վադիա |
Ստորագրություն![]() | |
Muhammad Ali Jinnah Վիքիպահեստում |
Մուհամմեդ Ալի Ջիննա (1876—1948), Հնդկաստանի և Պակիստանի քաղաքական գործիչ։ 1906 թվականից՝ Հնդկական ազգային կոնգրեսի (ՏԱԿ) անդամ, 1912 թվականից միաժամանակ մասնակցել է Մուսուլմանական լիգայի գործունեությանը (1934 թվականից՝ առաջնորդը)։ 1921 թվականին դուրս է եկել ՀԱԿ-ից։ Հանդես է եկել Հնդկաստանին անկախություն տալու պահանջով, սակայն նրա ամբողջ գործունեությունն ուղղված էր իսլամադավան վերնախավի շահերի պաշտպանությանը։ Ջիննան Հնդկաստանում «երկու ազգի»՝ հնդուիստների և իսլամադավանների գոյության տեսության հիմնադիրներից էր։ 1940 թվականին Ջիննայի գլխավորությամբ Մուսուլմանական լիգան առաջ է քաշել Հնդկաստանից մուսուլմանաբնակ շրջաններն անջատելու և առանձին պետություն ստեղծելու պահանջ։ Միասնական Հնդկաստանի բաժանումից (1947) հետո եղել է Պակիստանի գեներալ-նահանգապետը։
Պակիստանում Ջիննային համարում են պետության ստեղծող, կոչում են «մեծ առաջնորդ և «ազգի հայր»։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ SNAC — 2010.
- ↑ 3,0 3,1 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
- ↑ 4,0 4,1 Munzinger-Archiv — 1913.
- ↑ 5,0 5,1 Brockhaus Enzyklopädie
- ↑ Store norske leksikon — 1978.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 515)։ ![]() |