Կրակոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կրակոց
Выстрел
ՀեղինակԱլեքսանդր Պուշկին
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվիպակ
Մասն էԲելկինի վիպակները
Բնօրինակ լեզուռուսերեն
Ստեղծման տարեթիվ1830
Հրատարակման տարեթիվ1831
The Shot (Pushkin) Վիքիպահեստում

«Կրակոց», Ալեքսանդր Պուշկինի 1831 թվականին տպագրված կարճ պատմվածքներից է: Այն Պուշկինի «Հանգուցյալ Իվան Պետրովիչ Բելկինի վիպակները» շարքի առաջին պատմվածքն է: «Կրակոց»-ի պատմությունը տեղի է ունենում մի ռուսական գավառում գտնվող առաջապահ ուղեկալում, հետագայում նաև` ամառանոցում:

Պուշկինը քննարկում է պատվի, վրեժի և մահի թեմաները: Պատմվածքում պատմվում է նախկին զինվոր Սիլվիոյի մասին, ով տարիներ անց դեռ հիշում է այն դեպքը, երբ նա խայտառակ եղավ մենամարտի ժամանակ: Այդ դեպքի պատճառով էլ նա որոշել էր թողնել իր պաշտոնն ու թոշակի անցնել: Վեց տարի անց նա պարզում է, որ իր հակառակորդը պատրաստվում է ամուսնանալ և որոշում է վրեժխնդիր լինել:

Միջավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուշկինը ընտրել էր մի գավառ Ռուսաստանում, որպեսզի վայրը, որտեղ տեղի են ունենում պատմվածքի գործողությունները, ձանձրալի լինի կարդացողի համար: Հեղինակը փոխարենը ուզում էր, որ կարդացողը կենտրոնանար սյուժեի և հերոսների անձնական զարգացման վրա: Պատմվածքի երկրորդ մասը տեղի է ունենում Կոմսի՝ Սիլվիոյի հակառակորդի, առանձնատանը, որը մեծ ու շքեղ է և ուղիղ համեմատական Սիլվիոյի համեստ տան հետ: Պուշկինը օգտագործում է Սիլվիոյի և կոմսի տների համադրությունը, որպեսզի ընդգծի Սիլվիոյի և կոմսի բնավորությունները:

Ինքնակենսագրական տարրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուշկինի «Կրակոց»-ի մեջ կան որոշ տարրեր, որոնք կարող ենք կապել Պուշկինի կյանքի հետ, երբ նա դեռ երիտասարդ էր: 1817 թվականին իր դպրոցական վերջին տարում նա ընկերացավ ռուս զինվորների հետ, ովքեր հսկում էին Պուշկինի դպրոցը Սանկտ Պետերբուրգում: Նա հաճախ էր այս զինվորների հետ խմում և դրամախաղեր խաղում: Այս ամենի շնորհիվ Պուշկինն ականատես եղավ 19-րդ դարի ռուս զինվորների պահվածքներին: Նա նաև ապրել է գավառական Ռուսաստանում և ծանոթ է միջավայրին: 1824-1826 թվականներին Պուշկինն ապրել է իր ընտանիքի հետ Միխայիլովսկայա առանձնատանը արևմտյան Ռուսաստանի գավառներում: Նա այնտեղ մեծամասամբ միայնակ էր, սակայն ընկերացել էր ընտանիքի բուժքրոջ հետ, ով հաճախ պատմում էր Պուշկինին հին ժողովրդական պատմվածքներ, որոնք ոգեշնչել են հետագայում իր գրած շատ պատմվածքներ: Պուշկինը նաև ինքը մասնակցել է մենամարտերի. Սիլվիոյի և կոմսի առաջին մենամարտը հիմնված է Պուշկինի առաջին մենամարտերից մեկի վրա: Կենսագիր Ռոբերտ Չենդլերը գրել է, որ մի անգամ նա բալեր էր ուտում, երբ իր հակառակորդը առաջին կրակոցը կատարեց: [1]Երբ Զուբովը՝ իր հակառակորդը, վրիպեց, Պուշկինն ուղղակի հեռացավ առանց կրակելու: «Կրակոց»-ի մեջ կոմսը սկսեց բալեր ուտել մենամարտի ժամանակ, ինչը նյարդայնացրեց Սիլվիոյին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Chandler, Robert, Stanley Mitchell, and Antony Wood. Brief Lives: Alexander Pushkin. London: Hesperus, 2008. Print.