Jump to content

Քնած դշխուհու և յոթ քաջերի հեքիաթը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քնած դշխուհու և յոթ քաջերի հեքիաթը
ռուս.՝ Сказка о мёртвой царевне и о семи богатырях
Տեսակբանաստեղծություն
ԺանրՌուսական հեքիաթ
Ձևբանաստեղծություն
ՀեղինակԱլեքսանդր Պուշկին
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1833
Հրատարակվել է1834[1]
ՎիքիդարանՔնած դշխուհու և յոթ քաջերի հեքիաթը
 The Tale of the Dead Princess and the Seven Knights

Քնած դշխուհու և յոթ քաջերի հեքիաթը (ռուս.՝ Сказка о мёртвой царевне и о семи богатырях), ռուսական հեքիաթ, գրել է Ալեքսանդր Պուշկինը 1833 թվականի աշնանը Բոլդինոյում։ Պատմվում է արքայազն Եղիսեի մասին։ Նա փնտրում էր իր սիրած աղջկան՝ արքայադստերը, ում տնից վռնդել էր խորթ մայրը։

Թեև այս պատմությունը հիշեցնում է Գրիմ եղբայրների «Սպիտակաձյունիկ» հեքիաթը, սակայն այն հիմնված է ռուսական ազգային բանահյուսության վրա, Պուշկինը այն գրել է իր մանկության հեքիաթներից ոգեշնչված, որոնք պատմել է դայակը՝ Արինա Ռոդիոնովնան Միխայլովսկոյե գյուղում մնալու ժամանակ[2]։

Համանման պատմություններ հանդիպում են Ալեքսանդր Աֆանասևի ռուսական հեքիաթների հավաքածուում (հեքիաթ N210 և 211), Իվան Խուդյակովի Ռուսական հեքիաթների հավաքածուում(1861) (հեքիաթ N45), Դմիտրի Սադովնիկովի Սամարա շրջանի լեգենդներն ու առասպելները գրքում (1884) (հեքիաթ N 14) և Դմիտրի Զելենինի ռուսական հեքիաթների հավաքածուում (1915) (հեքիաթ N 52):

Ցարը գնում է ճանապարհորդության՝ մենակ թողնելով գեղեցկուհի թագուհուն։ Նա օր ու գիշեր լուսամուտի մոտ կանգնած սպասում էր ամուսնուն։ Ինը ամիս անց ծնվում է նրանց աղջիկը։ Հաջորդ առավոտյան, երբ ամուսինը վերադառնում է, թագուհին մահանում է իր ուրախությունից ու հուզմունքից։ Մի տարի անց Ցարն ամուսնանում է երկրորդ անգամ։ Նրա կինը շատ գեղեցիկ էր, բայց նաև չար էր ու նախանձ։ Թագուհին մի կախարդական հայելի ուներ, որի հետ կարողանում էր խոսել։

«Ասա դու ինձ, հայելի,

Ո՞վ կա ինձնից ավելի Արմաղ-շարմաղ, սիրելի»

Ամեն անգամ հայելին գովերգում էր թագուհու գեղեցկությունը։

«Չկա քեզնից ավելի

Արմաղ-շարմաղ, սիրելի»

Անցնում են տարիներ, թագուհին ծերանում է, իսկ արքայադուստրը դառնում է երիտասարդ, գեղեցիկ աղջիկ և նշանադրվում արքայազն Եղիսեի հետ։ Հարսանիքի նախորդ գիշերը թագուհին կրկին հարց է տալիս հայելուն՝ արդյոք ինքը դեռ բոլորից գեղեցիկ է ու սիրելի։ Կախարդական հայելին այս անգամ ցույց է տալիս արքայադստերը, ինչից թագուհին զայրանում է։ Նա իր ծառային՝ Չերնավկային հրամայում է խորթ աղջկան տանել անտառ, կապել ծառին և կենդանի թողնել գայլերի համար։ Ծառան կատարում է հրամանը, աղջկան տանում է անտառի խորքը։ Վերջին պահին արքայադուստրը խնդրում է ծառային իր կյանքը խնայել։ Չերնավկան պարզապես տիրուհու հրամանն էր կատարում, նա համակրում էր աղջկան ու չէր ցանկանում վատություն անել։ Ազատ է արձակում աղջկան, վերադառնում է թագուհու մոտ և տեղեկացնում արքայադստեր մահվան մասին։ Շուտով հարսնացուի անհետացման լուրը հասնում է արքայազնին, որն անմիջապես սկսում է փնտրել աղջկան։

Արքայադուստրը թափառում է անտառում, հեռվում մի մեծ տուն է նկատում, ներս է մտնում, տեսնում՝ ոչ ոք չկա։ Ցաք ու ցրիվ ինչ լինում է, մաքրում է, սրբում։ Գնում է մի ծածուկ տեղ քնում։ Քիչ անց յոթ աժդահաներ մտնում են տուն։ Տեսնում են տունը հավաքված , ամեն բան իր տեղում է․ զարմանում են։ Շուտով երևում է արքայադուստրը, որն ամոթից կարմրել էր։ Նրանք սիրով ընդունում են աղջկան, կերակրում են, համարում են իրենց քույրը։ Աղջկա պատմածից հասկանում են, որ արքայադուստրն է։ Քաջերն ամեն օր գնում էին անտառ որսորդության, իսկ աղջիկը զբաղվում էր տան գործերով։

Որոշ ժամանակ անց չար թագուհին կախարդական հայելու միջոցով բացահայտում է, որ իր խորթ աղջիկը դեռ ողջ է։ Ծառային հագցնում է պառավի շորերով և ուղարկում եղբայրների դղյակ։ Երբ պառավը մոտենում է տանը, գազազած շունը սկսում է հաչալ նրա վրա։ Արքայադուստրը շանը հանգստացնելու համար մի կտոր հաց է նետում նրա վրա։ Պառավը մի կարմրաթուշ խնձոր է տալիս աղջկան իրեն օգնելու համար։Հենց որ արքայադուստրը կծում է խնձորը, թունավորվում է և մահանում։ Շունը իր հաչոցներով ուղեկցում է հսկաներին աղջկա մոտ, ուտում է թունավորված խնձորը և մահանում՝ բացահայտելով ողբերգության պատճառը։ Հսկաները արքայադստերը դնում են քարանձավում՝ բյուրեղյա դագաղի մեջ։

Քնած արքայադուստրը

Արքայազն Եղիսեը շրջում է աշխարհով մեկ, հարցնում՝ արդյոք չեն տեսել իր հարսնացուին։ Որոշում է արևին հարցնել, արևն էլ լուսնին է օգնության կանչում, լուսինն էլ քամուն։ Եվ քամին արքայազնին պատմում է այն քարանձավի մասին, որտեղ էլ բյուրեղյա դագաղի մեջ պառկած է իր հարսնացուն։ Արքայազնը գտնում է քարանձավը, ամբողջ ուժով հարվածում է բյուրեղյա դագաղին, մասերի բաժանում և հարսնացուն վերակենդանանում է։ Նրանք գնում են պալատ՝ թագուհու մոտ, ով արդեն տեղյակ էր արքայադստեր կենդանության մասին։ Նրան տեսնում է, սիրտը ճաքում է և մահանում։ Նրա հողարկավորությունից հետո արքայազնը և արքայադուստրը ամուսնանում են։

Համանուն հեքիաթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1951՝ «Հեքիաթ արքայադստեր մահվան մասին», ԽՍՀՄ,անիմացիոն ֆիլմ, նկարահանվել է Իվան Իվանովի կողմից[3]։
  • 1978՝ «Աշնան զանգերը», ԽՍՀՄ, նկարահանվել է Վլադիմիր Գորիիկերի կողմից[4]
  • 1990՝ «Հեքիաթ մահացած արքայադստեր և 7 հսկաների մասին» օպերան գրվել է Վիկտոր Վասիլեիվիչ Պլեշակի կողմից և ներկայացվել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի Օպերայի և բալետի թատրոնում[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]