Jump to content

Չափածո վեպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չափածո վեպ, ոտոնավորով գրված ծավալուն սյուժետային ստեղծագործություն։ Ընդհանուր գծեր ունի արձակ վեպի հետ (դեպքերի հարստություն, բազմաթիվ կերպարներ` իրենց փոխադարձ կապերով ու հարաբերություններով)։ Մյուս կողմից, չափածո վեպը շատ կողմերով մոտ է պոեմին (չափածո ձև, շարադրանքի քնարականություն, հեղինակի ակտիվ մասնակցություն դեպքերի ընթացքին և այլն)։ Չափածո վեպի դասական օրինակներ են Պուշկինի «Եվգենի Օնեգինը», Բայրոնի «Դոն Ժուանը», որոնց մեջ հերոսների կողքին մեծ տեղ է գրավում հեղինակի կերպարը՝ իր խոհերով և վերաբերմունքով։

  • Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան, Գրականագիտական բառարան, էջ 237