Դոն Ժուան (Բայրոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դոն Ժուան (այլ կիրառումներ)

Դոն Ժուան (անգլ.՝ Don Juan), անգլիացի գրող Ջորջ Բայրոնի երգիծական պոեմ։ Հիմնված է կնամոլ Դոն Ժուանի մասին պատումների վրա։ Բայրոնը վերափոխում է Դոն Ժուանի կերպարը՝ պատկերելով նրան ոչ թե որպես նախաձեռնող կողմ, այլ որպես մեկի, որը ենթարկվում է կանանց գայթակղությանը։ Ինքը՝ Բայրոնը անվանում էր իր ստեղծագործությունը «էպիկական երգիծանք» (Դոն Ժուան, c. xv, v. 790)։ Ժամանակակից գրաքննադատները համարում են այն Բայրոնի գլուխգործոց։ «Դոն Ժուանը» բաղկացած է ավելի քան 16 հազար առանձին չափածո տողից։ Նախքան իր մահը 1824 թ. Բայրոնը ավարտին է հասցրել պոեմի 16 երգ՝ թողնելով 17-ը կիսատ։ Պոեմի գրելու ընթացքում Բայրոնը հայտարարում էր, որ նա որևէ պատկերացում չունի, թե ինչպես է զարգանալու սյուժեն։