Պոլտավա (պոեմ)
Պոլտավա ռուս.՝ Полтава | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | քնարապատմողական |
Հեղինակ | Ալեքսանդր Պուշկին |
Երկիր | Ռուսաստան |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1828 |
Հրատարակվել է | 1828 |
Poltava (poem) |
«Պոլտավա»՝ Ալեքսանդր Պուշկինի պոեմը՝ գրված 1828 թվականին։ Պոեմի անվանումը մատնացույց է անում Պոլտավայի ճակատամարտը, որը տեղի է ունեցել 1709 թվականի հունիսի 27-ին։ Պոեմի վրա աշխատելու ժամանակ Պուշկինը դիմել է պատմական աղբյուրներին, ինչպես նաև` մոլդովական ավանդազրույցներին, ուկրաինական ժողովրդական երգերին ու դումաներին։ Պոեմն ընթերցելիս զգացվում է ժողովրդական երգերի ու հեքիաթային մոտիվների ազդեցությունը նրա բովանդակության և գործող անձանց կերպավորման բնույթի վրա։
Պոեմը նվիրված է 1812 թվականի պատերազմի հերոս գեներալ Ռաևսկու դստերը՝ Մարիա Վոլկոնսկայային, որը հետևել է Սիբիր աքսորված իր դեկաբրիստ ամուսնուն։ Պոեմը առանձին հրատարակությամբ լույս է տեսել 1829 թվականի մարտի վերջին։
Պոեմի սկզբնական վերնագիրը եղել է «Մազեպա» և միայն վերջին րոպեին Պուշկինը փոխել է այն «Պոլտավա»-ի (համաձայն Ալեքսեյ Վուլֆի օրագրի՝ «մասնավոր պատճառներով»[1]։ Ինքը՝ Պուշկինը, փոփոխության պատճառը համարել է պոեմի բնաբանը և այն, որ չի ցանկացել նմանակել Բայրոնին, ով արդեն հրատարակել էր նույնանուն ստեղծագործություն[2]):
Պոեմի գործող անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իվան Ստեպանովիչ Մազեպա՝ Ուկրաինայի հետման
- Վասիլի Լեոնտևիչ Կոչուբեյ՝ Ուկրաինայի գլխավոր դատավոր
- Լյուբով՝ նրա կինը
- Մարիա Կոչուբեյ՝ նրանց դուստրը (նախատիպը եղել է Վասիլի Կոչուբեյի դուստր Մատրյոնան)
- Պետրոս Մեծ՝ ռուս թագավոր
- Կառլ XII՝ շվեդական արքա
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործողությունները տեղի են ունենում Ուկրաինայի Պոլտավա քաղաքում։ Պոեմը բաղկացած է երեք երգից։
Առաջին երգում պատմվում է Մարիայի մասին, որը գլխավոր դատավոր Կոչուբեյի դուստրն էր և Ուկրաինայի հետման Մազեպայի սանուհին։ Վերջինս, ըստ սյուժեի, դառնում է հետմանի սիրուհին[3]։ Հիշատակվում են նաև իրադարձություններ Հյուսիսային պատերազմից։
Երկրորդ երգում պատմվում է Կոբուչեյի անհաջող ինտրիգի մասին, որն ուղղված էր Մազեպային վերացնելուն։ Այս ամենին հաջորդում է Կոչուբեյի գլխատումը, որը Մարիան չի կանխում։ Բացառությամբ Մարիայի դերի՝ տվյալ մասի սյուժեն հիմնված է պատմական փաստերի վրա։
Երրորդ երգում նկարագրվում է Մազեպայի՝ Շվեդիայի կողմն անցնելը, որն ըստ աղբյուրների՝ ներկայացվում է որպես դավաճանություն, ներկայացվում են նաև Պոլտավայի ճակատամարտն ու հերոսների հետագա ճակատագիրը։
Կատարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գեղարվեստական ընթերցում
- 1934 թվական՝ Անտոն Շվարց։ «Պոլտավայի ճակատամարտը» քրեստոմատիական[4] հատվածслушать
- 1948 թվական՝ Վասիլի Կաչալով[5]
- 1960 թվական՝ Վսևոլոդ Ակսենով[5]
- Ռադիոներկայացումներ
- 1947 թվական՝ գործող անձինք և կատարողներ. հաղորդավար՝ Միխայիլ Լեբեդև, Մազեպա՝ Բորիս Օլենին, Մարիա՝ Ելենա Կորովինա, Կոչուբեյ՝ Բորիս Նեչաև, Մարիի մայրը՝ Եվդոկիա Տուրչանինովա, Օրլիկ՝ Գրիգորի Կիրիլով, երգահան՝ Վիսարիոն Շեբալին[5]։
- 1953 թվական՝ գործող անձինք և կատարողներ. հաղորդավար՝ Ռուբեն Սիմոնով, Մազեպա՝ Միխայիլ Աստանգով, մայր՝ Ելիզավետա Ալեքսեևա, Մարիա՝ Ելենա Կորովինա, Կոչուբեյ՝ Անդրեյ Աբրիկոսով, Օրլիկ՝ Վլադիմիր Օսենևա[5]։
- 1975 թվական՝ պոեմը ընթերցում են Կոնստանտին Վախտերովը և Նատալյա Լիտվինովան։ Խմբագիր՝ Մարիամ Աշկինեզեր[5]։
- 1981 թվական՝ գործող անձինք և կատարողներ. հաղորդավար՝ Ալեքսեյ Կոնովսկի, Կոչուբեյ՝ Վլադիմիր Սամոյլով, Մազեպա՝ Լեոնիդ Մարկով, Մարիա՝ Իրինա Ակուլովա, մայր՝ Նինա Արխիպովա, Օրլիկ՝ Ագրի Աուգշկապ, դերուսույց՝ Վերա Դուբովսկայա, խմբագիր՝ Տատյանա Աբրահամովաслушать:
- 1987 թվական՝ հեղինակայի տեքստն ընթերցում է Կիրիլ Լավրովը։ Դերուսույց՝ Եվգենի Ագաֆոնովслушать:
- Գեղարվեստական ֆիլմեր
- 1909 թվական՝ «Մազեպա»՝ գեղարվեստական կարճամետրաժ համր ֆիլմ՝ Ալեքսանդր Պուշկինի «Պոլտավա» պոեմի և «Մազեպա» օպերայի լիբրետոյի մոտիվներով։ Ռեժիսոր՝ Վասիլի Գոնչարով, Ալեքսանդր Խանժոնկովի կինոարվեստանոց։
- 1996 թվական՝ «Մազեպա» (ТВ, Գերմանիա)։ Դերուսույց՝ Բրայան Լարջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Дневник А. Н. Вульфа 1828—1831 гг. Под ред. М. Л. Гофмана. // Пушкин и его современники. — Вып. XXI—XXII. — Пг., 1915. — С. 15.
- ↑ Возражение критикам «Полтавы» // А. С. Пушкин. Полное собрание сочинений в шестнадцати томах. — Т. 11: Критика и публицистика, 1819—1834. — М., 1949. — С. 164.
- ↑ Историческими источниками подтверждаются лишь сватовство Мазепы к дочери Кочубея и отказ родителей.
- ↑ Фонохрестоматия по литературе Э. Конокотина (1973)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Литературно-драматический раздел Радиофонда каталога Гостелерадиофонда». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 11-ին.
|