Կովկասի գերին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կովկասի գերին
ռուս.՝ Кавказский пленник
Տեսակքնարապատմողական
Ժանրքնարապատմողական
ՀեղինակԱլեքսանդր Պուշկին
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1820
Հրատարակվել է1822
 The Prisoner of the Caucasus (poem)

«Կովկասի գերին» (1820—1821), (ռուս.՝ Кавказский пленник), Պուշկինի հարավային բայրոնական առաջին շարքի պոեմներից։ Սկսել է Գուրզուֆում, ավարտվել է 1821 թվականի փետրվարի 20-ին Կամենկայում։

Սյուժեի հիմքում ընկած է հիասթափված, ապստամբ մի հերոսի ռոմանտիկ սիրո պատմությունը (գերի ընկած ռուս սպա) բնության երեխաների նկատմամբ, որը չի փչացել քաղաքակրթության պատճառով (դրանք ներկայացնում է չքնաղ չերկեզուհին)։ Այս լիրիկական թեման ներկայացվել էէպիկական ֆոնով՝ անծայրածիր Կովկասի գեղեցկությունը, լեռնաբնակների էկզոտիկ կյանքը, ռուսական զենքի հաջողությունները։

Պոեմը հեղինակը բաժանում է երկու մասի, նրա կարծիքով այդ երկուսը վատ են կապված միմյանց հետ՝ նկարագրական-ազգագրական (ավելի լավ ստացված) և ռոմանտիկ-հոգեբանական։ Երկրորդում, նա ցանկանում էր նկարագրել այդ անտարբերությունը կյանքի և իր վայելքների նկատմամբ, այդ հոգու ծերությունը (երիտասարդության ծերությունը, ինչպես արտահայտվում էր նա իր նամակներում), որոնք դարձել են որպես տարբերակիչ հատկանիշներ XIX դարի երիտասարդության համար[1]։ Ըստ ավանդության, պոեմի հիմքում ընկած է ոմն Նեմցովի պատմությունը (слышанный Пушиным մինչև հղումներ) այն մասին է, թե իբր նրան գերությունից ազատել է մի չերկեզուհի, որը սիրահարված էր նրա վրա։ Առաջին միտքը այս պատմությունը մշակելու համար Պուշկինի մոտ հղացավ եկավ 1820 թվականի օգոստոսին Կովկասում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Пушкин». Статья проф. А.И. Кирпичникова из «Энциклопедического словаря Брокгауза и Ефрона» (1890 –1907)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.