Մեգգի Ալբանեզի
Մեգգի Ալբանեզի անգլ.՝ Meggie Albanesi | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 8, 1899[1] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | դեկտեմբերի 9, 1923[1] (24 տարեկանում) |
Մահվան վայր | Բրոդսթերս, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Carlo Albanesi?, մայր՝ Effie Adelaide Rowlands? |
Մեգգի Ալբանեզի (անգլ.՝ Meggie Albanesi, հոկտեմբերի 8, 1899[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - դեկտեմբերի 9, 1923[1], Բրոդսթերս, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), թատրոնի և կինոյի բրիտանացի դերասանուհի[3]:
Բովանդակություն
Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1899 թվականի հոկտեմբերի 8-ին Լոնդոնում, Մարգարիտա Սեսիլիա Բրիժիտա Լուսիա Մարիա Ալբանեզի (անգլ.՝ Margherita Cecilia Brigida Lucia Maria Albanesi) անվան ներքո: Նրա մայրը` Ադելաիդա Էֆֆի Ռոուլենդսը, գրող էր, իսկ հայրը իտալացի ջութակահար Շևալյե Կարլո Ալբանեզին էր: Սովորել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում և առաջին անգամ կինոյում նկարահանվել է 1918 թվականին:
Ունեցել է հաջողակ թատերական կարիերա՝ մասնավորապես Օուեն Նեյրսի հետ միասին խաղալով Ջոն Գոլսուորսի «Առաջինն ու վերջինը» ներկայացման մեջ: Շուտով քննադատներն սկսեցին նրան անվանել որպես բրիտանական բեմահարթակի ամենահեռանկարային դերասանուհիներից մեկը[4][5]: Սակայն, նկարահանվելով ընդամենը վեց ֆիլմում՝ Ալբանեզին վախճանվեց 1923 թվականի դեկտեմբերի 9-ին՝ 24 տարեկան հասակում: Նա մահացավ Բրոդստերսի Քենթ կոմսությունում, ենթադրաբար, հղիության անօրինական ընդհատման պատճառով[6][7]:
Ալբանեզին հարաբերությունների մեջ էր թատրոնի և կինոյի պրոդյուսեր Բեյզիլ Դինի հետ, ով անգամ դերասանուհու մահվանից հետո համակված էր նրանով[8]: Սկզբում Դինին գրավեց իր ապագա կնոջ` դերասանուհի Վիկտորյա Հոպերի արտաքին նմանությունը Ալբանեզիի հետ: Նա իր ներկայացումներում դերեր էր հատկացնում նաև իր կնոջը: Նրա վերջին գեղարվեստական ֆիլմը` «Քսանմեկ օր», նկարահանվեց «Առաջինն ու վերջինը» պիեսի մոտիվներով, որի վրա նա աշխատել էր Ալբանեզիի հետ միասին[9]:
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ծեր Բիլլի ռոմանսը» (1918)
- «Միստր Վու» (1919)
- «Դարբի և Ջոան» (1919)
- «The Skin Game» (1921)
- «The Great Day» (1921)
- «Det omringade huset», որը հայտնի է նաև «The House Surrounded» անվամբ (1922)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Person Profile // Internet Movie Database — 1990.
- ↑ https://www.rada.ac.uk/profiles?aos=acting&yr=1917&fn=meggie&sn=albanesi
- ↑ «Albanesi, Margherita»։ British Film Institute։ Վերցված է 21 April 2014
- ↑ Chambers p.15
- ↑ STR Lectures: February 2011 - Meggie Albanesi: A Life in the Theatre
- ↑ «Obituary: Victoria Hopper»։ The Telegraph։ 5 March 2007։ Վերցված է 21 April 2014
- ↑ Hoare Philip։ «Carleton, Billie (1896–1918)»։ Oxford Dictionary of National Biography։ Oxford University Press։ Վերցված է 21 April 2014
- ↑ Sweet p.117
- ↑ Sweet p.142-143
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Chambers Colin (2002)։ Continuum Companion to Twentieth Century Theatre։ Continuum։ ISBN 978-1847140012
- Sweet Matthew (2006)։ Shepperton Babylon: The Lost Worlds of British Cinema։ Faber & Faber։ ISBN 978-0571212989
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Gray Frances (2011)։ «Meggie Albanesi: A Life in the Theatre»։ The Society for Theatre Research
- Մեգգի Ալբանեզի Internet Movie Database կայքում
|