Գրեգ Քլարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քլարկ Գրեգից)
Գրեգ Քլարկ
 
Կուսակցություն՝ Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն և Social Democratic Party?
Կրթություն՝ Մագդալենայի քոլեջ, Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց և St Peter's Catholic Voluntary Academy?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր օգոստոսի 28, 1967(1967-08-28) (56 տարեկան)
Ծննդավայր Միդլսբրո, Միդլսբրո
Քաղաքացիություն  Միացյալ Թագավորություն
 
Կայք՝ gregclark.org

Գրեգ Քլարկ (անգլ.՝ Greg Clark, օգոստոսի 28, 1967(1967-08-28), Միդլսբրո, Միդլսբրո), բրիտանացի քաղաքական գործիչ, Դևիդ Քեմերոնի երկրորդ կաբինետի անդամ։ Թերեզա Մեյի առաջին և երկրորդ կաբինետներում բիզնեսի, էներգետիկայի և արդյունաբերական ռազմավարության նախարար (2016-2019)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1967 թվականին Միդլսբրո քաղաքում, կաթնագործի և Sainsbury's առևտրային ցանցի ծառայող որդի է։ Ավարտել է Միդլսբրո արվարձանի Սաութ Բենքի Սուրբ Պետրոս կաթոլիկ դպրոցը, 1986 թվականին ստացել է Քեմբրիջի համալսարանի Մագդալենյան քոլեջի տնտեսագիտության աստիճանը, որտեղ ընդգրկված էր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ուսանողական կազմակերպությունում, 1988 թվականին անդամակցել է Պահպանողական կուսակցությանը, 1989 թվականին փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճանով ավարտել է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցը[1][2]։

1991-1994 թվականներին աշխատել է Boston Consulting Group-ում, 1996 թվականին դասավանդել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում։ 1996-1997 թվականներին եղել է առևտրի և արդյունաբերության նախարարի խորհրդական, միաժամանակ 1997-2001 թվականներին եղել է BBC-ում առևտրային քաղաքականության վերահսկող, 2001-2005 թվականներին Պահպանողական կուսակցության քաղաքական տնօրեն, 2002-2003 թվականներին Վեստմինստերի քաղաքային խորհրդի անդամ։ 2005 թվականի խորհրդարանական ընտրություններում առաջադրվել է Պահպանողական կուսակցության թեկնածու և հաղթել է Տանբրիջ Ուելսի շրջանում[3]։

2008 թվականի հոկտեմբերի 6-ին Դևիդ Քեմերոնը Քլարկին նշանակել է էներգետիկայի և կլիմայի փոփոխության հակազդման ստվերային նախարար[4]։

2010 թվականի խորհրդարանական ընտրություններում Քլարկը հաստատել է իր մանդատը Տանբրիջ Ուելսի շրջանում՝ ստանալով ընտրողների 56,2 տոկոսի աջակցությունը[5]։

2010 թվականի մայիսի 13-ին համայնքների և տեղական ինքնակառավարման նախարարությունում ստացել է կրտսեր նախարարի պաշտոն (առանց Դևվիդ Քեմերոնի կաբինետի նիստերին մասնակցելու իրավունքի)[6], 2012 թվականի սեպտեմբերին դարձել է Գանձապետարանի ֆինանսական քարտուղար[7]։ 2013 թվականին դարձել է քաղաքների հարցերով կրտսեր նախարար, 2014 թվականի հուլիսի 15-ին նշանակվել է համալսարանների, գիտության և քաղաքների կրտսեր նախարար[8]։

2015 թվականին կրկին հաղթել է իր նախկին շրջանում՝ 58,7% ձայներով լեյբորիստ Քևին Քերիգանի (Kevin Kerrigan) 14,2%-ի դիմաց[9]։

2015 թվականի մայիսի 11-ին Դևվիդ Քեմերոնի երկրորդ աշխատասենյակում նշանակվել է համայնքների և տեղական ինքնակառավարման նախարար[10]։

2016 թվականի հուլիսի 13-ին Դևիդ Քեմերոնը պաշտոնաթող է եղել վարչապետի պաշտոնից՝ Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ հանրաքվեի արդյունքների կապակցությամբ, որտեղ ընտրողները քվեարկել են ԵՄ-ից երկրի դուրս գալու օգտին։ Քեմերոնի իրավահաջորդը դարձել է ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, իսկ Գրեգ Քլարկը նրա աշխատասենյակում նշանակվել է բիզնեսի, էներգետիկայի և արդյունաբերական ռազմավարության նախարար[10]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Քլարքը ամուսնացել է Հելեն անունով իր ընտրյալի հետ, արարողությունը տեղի է ունեցել Սոհո քաղաքում անօթևան կանանց համար բարեգործական ապաստարանի շենքում, որի հոգաբարձուներից մեկը նա էր[1]։ Իր հարցազրույցում Քլարկը իր սիրելի զբաղմունքն էր համարում Ռոյալ Տանբրիջ Ուելս քաղաքում իր կնոջ և երեք երեխաների հետ հեծանիվով զբոսնելը, որտեղ ապրում է ընտանիքը[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Greg Clark: Global warming is not on our back burner» (անգլերեն). The Independent. 2009 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.
  2. Lucy Sherriff (2014 թ․ հուլիսի 16). «Cabinet Reshuffle: What Students Need To Know About New Universities Minister Greg Clark» (անգլերեն). Huffington Post. Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.
  3. Claire Shaw and Rebecca Ratcliffe (2014 թ․ հուլիսի 15). «Greg Clark appointed universities and science minister – open thread» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.
  4. «Clark made shadow energy minister» (անգլերեն). BBC News. 2008 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.
  5. «Tunbridge Wells». Election 2010 (անգլերեն). BBC News. Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.
  6. «Full list of new cabinet ministers and other government appointments» (անգլերեն). The Guardian. 2010 թ․ մայիսի 13. Վերցված է 2010 թ․ հունիսի 25-ին.
  7. John Burn-Murdoch (2012 թ․ սեպտեմբերի 6). «Cameron's cabinet reshuffle: the full list of government ministers» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2010 թ․ հունիսի 25-ին.
  8. «Tunbridge Wells». Election 2015 (անգլերեն). BBC News. Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.
  9. Jessica Elgot, Rowena Masonand, Andrew Sparrow (2015 թ․ մայիսի 11). «David Cameron's new cabinet lineup» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  10. 10,0 10,1 Dan Bloom, Stephen Jones (2016 թ․ հուլիսի 14). «Who is in Theresa May's new Cabinet? Full line-up after Tory Prime Minister's bombshell reshuffle» (անգլերեն). Mirror. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  11. Andrew Pierce (2012 թ․ մարտի 27). «The man who alienated the National Trust on planning is the very modern Tory who called for his party to forget Churchill» (անգլերեն). Daily Mail. Վերցված է 2016 թ․ փետրվարի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրեգ Քլարկ» հոդվածին։