Թոմ Հիդելսթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թոմ Հիդլսթոնից)
Թոմ Հիդելսթոն
անգլ.՝ Tom Hiddleston
Ծնվել էփետրվարի 9, 1981(1981-02-09)[1] (43 տարեկան)
ԾննդավայրՎեստմինստեր, Լոնդոն
ԿրթությունԻթըն քոլեջ, Քեմբրիջի համալսարան, Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (2002)[2], Պեմբրոկ քոլեջ, Դրագոն սքուլ և Windlesham House School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, կատակերգու, երաժիշտ, հեռուստատեսային դերասան, կինոպրոդյուսեր և դերասան
Ծնողներհայր՝ Ջեյմս Նորման Հիդլսթոն[3], մայր՝ Դայանա Պատրիսիա Սերվաես[3]
Ամուսին(ներ)Զավե Էշթոն
Համատեղ ապրող(ներ)Թեյլոր Սվիֆթ[4]
Պարգևներ և մրցանակներ

Թոման Ուիլյամ Հիդելսոթոն (անգլ.` Thomas William Hiddleston, փետրվարի 9, 1981(1981-02-09)[1], Վեստմինստեր, Լոնդոն), բրիտանացի կինոյի, թատրոնի և հնչյունավորման դերասան։ Ավելի հայտնի է «Թոր» (2011)[5], «Կեսգիշերը Փարիզում» (2011), «Վրիժառուները» (2012), «Թոր։ Խավարի թագավորությունը» (2013) ֆիլմերի շնորհիվ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմ Հիդելսթոնը ծնվել է 1982 թվականի փետրվարի 9-ին Վեստմինստրում (Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիա)։ Նա սովորել է 2 մասնավոր դպրոցում՝ Օքսֆորդի «Դրակոն» դպրոցում և Բերշիրի Իթոն քաղաքի (Վինձորի մոտակայքում) Իթոնյան դպրոցում, որտեղ ապրել է Դուրֆորդ տանը։ Քեմբրիջում՝ որտեղ նա նույնպես կրթություն է ստացել, Հիդելսթոնը մասնակցել է «Ցանկություն տրամվայը» բեմակատարությանը։ Դրանից հետո՝ 2005 թվականին, ավարտել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիան (անգլ.՝ Royal Academy of Dramatic Art (RADA))։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր առաջին դերը Հիդելսթոնը խաղացել է «Նիկոլաս Նիքլբիի կյանքը և արկածները» (2001) ֆիլմում։ Իր հաջորդ դերերը՝ «Դավադրություն» (2001), «Չերչիլ» (2002), «Շեքսպիրի սոնետների գաղտնիքը», այլ ֆիլմեր և հեռուստասերիալներ նույնպես եղել են հեռուստատեսությունում։ Իր առաջին խոշոր դերը նա ստանում է «Ջեյն Օսթինի սիրային անհաջողությունները» ֆիլմում (20082008 թվականին 2 անգամ նոմինացվել է լավագույն դեբյուտ անվանակարգում՝ «Ցիմբիլին» և «Օթելլո» (որտեղ տարել է Կասսիոյի դերը) թատերական ներկայացումների համար[6]։ Ի վերջո շահում է մրցանակը՝ «Ցիմբիլինի» իր դերի համար։ Այդ նույն տարում Թոմը հաղթում է «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում՝ Կասսիոյի («Օթելլո») և «Լվովի» (Անտոն Չեխովի ստեղծագործության) դերերի շնորհիվ։

Իր համար իսկական առաջխաղացում էր «Marvel Studio»[7] հետ 2 ֆիլմերի՝ «Թորի» և «Վրիժառուների» համար պայմանագիր կնքելը (այստեղ նա տանում է Լոքիի դերը[8]2011 թվականին նա խաղում է նախորդ դարի կերպարների դերեր «Կեսգիշերը Փարիզում» և «Մարտական ձի» ֆիլմերում, որոնց գործողությունները տեղի են ունենում 20-րդ դարի սկզբին։ Հիմա Հիդելսթոնը նորից աշխատում է «BBC» ընկերության հետ՝ նկարահանվելով «Հենրիխ 4-րդ» պատմական ֆիլմում, որտեղ սկզբում տարել է արքայազն Հեյլի, իսկ այնուհետև՝ Հենրիխ 4-րդ թագավորի դեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. Student & graduate profilesRoyal Academy of Dramatic Art.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lundy D. R. The Peerage
  4. https://www.thesun.co.uk/tvandshowbiz/1748180/taylor-swift-boyfriend-list-who-dated-joe-alwyn/
  5. «Tom Hiddleston Interview THOR». Collider (ամերիկյան անգլերեն). https://plus.google.com/104101817592325028893. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 22-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  6. «Tom Hiddleston declared 2008's Best Newcomer in a Play». www.officiallondontheatre.co.uk. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 22-ին.
  7. «Marvel Studios Update: Loki Officially Cast in 2011 Thor Movie | Thor | News | Marvel.com». www.marvel.com. https://plus.google.com/108523337373444601877/posts. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 22-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  8. Droege, CB. «Loki and Thor are here to stay | TG Daily». TG Daily. https://plus.google.com/109099617272000206503. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 22-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)