Գրեգ Քլարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրեգ Քլարկ
Official portrait of Greg Clark crop 2.jpg
 
Կուսակցություն՝ Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն
Կրթություն՝ Մագդալենայի քոլեջ և Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր օգոստոսի 28, 1967(1967-08-28) (52 տարեկան)
Ծննդավայր Միդլսբրո, Միդլսբրո, Նորթ Յորքշիր
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
 
Կայք՝ gregclark.org

Գրեգ Քլարկ (անգլ.՝ Greg Clark, օգոստոսի 28, 1967(1967-08-28), Միդլսբրո, Միդլսբրո, Նորթ Յորքշիր), բրիտանացի քաղաքական գործիչ, Դևիդ Քեմերոնի երկրորդ կաբինետի անդամ: Թերեզա Մեյի առաջին և երկրորդ կաբինետներում բիզնեսի, էներգետիկայի և արդյունաբերական ռազմավարության նախարար (2016-2019):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1967 թվականին Միդլսբրո քաղաքում, կաթնագործի և Sainsbury's առևտրային ցանցի ծառայող որդի է: Ավարտել է Միդլսբրո արվարձանի Սաութ Բենքի Սուրբ Պետրոս կաթոլիկ դպրոցը, 1986 թվականին ստացել է Քեմբրիջի համալսարանի Մագդալենյան քոլեջի տնտեսագիտության աստիճանը, որտեղ ընդգրկված էր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ուսանողական կազմակերպությունում, 1988 թվականին անդամակցել է Պահպանողական կուսակցությանը, 1989 թվականին փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճանով ավարտել է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցը[1][2]:

1991-1994 թվականներին աշխատել է Boston Consulting Group-ում, 1996 թվականին դասավանդել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում։ 1996-1997 թվականներին եղել է առևտրի և արդյունաբերության նախարարի խորհրդական, միաժամանակ 1997-2001 թվականներին եղել է BBC-ում առևտրային քաղաքականության վերահսկող, 2001-2005 թվականներին Պահպանողական կուսակցության քաղաքական տնօրեն, 2002-2003 թվականներին Վեստմինստերի քաղաքային խորհրդի անդամ: 2005 թվականի խորհրդարանական ընտրություններում առաջադրվել է Պահպանողական կուսակցության թեկնածու և հաղթել է Տանբրիջ Ուելսի շրջանում[3]։

2008 թվականի հոկտեմբերի 6-ին Դևիդ Քեմերոնը Քլարկին նշանակել է էներգետիկայի և կլիմայի փոփոխության հակազդման ստվերային նախարար[4]։

2010 թվականի խորհրդարանական ընտրություններում Քլարկը հաստատել է իր մանդատը Տանբրիջ Ուելսի շրջանում՝ ստանալով ընտրողների 56,2 տոկոսի աջակցությունը[5]։

2010 թվականի մայիսի 13-ին համայնքների և տեղական ինքնակառավարման նախարարությունում ստացել է կրտսեր նախարարի պաշտոն (առանց Դևվիդ Քեմերոնի կաբինետի նիստերին մասնակցելու իրավունքի)[6], 2012 թվականի սեպտեմբերին դարձել է Գանձապետարանի ֆինանսական քարտուղար[7]։ 2013 թվականին դարձել է քաղաքների հարցերով կրտսեր նախարար, 2014 թվականի հուլիսի 15-ին նշանակվել է համալսարանների, գիտության և քաղաքների կրտսեր նախարար[8]։

2015 թվականին կրկին հաղթել է իր նախկին շրջանում՝ 58,7% ձայներով լեյբորիստ Քևին Քերիգանի (Kevin Kerrigan) 14,2%-ի դիմաց[9]։

2015 թվականի մայիսի 11-ին Դևվիդ Քեմերոնի երկրորդ աշխատասենյակում նշանակվել է համայնքների և տեղական ինքնակառավարման նախարար[10]։

2016 թվականի հուլիսի 13-ին Դևիդ Քեմերոնը պաշտոնաթող է եղել վարչապետի պաշտոնից՝ Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ հանրաքվեի արդյունքների կապակցությամբ, որտեղ ընտրողները քվեարկել են ԵՄ-ից երկրի դուրս գալու օգտին: Քեմերոնի իրավահաջորդը դարձել է ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, իսկ Գրեգ Քլարկը նրա աշխատասենյակում նշանակվել է բիզնեսի, էներգետիկայի և արդյունաբերական ռազմավարության նախարար[11]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Քլարքը ամուսնացել է Հելեն անունով իր ընտրյալի հետ, արարողությունը տեղի է ունեցել Սոհո քաղաքում անօթևան կանանց համար բարեգործական ապաստարանի շենքում, որի հոգաբարձուներից մեկը նա էր[1]։ Իր հարցազրույցում Քլարկը իր սիրելի զբաղմունքն էր համարում Ռոյալ Տանբրիջ Ուելս քաղաքում իր կնոջ և երեք երեխաների հետ հեծանիվով զբոսնելը, որտեղ ապրում է ընտանիքը[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Greg Clark: Global warming is not on our back burner» (անգլերեն)։ The Independent։ 2009-10-04։ Վերցված է 2015-06-25 
  2. Lucy Sherriff (2014-07-16)։ «Cabinet Reshuffle: What Students Need To Know About New Universities Minister Greg Clark» (անգլերեն)։ Huffington Post։ Վերցված է 2015-06-25 
  3. Claire Shaw and Rebecca Ratcliffe (2014-07-15)։ «Greg Clark appointed universities and science minister – open thread» (անգլերեն)։ The Guardian։ Վերցված է 2015-06-25 
  4. «Clark made shadow energy minister» (անգլերեն)։ BBC News։ 2008-10-06։ Վերցված է 2015-06-25 
  5. «Tunbridge Wells»։ Election 2010 (անգլերեն)։ BBC News։ Վերցված է 2015-06-25 
  6. «Full list of new cabinet ministers and other government appointments» (անգլերեն)։ The Guardian։ 2010-05-13։ Վերցված է 2010-06-25 
  7. John Burn-Murdoch (2012-09-06)։ «Cameron's cabinet reshuffle: the full list of government ministers» (անգլերեն)։ The Guardian։ Վերցված է 2010-06-25 
  8. «Tunbridge Wells»։ Election 2015 (անգլերեն)։ BBC News։ Վերցված է 2015-06-25 
  9. Jessica Elgot, Rowena Masonand, Andrew Sparrow (2015-05-11)։ «David Cameron's new cabinet lineup» (անգլերեն)։ The Guardian։ Վերցված է 2015-06-25 
  10. Dan Bloom, Stephen Jones (2016-07-14)։ «Who is in Theresa May's new Cabinet? Full line-up after Tory Prime Minister's bombshell reshuffle» (անգլերեն)։ Mirror։ Վերցված է 2016-07-14 
  11. Dan Bloom, Stephen Jones (2016-07-14)։ «Who is in Theresa May's new Cabinet? Full line-up after Tory Prime Minister's bombshell reshuffle» (անգլերեն)։ Mirror։ Վերցված է 2016-07-14 
  12. Andrew Pierce (2012-03-27)։ «The man who alienated the National Trust on planning is the very modern Tory who called for his party to forget Churchill» (անգլերեն)։ Daily Mail։ Վերցված է 2016-02-26 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]