Թերեզա Մեյ
Թերեզա Մեյ անգլ.՝ Theresa May | |
![]() | |
Կուսակցություն՝ | Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն[2] |
---|---|
Կրթություն՝ | Ուիթլի Փարկ դպրոց[3] և Սանկտ Հյուի քոլեջ (1977)[3][4] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և international forum participant |
Դավանանք | Անգլիկան եկեղեցի |
Ծննդյան օր | հոկտեմբերի 1, 1956[3][5][6][…] (66 տարեկան) |
Ծննդավայր | Իստբորն, Իսթբորն, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն[7] |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | անգլ.՝ Theresa Mary Brasier[1] |
Հայր | Հյուբեր Բրեյսեր[11] |
Մայր | Զեյդի Մերի Բրեյսեր[12] |
Ամուսին | Ֆիլիպ Մեյ[13][14][15] |
Կայք՝ | tmay.co.uk |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Թերեզա Մերի Մեյ (անգլ.՝ Theresa Mary May, в девичестве Брэйзье (Brasier); հոկտեմբերի 1, 1956[3][5][6][…], Իստբորն, Իսթբորն, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն[7]), բրիտանացի քաղաքական գործիչ, 1997 թվականի մայիսի 1-ից Համայնքների պալատի անդամ է։
Միացյալ Թագավորության վարչապետը 2016 թվականի հուլիսի 13-ից մինչև 2019 թվականի հուլիսի 24-ը։ Պահպանողական կուսակցության առաջնորդը 2016 թվականի հուլիսի 11-ից մինչև 2019 թվականի հուլիսի 23-ը[16]։ Զբաղեցրել է նաև կանանց և իրավահավասարության հարցերով նախարարի (2010-2012 թվականներ) և ներքին գործերի նախարարի (2010-2016 թվականներ) պաշտոնները։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Օքսֆորդի համալսարանը՝ աշխարհագրության բակալավրի աստիճանով։ Համալսարանն ավարտելուց հետո 1977-1983 թվականներին Մեյը աշխատել է Անգլիայի բանկում։ 1985-1997 թվականներին աշխատել է քլիրինգային ծառայությունների ասոցիացիայի ֆինանսական խորհրդատու և միջազգային հարցերով ավագ խորհրդական[17]։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1986-1994 թվականներին եղել է Լոնդոնի Բորո Մերթոնի տեղական խորհրդի պատգամավոր։ Մասնակցել է 1992 թվականի խորհրդարանական ընտրություններին Նորթ Ուեսթ Դարեմի շրջանում և 1994 թվականի խորհրդարանական ընտրություններին Բարքինգի շրջանում, սակայն հաջողություն չի ունեցել։
1997 թվականի ընտրություններում առաջին անգամ ընտրվել է բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի անդամ՝ Բերքշիրի Մեյդենհեդի նոր ձևավորված ընտրատարածքից և այդ ժամանակից ի վեր վերընտրվել է։
1997-2002 թվականներին զբաղեցրել է տարբեր երկրորդական պաշտոններ պահպանողականների ստվերային կառավարությունում։ 2002 թվականին դարձել է Պահպանողական կուսակցության առաջին կին նախագահը և զբաղվել է կուսակցության առաջնորդի, պահպանողականների գործունեության ապահովման տեխնիկական հարցերով[18]։
2003-2005 թվականներին եղել է տրանսպորտի ստվերային նախարար և, միաժամանակ, պարենի և բնապահպանության ստվերային նախարար։ 2005 թվականի մայիսից մինչև դեկտեմբեր եղել է մշակույթի, ԶԼՄ-ների և սպորտի ստվերային նախարար։ 2005 թվականի դեկտեմբերի 6-ին նշանակվել է Համայնքների պալատի ստվերային առաջնորդ։ 2009-2010 թվականներին զբաղեցրել է աշխատանքի և կենսաթոշակների ստվերային նախարարի պաշտոնը։
2010 թվականի ընտրություններից հետո նշանակվել է ներքին գործերի նախարար՝ միաժամանակ ստանալով կանանց գործերի և իրավահավասարության նախարարի պորտֆելը։ Այդ պաշտոնում նա հանդես է եկել միասեռ զույգերին հավասար իրավունքներ տրամադրելու օգտին՝ դառնալով Մեծ Բրիտանիայի առաջին բարձրաստիճան քաղաքական գործիչներից մեկը, որը հրապարակավ իր աջակցությունն է հայտնել միասեռ ամուսնությունների օրինականացմանը[19][20]։ Աշխատանքի և կենսաթոշակների հարցերով նախարարի պաշտոնը, որին նա կարող էր հավակնել ստվերային կառավարությունում իր վերջին պաշտոնի պատճառով ստացել է Իան Դունկան Սմիթը։
Համայնքների պալատում Մեյը քվեարկել է Իրաք ներխուժելու, կլիմայի փոփոխության դեմ պայքարի օրենքների ընդունման[21], Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի հետագա ինտեգրման դեմ, հասարակական վայրերում ծխելը արգելելու, գեյ-զույգերին երեխաներ որդեգրելու հնարավորություն ընձեռելու և միասեռ ամուսնություններն օրինականացնելու օգտին[22][23][24]։
Մեյը նաև պաշտպանել է օրինագիծը, որը ստացել է «լրտեսական կանոնադրություն» (Snoopers' Charter) ոչ պաշտոնական անվանումը, որը ինտերնետ-պրովայդերներին և բջջային կապի օպերատորներին պարտավորեցրել է պահպանել օգտատերերի ակտիվության մասին տվյալները ցանցում, ձայնային զանգերը, հաղորդագրությունները և էլեկտրոնային փոստը մեկ տարվա ընթացքում, այն դեպքում, եթե ոստիկանությունը հանցագործության հետաքննության ընթացքում գրառումների հասանելիություն խնդրի։ Լիբերալ-դեմոկրատները արգելափակել են առաջին փորձը[25], բայց այն բանից հետո, երբ պահպանողական կուսակցությունը մեծամասնություն է ստացել 2015 թվականին, Մեյը հայտարարել է «հետաքննության լիազորությունների մասին» նոր նախագծի մասին, որը նման է Communications Data Bill նախագծին, թեև ավելի սահմանափակ լիազորություններով[26][27]։ Ակտն ուժի մեջ է մտել 2017 թվականից[28]։
Վարչապետի պաշտոնում[խմբագրել | խմբագրել կոդը]
ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեից առաջ 2016 թվականի արշավի ընթացքում աջակցել է վարչապետ Դևիդ Քեմերոնին և եղել Brexit'а-ի հակառակորդը։ Սակայն հանրաքվեի անցկացումից հետո, որտեղ հաղթել են եվրասկեպտիկները և վարչապետ Դևիդ Քեմերոնի հայտարարությունը իր առաջիկա հրաժարականի մասին, իր թեկնածությունն է առաջադրել Պահպանողական կուսակցության ղեկավարի և, հետևաբար, Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում[29]։
2016 թվականի հուլիսի 5-ին ընտրությունների առաջին փուլում Պահպանողական կուսակցության առաջնորդ Թերեզա Մեյը միանգամից դարձել է ընտրարշավի ֆավորիտը՝ հավաքելով 165 ձայն[30]։ Իսկ հուլիսի 7-ին բրիտանացի պահպանողականների և երկրի վարչապետի պաշտոնի համար մրցավազքի եզրափակիչ փուլ անցած երկու կանայք՝ Թերեզա Մեյը, որը ստացել էր 199 խորհրդարանականների աջակցությունը, և էներգետիկայի փոխնախարար Անդրեա Լեդսը, որը հավաքել էր 84 ձայն, դրանից հետո Թերեզան համարվում էր Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի ամենահավանական թեկնածուն[31]։
2016 թվականի հուլիսի 11-ին Լեդսն ավարտել է իր արշավը՝ Մեյին թողնելով որպես միակ թեկնածու։ Շուտով նա հայտարարվել է կուսակցության առաջնորդ։ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ ինքը վարչապետ Թերեզայի լիազորությունները կփոխանցի հուլիսի 13-ին։ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին ընդունել է նրա հրաժարականը և լսել Թերեզա Մեյին և առաջարկել նրան նոր կառավարություն ձևավորել։ Թերեզա Մեյը տվել է իր համաձայնությունը և այդպիսով դարձել երկրորդ կինը Մեծ Բրիտանիայի պատմության մեջ, որը զբաղեցրել է վարչապետի պաշտոնը (Մարգարետ Թետչերից հետո)։
2016 թվականի հոկտեմբերի 19-ին բրիտանական կառավարությունը հայտարարել էր «Ալան Թյուրինգի օրենքի» քննարկման մասին, այսինքն՝ համասեռամոլության համար դատապարտվածներին հետմահու ներում շնորհելու մասին։ Չնայած խորհրդարանում ընդդիմության դիմադրությանը, օրինագիծն ընդունվել է։ 2017 թվականի հունվարի 31-ին օրենքը ստացել է ուժի մեջ է մտել, հետմահու ներում է շնորհել 49 հազար դատապարտյալների։
2017 թվականի հունիսի 8-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնցում Պահպանողական կուսակցությունը՝ Թերեզա Մեյի գլխավորությամբ, փաստորեն զրկվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանում մեծամասնությունից՝ հաղթելով նվազագույն առավելությամբ։ Ստեղծվել է այսպես կոչված «կախաղան հանված խորհրդարանի» իրավիճակ։ Կուսակցության առաջնորդը ստիպված է եղել մեկնել Մեծ Բրիտանիայի թագուհու մոտ և խնդրել նրան թույլ տալ նոր կաբինետ ձևավորել։ Լեյբորիստներն ու լիբերալ-դեմոկրատները միաժամանակ հանդես են եկել վարչապետ Թերեզա Մեյի պաշտոնաթողության օգտին։ Լեյբորիստների ղեկավար Ջերեմի Քորբինը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները համարում է իր կուսակցության հաղթանակը։ 2017 թվականի հունիսի 29-ին Մեյի հրաժարականի մասին լուրեր են հայտնվել, սակայն դրանք հերքվել են։
Brexit[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի մարտի 29-ին Թերեզա Մեյը նամակ է ստորագրել Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի անունով՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ընթացակարգի մեկնարկի մասին ծանուցելով Եվրամիության իշխանություններին[32]։ Ընդ որում, սպասվում էր, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունները կտևեն շուրջ երկու տարի և, այդպիսով, երկիրը կարող է լքել քաղաքական միությունը 2019 թվականի մարտին։
2018 թվականի հունիսի 27-ին, նախորդ օրերին խորհրդարանի երկու պալատներում տեղի ունեցած բուռն բանավեճերից հետո, ԵՄ-ի օրենքների վերացման մասին օրինագիծն ընդունվել է Համայնքների պալատի ձայների մեծամասնությամբ և Եղիսաբեթ II ստորագրումից հետո դարձել է օրենք։ Օրենքի համաձայն՝ ԵՄ-ի իրավունքի նորմերը կպահպանեն իրենց գործողությունը Մեծ Բրիտանիայի տարածքում, բայց արդեն որպես բրիտանական օրենքներ։
2019 թվականի հունվարի 15-ին վարչապետ Թերեզա Մեյը ջախջախիչ պարտություն է կրել խորհրդարանում, որտեղ պատգամավորները մերժել են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին նրա համաձայնագիրը։ 2019 թվականի մարտի 12-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կրկին մերժել է ԵՄ-ից դուրս գալու մասին համաձայնագրի նախագիծը[33]։ Մարտի 29-ին Համայնքների պալատը երրորդ անգամ մերժել է Եվրամիությունից դուրս գալու համաձայնագրի նախագիծը[34]։
2019 թվականի ապրիլի 8-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը ամենակարճ ժամկետում օրենք է ընդունել, որի համաձայն կառավարությունը պարտավոր է ԵՄ-ի հետ համաձայնեցնել տարկետումը երկրի խորհրդարանի կողմից հաստատվող ժամանակահատվածի համար, որպեսզի խուսափի Եվրամիությունից առանց համաձայնագրի դուրս գալուց[35][36]։ 2019 թվականի ապրիլի 11-ին ԵՄ-ից երկրի դուրս գալու ժամկետի հետաձգումը ստացվել է մինչև 2019 թվականի հոկտեմբերի վերջը[37]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Theresa May: Britain’s Angela Merkel?
- ↑ 2,0 2,1 Rt Hon Theresa May MP (բրիտ․ անգլ.) — Parliament of the United Kingdom.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Who is Theresa May: A profile of UK's next prime minister (բրիտ․ անգլ.) — 2016.
- ↑ 4,0 4,1 https://www.st-hughs.ox.ac.uk/statement-theresa-may-mp/
- ↑ 5,0 5,1 FemBio: Հայտնի կանանց տվյալների բանկ
- ↑ 6,0 6,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 7,0 7,1 7,2 http://blog.findmypast.co.uk/2013/famous-family-trees-theresa-may/
- ↑ http://www.bbc.co.uk/news/uk-politics-20692893
- ↑ http://www.bbc.co.uk/democracylive/house-of-commons-22464177
- ↑ http://www.bbc.co.uk/news/uk-politics-14126514
- ↑ (not translated to en-gb) Theresa May: minister with a mind of her own (բրիտ․ անգլ.) — The Guardian, 2012. — ISSN 1756-3224; 1354-4322
- ↑ Who's who (բրիտ․ անգլ.) — (untranslated), 1849. — ISSN 0083-937X
- ↑ https://next.ft.com/content/896aaa54-12bf-11e4-93a5-00144feabdc0?siteedition=uk
- ↑ http://www.independent.co.uk/news/people/philip-may-theresa-may-husband-profile-a7131461.html
- ↑ http://www.telegraph.co.uk/news/2016/07/09/the-oxford-romance-that-has-guided-theresa-may-from-tragedy-to-t/
- ↑ «Тереза Мэй покинула пост лидера Консервативной партии»։ РИА։ 2019-06-07։ Վերցված է 2019-06-08
- ↑ As Theresa May makes a bid for prime minister we look at her first foray into politics | Meridian — ITV News
- ↑ «Биография на официальном сайте.»։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-04-ին։ Վերցված է 2010-05-17
- ↑ «Либерализм во всём, кроме иммиграции: Что нужно знать о Терезе Мэй — новом премьер-министре Великобритании»։ Meduza։ 2016-07-12։ Վերցված է 2016-07-13
- ↑ «Home Secretary Theresa May comes @Out4Marriage»։ Pink News։ 2012-05-24։ Վերցված է 2012-05-24
- ↑ Тереза Мэй на сайте проекта They Work For You.
- ↑ What Theresa May has to say about Brexit, gay marriage, human rights and business. International Business Times
- ↑ Обсуждение министра внутренних дел Великобритании Терезы Мэй в передаче «48 минут» радиостанции Эхо Москвы
- ↑ «Theresa May: What you need to know about the LGBT rights record of Britain’s next PM»։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-15-ին։ Վերցված է 2016-07-14
- ↑ Gayle Damien (2015-05-09)։ «Theresa May to revive her 'snooper's charter' now Lib Dem brakes are off»։ The Guardian։ Վերցված է 2016-07-13
- ↑ «Theresa May says 'contentious' parts of web surveillance plan dropped»։ BBC։ 2015-11-01։ Վերցված է 2015-11-09
- ↑ «Britain to present new watered down surveillance bill»։ Reuters։ 2015-11-01։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-15-ին։ Վերցված է 2015-11-10
- ↑ ««Пакет Яровой». Британская версия Королева Елизавета II одобрила «закон ищеек», разрешающий слежку за подданными»։ Meduza։ 2016-11-30։ Վերցված է 2016-12-01
- ↑ Глава МВД Британии Тереза Мэй выдвинула свою кандидатуру на пост премьера. // РИА Новости
- ↑ Мэй назвала себя лучшим кандидатом на пост премьера Британии. // РИА Новости.
- ↑ Премьером Британии будет женщина: финалистами гонки стали Мэй и Лидсом. // РИА Новости.
- ↑ «Тереза Мэй подписала письмо в ЕС о запуске Brexit»։ Российская газета։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-27-ին։ Վերցված է 2017-04-26
- ↑ «Британский парламент повторно отверг проект соглашения с ЕС о Brexit» (ռուսերեն)։ ТАСС։ Վերցված է 2019-03-12
- ↑ Соглашение о «Брекзите» в третий раз провалилось в британском парламенте
- ↑ «В Британии приняли закон, предотвращающий "жесткий" Brexit» (ռուսերեն)։ РИА Новости։ 20190409T0133+0300Z։ Վերցված է 2019-04-09
- ↑ Deutsche Welle (www.dw.com)։ «Британский парламент одобрил закон об отсрочке "Брекзита" | DW | 08.04.2019» (ռուսերեն)։ DW.COM։ Վերցված է 2019-04-09
- ↑ Великобритания получила вторую отсрочку // Коммерсантъ.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք էջ
- Մեյի կենսագրությունը պահպանողական կուսակցության պաշտոնական կայք էջում Archived 2010-02-16 at the Wayback Machine.
- Կենսագրությունը Home Office -ում Archived 2010-05-16 at the Wayback Machine.
|
- Հոկտեմբերի 1 ծնունդներ
- 1956 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Միացյալ Թագավորության վարչապետներ
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- 20-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Պետության կին ղեկավարներ
- Մեծ Բրիտանիայի քաղաքական գործիչներ
- Կին վարչապետներ
- Մեծ Բրիտանիայի կին քաղաքական գործիչներ