Քոբի Սմալդերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քոբի Սմալդերս
Cobie Smulders(1).jpg
Սմալդերսը 2008-ին
Ծնվել էապրիլի 3, 1982 (37 տարեկան)
ԾննդավայրԿանադա Վանքուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա
ՔաղաքացիությունԿանադա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
ԱզգությունԿանադա
ՄասնագիտությունԴերասանուհի
Ակտիվ շրջան2001-այժմ
ԸնտրանիՎրիժառուները
«Ինչպես ծանոթացա ձեր մոր հետ»
Ամուսին(ներ)Տարան Կիլամ (2012–այժմ)
Երեխա(ներ)1
IMDbID 1130627

Ջեյկոբա Ֆրանսիսկա Մարիա Սմալդերս (անգլJacoba Francisca Maria Smulders, ապրիլի 3, 1982(1982-04-03)[1][2][3], Վանկուվեր, Մետրո- Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա), կանադացի դերասանուհի և նախկին մոդել։ Հանդիսատեսին առավել հայտնի է «Վրիժառուները» ֆիլմից, ինչպես նաև «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին» (2005–2014) հեռուստասերիալից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կանադայի Վանկուվեր քաղաքում (Բրիտանական Կոլումբիա նահանգ)՝ հոլանդացի հոր և անգլիացի մոր ընտանիքում։ «Քոբի» մականունը ժառանգել է մեծ տատից։ Դեռահաս տարիքում ցանկություն է ունեցել ձեռք բերել բժշկուհու կամ կենսաբանի մասնագիտություն, սակայն ավագ դպրոցում անցկացրած տարիներին մասնակցելով բազմաթիվ դպրոցական ներկայացումների, որոշում է փոխել ուղղվածությունը։ Սպալդերսով սկսում են հետաքրքվել բազմաթիվ մոդելային գործակալություններ, որոնց միջոցով այցելում է բազմաթիվ երկրներ։

Դպրոցն ավարտելուց հետո սկսում է դերեր ստանալ բազմաթիվ ֆիլմերում և հեռուստատեսությունում, սակայն համաշխարհային ճանաչման է արժանանում 2005 թվականին՝ կերտելով CBS հեռուստաալիքի «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին» սիթքոմի գլխավոր հերոսներից մեկին՝ լրագրողուհի Ռոբին Շերբատսկիին։ Սմալդերսի մասնակցությամբ հայտնի ֆիլմերից է նաև 2012 թվականի ամենաեկամտաբեր ֆիլմը՝ «Վրիժառուները»[4]։

Ամուսնացած է ամերիկացի դերասան Տարան Կիլամի հետ և ունի մեկ դուստր[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր
Տարին Վերնագիրը Դերը Նշումներ
2001 Կոնֆետ անծանոթներից Մարտինա Կար-ամետրաժ
2004 Մեծ քայլերով Այ Քենդի
2004 Անբախտները Մերի
2005 Երկար ուիքենդ Էլեն
2006 Փախուստ Խելագար Սևահեր Կարճամետրաժ
2006 Բժիշկ Հրաշագործ Տիկին Պիտերսոն Կարճամետրաժ
2007 Փոթորիկն առջևում Անաբելա Դելոռենցո Կարճամետրաժ
2009 Հարվածող սաղմոնը Տառա
2012 Վրիժառուները Գործակալ Մարիա Հիլ
2012 Խոտարմատները Քլեյր
2013 Ապահով ապաստան Կառլի Ջո Ուիթլի
2013 Առաքիչը Էմմա
2014 Լեգո Հրաշագործ կին (հնչյունավորում)
2014 Նրանք միասին են եկել Տիֆանի
2014 Կապիտան Ամերիկա. ձմեռային զինվորը Գործակալ Մարիա Հիլ
Հեռուստատեսություն
Տարին Անվանումը Դերը Նշումներ
2002 Հատուկ ջոկատ 2 Զո 1 սերիա
2002 Ջերեմայա Դեբորա 1 սերիա
2003 Զանգ Սառա Ուեբ 1 սերիա
2003–2004 Վերիտաս Ջուլիետ Դրոյլ 13 սերիա
2004 Սմոլվիլ Շենոն Բել 1 սերիա
2005 Լ-ով սկսվող բառը Լի Օսթին 4 սերիա
2005 Անդրոմեդիա Ռեյդի կին 2 սերիա
2005–2014 Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին Ռոբին Շերբատսկի Գլխավոր դեր
2010 Ինչպես Ամերիկայում հաջողության հասնել Հեյլի 1 սերիա
2013 Շ.Ի.Լ.Դ. գործակալները Գործակալ Մարիա Հիլ 1 սերիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #140568107 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Internet Broadway Database — 2000.
  3. Discogs — 2000.
  4. Առաջին լրատվական. 2012 թ. ամենաեկամտաբեր ֆիլմերը
  5. Ալեքսանդր Ռեյգան (Հունվարի 28, 2009)։ ««ԻՀՁՄ»-ի Քոբի Սմալդերսը ամուսնացել է»։ «Փիփլ»։ Վերցված է Նոյեմբերի 25, 2009 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]