Քրիստոֆեր Էքլստոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քրիստոֆեր Էքլստոն
անգլ.՝ Christopher Eccleston
Christopher Eccleston GalaxyCon Minneapolis 2019 (cropped).jpg
Ծնվել էփետրվարի 16, 1964(1964-02-16)[1][2] (57 տարեկան)
ԾննդավայրLangworthy, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԽոսքի և դրամայի կենտրոնական դպրոց[3] և Սոլֆորդի համալսարան
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, ճանապարհորդ հետազոտող, բնավորության դերասան և թատրոնի դերասան

Քրիստոֆեր Էքլստոն (անգլ.՝ Christopher Eccleston, ծնվել է 1964 թվականի փետրվարի 16-ին` Սոլֆորդում, Լանկաշիր (այժմյան Մեծ Մանչեսթերը) Անգլիա), ամերիկյան թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասան։ Իր դերերով հայտնի է այնպիսի ֆիլմերում, ինչպիսին են « Ոչ խոր գերեզման», «Էլիզաբեթ», «28 օր անց» և «Կոբրայի թռիչքը»։ 2005 թվականին «Բժիշկ ով» հեռուստասերիալում դարձել է բժշկի կերպարի իններորդ մարմնավորողը, որտեղ նրա աչքի ընկնող «ֆանտաստիկա» (անգլ.՝ Fantastic!) ֆրազան շատ հայտնի է դարձել։ Էքլստոնը նաև խաղացել է անտեսանելի-մարդ Կլոդի դերը «Հերոսները» արկածային հեռուստասերիալի մեջ։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոֆերը ծնվել է 1964 թվականի փետրվարի 16-ին Սոլֆորդ քաղաքում, Մեծ Մանչեսթեր , Հյուսիսային Անգլիա, աշխատավորների ընտանիքում։ Նա իրենց ընտանիքում երեք եղբայրներից ամենափոքրն է[4]։ Սովորել է Սոլֆորդյան տեխնիկական քոլեջում[5]։ Քրիստոֆերն ունի երկու զույգ եղբայր, ովքեր իրենից ութ տարով մեծ են։ Նրանցից մեկը` Ալենը, իր հետ միասին նկարահանվել է «Սիրտ» («Heart») ֆիլմում[6][7]։ Մանկուց երազել է խաղալ Մանչեսթեր Յունայթեդ ֆուտբոլային ակումբում։ Սակայն հասկանալով, որ իր կոչումը դերասանական վարպետությունն է, և որ նա ավելի լավ դերասան կլինի քան թե ֆուտբոլիստ, սկսեց իրականացնել իր գաղափարը։ Քրիստոֆերը սովորել է Ճարտասանակն արվեստի և դրամայի Կենտրոնական դպրոցում (Central School of Speech and Drama, Լոնդոն)[8]։ Մասնակցություն է ունեցել Շեքսպիրի, Մոլիերի, Չեխովի դասական պիեսներում։ Իր դեբյուտի ավարտից հետո «Bristol Old Vic’s production of A Streetcar Named Desire»-ում, մի քանի տարի եղել է գործազուրկ և աշխատել սուպերմարկետներում ու փորձել աշխատել որպես մոդել-նկարիչ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1991—2005[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ֆիլմը Քրիստոֆեր Էքլստոնի մասնակցությամբ դուրս է եկել 1991 թվականին` «Թող ստանա իրենը»։ Ֆիլմի հերոսը Դարեք Բենթլին է, որը էպիլեպտիկ է և խելառ, իսկ հենց ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա։ Ավելի ուշ նա նկարահանվել է հեռուստատեսային «Հրթիռային մեթոդ» սերիալում (1993-1994), և չնայած, որ իր կերպարը` քննիչ Դեյվիդ Բիլբորոն մահանում է առաջին եթերաշրջանի սկզբում, նրան նկատել են և հիշել որպես դերասանի։ Փոքր-ինչ ուշ նա նկարահանվել է Դեննի Բոյլի քիչ բյուջե ունեցող Ոչ խոր գերեզման («Shallow Grave») ֆիլմում, Էվան ՄաքԳրեգորի հետ միասին։ Նույն տարում նա ստանում է իր առաջին մրցանակը` British Academy Television Awards-ը, Նիկի Հաթչիսոնի դերի համար, որը իրեն հայտնի է դարձրել նաև Բի-Բի-Սի-2 հեռուստաալիքի «Մեր հյուսիսային ընկերները» («Our Friends in the North») շոուում։ Սթիվեն Բակստերի դերը «Երկրորդ գալուստ» մինի-սերիալում, նրան հնարավորություն տվեց BAFTA TV Award-ում ունենալ «Լավագույն դերասան» կոչումը, սակայն շուտով այդ կոչումը տրվեց Բիլ Նային, որը հետագայում փորչել է տանել 9-րդ Բժշկի դերը[9]։ Նրա ֆիլմի գործընկերները եղել են այնպիսի հոլիվուդյան դերասանուհիներ, ինչպիսիք են Ռենե Զելվեգերը` «Ռուբինի գինը»(«A Price Above Rubies») ֆիլմում և Քեմերոն Դիասը Անտեսանելի կրկես(«The Invisible Circus») ֆիլմում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոֆերը շատ գաղտնապահ է, դերասանի անձնական կյանքից շատ քիչ բան է հայտնի։ Չնայած որ իր մայրը կրոնավոր է եղել, ինքը` Էքլստոնը աթեիստ է[10][11]։ Նա Մանչեսթեր Յունայթեդի հավատարիմ երկրպագուն է[12], ամեն տարի մասնակցում է մարաթոնյան մարցավազքին, զբաղվում է բարեգործությամբ (Mencap и British Red Cross)[13]։ Քրիստոֆեր Էքլստոնը ամուսնացած է, 2012 թվականի փետրվարին ծնվել է նրա առաջնեկը` Ալբերտը[14][15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]