Ֆրեյա
Ֆրեյա | |
---|---|
![]() | |
Տեսակ | ականդինավյան աստված, պտղաբերության աստված, պատերազմի աստված և աստվածուհի |
Սեռ | իգական |
Երևի համընկնում է | Օստարա |
Անդամակցություն | Վաներ |
Հայր | Նյորդ[1] |
Քույր/Եղբայր | Ֆրեյր[1] |
Ամուսին | Óðr? |
Կողակից | Օդին |
Զավակներ | Gersemi? և Hnoss? |
![]() |
Ֆրեյա (հին սկանդինավյան լեզվով՝ Freyja, որ նշանակում է տիկին), նաև Վանադիս (հին սկանդինավերեն՝ Vanadís (Վաների դուստր)), Գեֆնա, Հյորն, Մարդյոլ, Սյուր և Վալֆրեյա (հին սկանդինավերեն՝ Gefn, Hörn, Mardöll, Sýr, Valfreyja): Սիրո և ռազմի աստվածուհին՝ Սկանդինավյան դիցաբանության մեջ, որ բնակվում էր Ասգարդում:
Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեյան սերում է վաների տոհմից, նա դուստրն է վան Նյորդի, իսկ վերջինս Օդինի (կամ՝ Վոթան) խորթ որդին է: Այն բանից հետո, երբ վաներն ու ասերը խաղաղություն են կնքում միմյանց միջև, վաները Նյորդին պատանդ են թողնում Ասգարդում: Ասգարդում Ֆրեյան առաջինն է՝ Ֆրիգգից հետո: Գեղեցկության մեջ նրան հավասարն աշխարհում չի եղել և չկա ոչ աստվածների մեջ, ոչ՝ մարդկանց, իսկ նրա սիրտն այնքան փխրուն և նուրբ է, որ զգում է բոլորի տառապանքը: Ֆրեյան ունի բազեի կախարդական փետուրներ, որոնք հագնելով կարող է թռչել՝ բազեի կերպարանք առած: Նրան է պատկանում նաև Բրիսինգամեն կոչվող ոսկե մանյակը, որը նա ձեռք է բերել՝ գիշերելով չորս թզուկների հետ: Երբ Ֆրեյան արտասվում է, նրա աչքերից կաթում են ոսկե արցունքներ: Բացի դրանից, Ֆրեյան նաև վալկիրիաների առաջնորդն է: Ֆրեյան սլանում է մարտակառքով, որին լծված է երկու կատու: Ընտանի կենդանիների շարքում նա ունի նաև մի «մարտական վարազ»՝ Հիլդիսվինի անունով, որն իրականում իր ծպտված սիրեցյալն է՝ Օտտարը: Ֆրեյան ապրում է զարմանահրաշ ամրոց Ֆոլկվանգում (Folkvang - Մարդկանց դաշտ կամ Ժողովրդական դաշտ), որի գլխավոր սրահը կոչվում է Սեսռումնիր: Նա սիրում է երաժշտություն, գարունը և ծաղիկներ, իսկ հատկապես սիրում է էլֆերին:
Ֆրեյան նաև պտղաբերության, բերք ու բարիքի և հունձքի աստվածուհին է: Հունձքը կարող է տարբեր լինել. Ֆրեյան երբեմն ունենում է մոլեգնության պահեր, որի արդյունքում նա կարող է և արյունոտ բերք հավաքել: Նման դեպքերում Ֆրեյան կարող է հաղթանակ պարգևել ճակատամարտում: Նա նաև իրեն է վերցնում ընկած զինվորների կեսին. երկրորդ կեսին վերցնում է Օդինը): Բայց դա չի նշանակում, որ Ֆրեյան իրեն է վերցնում ավելի վատ ռազմիկներին, քան Օդինը: Նրանք հավասար կերպով բաժանում են նրանց իրենց մեջ:
Ֆրեյան ամուսնացել է Օդ անունով մի մարդու հետ, ով, ըստ մի աղբյուրի, սովորական մահկանացու էր, իսկ ըստ մյուսների՝ Օդինի մարմնավորումն էր: Օդը շատ վաղուց կորել էր անհետ, և, քանի որ նա մահկանացու էր, ուրեմն ամենայնն հավանականությամբ արդեն մահացել էր, Ֆրեյան բոլոր օրենքներով համարվում է այրի: Եվ հենց Օդի կորչելուց հետո է, որ Ֆրեյայի արցունքները սկսում են վերածվել ոսկու: Ֆրեյան ասերին սովորեցրել է հրաշագործության և կախարդության արվեստը, որը տարածվել է նաև վաների մոտ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Фрейя (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1902. — Т. XXXVIа. — С. 726.
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Дьяконов И. М. Архаические мифы Востока и Запада. М.: Едиториал УРСС, 2004. С. 82, 204.
|