Ասգարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգգդրասիլ

Ասգարդ (հին սկանդինավերեն՝ Ásgarðr[1]), սկանդինավյան դիացաբանության Ինը աշխարհներից մեկը, ուր բնակվում են ասերը։ Այն շրջապատված է ոչ լիարժեք պատով, որի առաջ կանգնած է հրիմսթուրսը՝ Սվադիլֆարի ձիուն հեծնած։ Գիլֆագիննինգի համաձայն՝ Ասգարդին ղեկավարում են Օդինն ու նրա կինը՝ Ֆրիգգը։

Ասգարդի առավել հայտնի տեղայնություններից է Վալհալլան, ուր նստում է Օդինը և ուր մահից հետո հայտնվում են մարտում զոհված զինվորները՝ Օդինի կերուխումին մասնակցելու։

Հիշատակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասգարդի մասին հիմնական տեղեկությունները գալիս են Արձակ Էդդայից՝ գրված 13-րդ դարում իսլանդացի Սնորրի Սթուրլուսոնի կողմից, ինչպես նաև՝ Պոետիկ Էդդայից, որը գրառվել է 13-րդ դարում՝ հնագույն սկալդիկ պոեզիայի հիման վրա։

Պոետիկ Էդդա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոետիկ Էդդայի առաջին հատվածում, Վյոլուսպայում հիշատակվում են Ասգարդի բազմաթիվ վայրեր և բնակիչներ, ինչպես Իգգդրասիլն ու Իդավյոլլրը։

Արձակ Էդդա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձակ Էդդայում Գիֆլին՝ Շվեդիայի թագավորը,Օդինի գլխավորությամբ ասերի հեռանալուց առաջ գնում է Ասգարդ, ուր հանդիպում է երեք գլխավորներին՝ Բարձրին, Նույնքան բարձրին եւ Երրորդին։ Նշանակալի է, որ երեք գլխավորներն էլ ունեն մեկ աչք՝ Օդինի առանձնահատկությունը։ Օդինը կարող էր մարդկանց ստիպել մտածել, որ սխալը ճիշտ է։ 18-րդ դարի իսլանդական մագաղաթ

Արձակ Էդդան ցույց է տալիս Ասգարդի երկու տեսարան։

Նախաբան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախաբանում Սնորրին ներկայացնում է դիցաբանության քրիստոնեական մեկնաբանությունն ու տեղեկացնում, որ իր նախնիների գերագույն աստվածները ասերն էին, որոնք ապրում էին Աս-գարդում։ Սթուրլուսոնն ասում է, որ այս աստվածները իրականում մարդիկ էին, ովքեր գալիս էին Ասիայից։ Սա որոշակիորեն նման է հնդեվրոպական միգրացիայի տեսությանը։ Սնորրին գրում է, որ Ասգարդը ամենից բերրի երկիրն էր, որտեղ կային նաև ոսկու և թանկարժեք քարերի հանքեր։ Նույն կերպ՝ ասերը գերազանցում էին բոլոր մյուս ժողովուրդներին գեղեցկության, ուժի և տաղանդի մեջ։ Սնորրին Ասգարդի տեղայնությունը համարում է աշխարհի կենտրոնը։ Այն ուներ 12 թագավորություն և 12 ղեկավար։ Նրանցից մեկը՝ Մունոնը, ամուսնացավ Պրիամի դստեր՝ Թրոանի հետ և ունեցավ որդի, որի անունը դրեց Թրոր, որը նույն հին սկանդինավյան Թորն է։

Գիֆլագիննինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդինը, Վիլին եւ Վեն ստեղծում են աշխարհը

Թեև Սնորրին Գիֆլագիննինգում ներկայացնում է մեծ մասամբ անմշակ նյութը, սակայն այստեղ ևս նկատվում է քրիստոնեական բարոյախոսության ազդեցությունը։ Երրորդ հատվածում Գիֆլին ասում է, որ Ասգարդը ղեկավարում էր մեկ աստված՝ ամենի հայրը, որը ունի տասներկու անուն։ Նկարագրելով աշխարհաստեղծման առասպելը՝ նա ասում է, որ այն բանից հետո, երբ տիեզերական կովը լիզեց սառույցն ու դրանից առաջացավ Բուրին, նա ունեցավ որդի՝ Բորը, որի երեք որդիներ Վիլին, Վեն և Օդինը ստեղծեցին աշխարհը և Միդգարդը դրեցին կենտրոնում ու բնակեցրին առաջին մարդկային զույգով՝ Ասկով և Էմբլայով, որոնց ստեղծել էին անտառային ծառերից։ Հետագայում նրանք ստեղծեցին Ասգարդը, որը՝ ըստ Սնորրիի, գտնվում էր Երկրի վրա։ Ասգարդում կա ծիածանե կամուրջ՝ Բիֆրյոսթը, 12 աստվածների տաճար՝ Գլադսհեիմը, և 12 աստվածուհիների տաճար՝ Վինգոլֆ։ Ասգարդի կենտրոնում գտնվում է Իդավոլլը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lindow, John (2002) [First published 2001, by ABC-CLIO]. Norse Mythology: A Guide to Gods, Heroes, Rituals, and Beliefs. Oxford/New York: Oxford University Press. ISBN 0-19-515382-0.