Օդին (դիցաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օդին
Տեսակականդինավյան աստված, պատերազմի աստված և գերագույն աստված
Սեռարական
Անունը այլ լեզուներովՎոտան
Այլ մշակույթներումչի հանդիպում
Երևի համընկնում էWōdan?, Woden? և Billy Blind?
ՎայրԱսգարդ (Վալխալա)
ՆստավայրԱսգարդ
Աշակերտ էԱսգարդ
ԶբաղմունքՆորվեգական կրոն[1], Germanic paganism?[1], Սկանդինավյան դիցաբանություն[1] և Germanic mythology?[1]
Ծնվել էչկա
Սպանված էգայլ Ֆենրիր
ԱնդամակցությունԱսեր
ՀայրԲյոր
ՄայրԲեստլ
Քույր/ԵղբայրVe?, Վիլի և Hœnir?[2]
ԱմուսինՖրիգգ[3]
ԿողակիցՖրիգ
ԶավակներՏոր, Բալդեր, Հյոդ, Հերմոդ,Վալի, Հեյմդալ, Բրագի, Տյուր
 Odin Վիքիպահեստում

Օդին կամ Վոտան (*Wōđanaz կամ *Wōđinaz, հին սկանդինավերենում ՝ Óðinn), գերմանո-սկանդինավյան դիցաբանության գերագույն աստվածը, ասերի հայրը, Բեստլի և Բյորի որդին, Բուրի թոռը։ Իմաստուն և շաման, ռունագրերի և պատումների գիտակ, թագավոր-քահանա, իշխան (կոնունգ)-մոգ (vielus), բայց, միևնույն ժամանակ, պատերազմի և հաղթանակի աստված, զինվորների հովանավոր, Վալխալայի և վալկիրիների տիրակալ։ Ֆրիգի ամուսինը։

Համաձայն վիկինգների միֆերի, ռագնարյոկի օրը Օդինը պիտի սպանվի հրեշային գայլի՝ Ֆենրիրի կողմից։

Օդինի հետնորդները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օդինի և երկիր Յորդի որդին ՝ Տորը
  • Օդինի որդիները Ֆրիգից ՝ Բալդերը, Հյոդը, Հերմոդը
  • Օդինի որդին Ռինդից ՝ Վալին
  • Օդինի որդին «ինը մայրերից» ՝ Հեյմդալը
  • Օդինի որդին Գունհոլդից ՝ Բրագին
  • Օդինի որդին Գիմիրի հսկա քրոջից ՝ Տյուրը

Օդինի մյուս որդիներն էին. Ինգվին ՝ Ինգլինգների դինաստիայի՝ Շվեդիայի թագավորների նախահայրը, Սիգին ՝ Վյոլսունգների ՝ գուների թագավորների հայրը, Սեմինգը ՝ Սեմինգների, Նորվեգիայի արքաների հայրը, Գաուտին գոթերի արքաների, Սիրգլամին Գարդարիկայի արքաների, Վետկան՝ վետինների, Սաքսոնիայի, Կենտի և Վերնիցիայի արքաների, Բելդերը՝ Վեսթֆալիայի, Դենիրի և Ուէսեկսի, Վիտլեգը՝ Մյորսիի, Կասերեն ՝ Արևելյան Անգլիայի և Վինգտի Լինդիսֆարնա արքայատոհմի հիմնադիրը։

Ատրիբուտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդինի արբանյակներն էին՝ Հուգին և Մունին («մտածող» և «հիշող») ագռավները և Հերի և Ֆրեկի («ագահ» և «շատակեր») գայլեը, նրա տեղափոխման կենդանին՝ ութոտնանի ձի Սլեյպնիրը (Sleipnir, «լոգարիթմական»)։ Վալհալայում Օդինին և նրա ջոկատին, որում ներառված էին լավագույն մարտիկները՝ Էյնհերիաները, ծառայում էին վալկիրիա-կանայք, որոնք որոշում էին մարտիկների ճակատագրերը մարտի դաշտում, ընտրում հերոսներին Վալհալայի համար։ Օդինի զենքը Գունգնիր նիզակն է, որը երբեք չի անցնում նպատակի կողքով և մահացու վիրավորում է նրան, ում դիպչում է։ Օդինի նավը ՝ Սկիդբլանդիրը (Skíðblaðnir, «կառուցված բարակ տախտակներից»), աշխարհի ամենաարագ նավն է, որը տեղավորում է զինվորների ցանկացած քանակ, որը, սակայն, կարելի է անհրաժեշտության դեպքում ծալել և պահել գրպանում։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդինը միաչքանի է. նա իր մի աչքը տվել է Միմուրին ՝ իմաստության աղբյուրից խմելու համար։ Նմանատիպ անձնազոհությունը հանուն իմաստության, բացառություն չէ Օդինի համար։ Մասնավորապես, որպեսզի հասկանա ռունագրերի ուժը, նա, զոհելով ինքն իրեն, 9 օր իրենց կախեց Իգդրասիլի հացենու բնից ՝ գամելով սեփական Գունգնիր նիզակով։

Լինելով վերամարմնավորման վարպետ ՝ Օդինը հաճախ էր մարդկանց ներկայանում տարբեր կերպարներով։ Ավելի հաճախ՝ կապույտ բաճկոնով և թաղիքե գլխարկով ծերունու կերպարով, երկու ագռավների կամ երկու գայլերի ուղեկցորդությամբ, նիզակով զինված։ Համարվում էր, որ աղքատ ծերունու կամ տգեղ թզուկի կերպարանքով նա թափառում է աշխարհո մեկ, և վատ կլինի նրա համար, ով, մոռանալով հյուրընկալության կանոնները, հետ կմղի նրան իր շեմից։ Սկանդինավիայի բնակիչները հավատում էին, որ նա իր ձիով հաճախ հյուր էր գալիս իրենց երկիր, կամ, մարդկանց չերևալով, մասնակից դառնում կռիվներին ՝ օգնելով հասնելու արժանի հաղթանակի։

Պարզ է ՝ Օդինը սննդի կարիք չուներ. աղբյուրները փաստում են, որ նա երբեք չի ուտում և ապրում է՝ միայն մեղր կամ տնական գարեջուր խմելով։

Ձմեռվա ցրտերի ժամանակ Օդինը ուղեկցում է մարտերում զոհվածներին դեպի երկինք։ Այս ուղևորությունները կրում են «վայրի որս» անվանումը։

Օդինի անունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդինի անունը ծագում է Wōđanaz կամ Wōđinaz ձևից, իր հերթին նաև գերմաներեն wōđaz-ից, որը ծագումնաբանական կապ ունի լատիներեն vātēs և հին իռլանդերեն fáith բառերի հետ և ենթադրաբար ունի «կանխագուշակ», «մարգարե» իմաստները։

Միջնադարյան սկանդինավյան գրականությունում Օդինը հանդես է գալիս բազմազան անունների և մականունների ներքո։ Այն կապված է սկանդինավյան պոեզիայի տրադիցիաների հետ, որտեղ ընդունված են պոետիկ հոմանիշներ ՝ հեյտեր, և առարկայի անուղղակի հիշատակումներ՝ կենինգներ։ Ահա Օդինի մի քանի անուններից. Alföðr(Ալֆյոդր- «հայր»), Ygg(Իգգ- «սարսափելի»), Hár(Հար- «բարձրահասակ»), Veratýr(Վերատյուր-«մարդկանց տիրակալ»), Bölverkr(Բյոլվերկ-«չարագործ) ։

Օդինի անունների ցուցակը հանդիպում է Մեծն Էդդաում, որը «Գրիմնիրի ելույթներ» աշխատության գլուխներից մեկն է։

45 Իմ դեմքը բացել եմ որդի ասերին, փրկությունը մոտ է. շուտով բոլոր ասերը կհավաքվեն Էգիրի աթողներին Էգիրի խնջույքում Svipum hef ek nú yppt fyr sigtíva sonum, við þat skal vilbjörg vaka; öllum ásum þat skal inn koma Ægis bekki á, Ægis drekku at.
46 Անվանվել եմ ես Գիմնիր, Գանգլերի, Հերյան, Հյալմբերի, Տեկ, Տրիդի, Տուդ և Ուդ, Հար և Հելբլինդի Hétumk Grímnir, hétumk Gangleri, Herjann ok Hjálmberi, Þekkr ok Þriði, Þuðr ok Uðr, Herblindi ok Hár.
47 Սադ և Սվիպալ, և Սանգետալ ևս, Բիլեյգ և Բալեյգ, Բյոլվերկ և Ֆյոլնիր, Հերտեյտ և Հնիկր, Գրիմնիր և Գրիմ, Գլապսիվդ և Ֆյոլսվիդ Saðr ok Svipall, ok Sanngetall, Herteitr ok Hnikarr, Bileygr, Báleygr, Bölverkr, Fjölnir, Grímr ok Grímnir, Glapsviðr ok Fjölsviðr;
48 Սիդհյոտ, Սիդկեգ, Սիգֆյոդ, Հնկուդ, Ալֆյոդ, Վալֆյոդ, Ատրիդ և Ֆարմատյուր. այն պահից, ինչ քայլում եմ մարդկանց միջով, քիչ չեն անուններս Síðhöttr, Síðskeggr, Sigföðr, Hnikuðr, Alföðr, Valföðr, Atríðr ok Farmatýr. Einu nafni hétumk aldregi, síz ek með fólkum fór.
49 Գրիմնիր անունս Գեյրյոդից էր և Ձալկ Ասմունդից, Կյարալ. Վիդուր մարտերում, Օսկի և Օմի, Յանհար և Բիվլինդի, Գյոնդլիր և Հարբարդ Grímnir mik hétu at Geirrøðar, en Jálk at Ásmundar, en þá Kjalar, er ek kjálka dró; Þrór þingum at, Viðurr at vígum, Óski ok Ómi, Jafnhár ok Biflindi, Göndlir ok Hárbarðr með goðum.
50 Սյոկմիմիրի մոտ ես Սվիդուրն ու Սվիդրիրն էի, ծեր յոտունին խորամանկեցի ես ՝ որդուն ՝ Միդվիտնիրին մարտում հաղթելով Sviðurr ok Sviðrir er ek hét at Sökkmímis, ok dulðak ek þann inn aldna jötun, þá er ek Miðvitnis vark ins mæra burar orðinn einbani.

Չորեքշաբթին ՝ Օդինի օր[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդինի Վոտան անունը ծագում է հին գերմաներեն -wut- (բառացի ՝ «մարտնչող») արմատից։ Լեզվաբաններն ու մշակութաբաններն եկել են այն համոզմունքին, որ հին գերմանացիները խոնարհվել են նույն աստվածներին։ Դրա ապագույցը դարձել են շաբաթվա օրերի անվանումները։ Հռոմեացիներից ընդունելով յոթնօրյա շաբաթը ՝ գերմանացիները, ինչպես գրում է Մ. Էլիադեն, փոխել են օրերի անունները իրենց աստվածությունների անուններով։ Օդինին հասել է չորեքշաբթի օրը« հռոմեացիների մոտ ՝ «Մերկուիի օր»(dies Mercuri), իսկ հին գերմանացիների մոտ ՝ «Օդինի(Վոտանի) օր»։ Wuotanestac (հինգերմաներեն), Wednesday(անգլերեն), Woensdag(հոլանդերեն), Odinnsdagr(հինսկանդինավերեն) և այլն։ Այնպես որ , ավելի ճիշտ է ասել ոչ թե այն մասին, որ հին հռոմեացիները նույնացրել են Օդինին Մերկուրիի հետ, այլ այն մասին, որ հին գերմանացիները ընդունում էին Մերկուրիին իրենց Օդին աստծու նույն կերպարով։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օդին (դիցաբանություն)» հոդվածին։