Վիլի (սկանդինավյան դիցաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիլի
Odin and his brothers create the world.jpg
Տեսակականդինավյան աստված
Սեռարական
ԱնդամակցությունԱսեր
ՀայրԲյոր
ՄայրԲեստլա
Քույր/ԵղբայրՕդին և ?
Vili and Vé Վիքիպահեստում
Audhumla by Abildgaard.jpg

Վիլի[1] (Wille[2]) (սկանդինավյան միֆ)- սկանդինավյան դիցաբանության մեջ առաջին ասերից (աստված) մեկը, որը եղել է Օդինի և Վեի եղբայրը: Ըստ դիցաբանության, նրանք միասին ստեղծել են երկիրը:

Համաձայն սկանդինավյան դիցաբանության, այն ժամանակ երբ չի եղել ո՛չ մարդ, ո՛չ աստված, ծնվել է մի հսկա Իմիր անունով, նրա հետ միասին ծնվել է նաև մի կով՝ Աուդումլա անունով: Նրա կաթը այնքան էր, որ հերիքում էր նույնիսկ Իմիրին, բայց Աուդումելեն չգիտեր ինչով սնվել, այդ պատճառով նա սկսեց լիզել աղի քարերը և երրորդ օրվա ավարտին լիզելով նա ստեղծեց նոր կենդանի էակ` Բուրի անունով, ինչը նշանակում է ծնող: Բուրին հետագայում դարձավ բոլոր ասերի նախնին, այսինքն նրանց ծնողը[3] : Բուրին ծնեց տղա, որի անունը դրեց Բյոր, այսինքն՝ ծնված: Ըստ դիցաբանության Բյորը հետագայում կնության վերցրեց հսկայի աղջկան և նրանք ունեցան երեք երեխա՝ Օդինը, Վեն և Վիլին:

Երկրի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ իրադարձություններ է տեղի ունեցել եղբայր աստվածների հետ, մի անգամ նրանք նույնիսկ կռիվ են սկսում հսկա Իմիրի հետ, որտեղ և հաղթում են:

Եղբայրները Իմիրի անշնչացած մարմինը գցեցին տիեզերական անդունդը և նրանից պատրաստեցին երկիրը[4]: Արյունը նրանք օգտագործեցին որպես լիճ, գետ, ծով: Իմիրի ոսկրերը դարձան սարեր, իսկ ոսկրերի բեկորները և ատամները դարձան ժայռեր և գլաքարերը: Իմիրի գանգը ասերի համար ծառայեց որպես երկրի երկնակամար, իսկ ուղեղը նրանք շպրտեցին օդը և այն օդում վերածվեց ամպերի, ահա թե ինչու են այդքան նենգ, սև ու խավար ամպերը, անընդհատ սպառնացող փոթորկով ու կարկտով: Հետո աստվածները վերցրեցին կայծերը, որոնք թռչում էին շրջակայքում և պոկվել էին Մուսպելլյայից և միացրեցին երկնքին: Այդպես, ստեղծվեցին անշարժ աստղերը, իսկ մնացած կայծերին ասերը թույլ տվեցին թռչել ազատ, բայց յուրաքանչյուրի համար տեղ և ճանապարհ կառուցեցին: Իմիրայի դին դարձավ երկիր,արյունը՝ ծով, ոսկրերը՝ սարեր, գանգը՝ երկինք, իսկ մազերը՝ անտառներ: Այսպես, ստեղծվեց Միդգարդը, մարդկանց համար, ստեղծված աստվածների բարիքով:

Այսպես եղբայրները ստեղծեցին Միդգարդը, բայց այն բնակեցված չէր:

Մարդկանց ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Imir.jpg

Մի անգամ եղբայրները քայլում էին իրենց ստեղծած երկրի ափով և տեսան երկու ծառ, և մտածեցին, թե ինչ կլինի, եթե նրանց կյանք տան: Վերցրեցին եղբայրները ծառերը և նրանցից ստեղծեցին մարդուն: Օդինը, որը ավագ եղբայրն էր, տվեց նրանց հոգի և կյանք, Վիլին տվեց բանականություն և շարժում, իսկ Վեն, նրանց տվեց խոսելու, տեսնելու և լսելու ունակություն: Տղամարդուն տվեցին Ասկ անունը, այսինքն՝ հացենի, իսկ կնոջը՝ Էմբլա անունը, այսինքն՝ ուռենի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. So zum Beispiel noch Arnulf Krause: Die Götter- und Heldenlieder der Älteren Edda. Philipp Reclam jun. Verlag, Stuttgart 2004, ISBN 978-3-15050-047-7 und René L. M. Derolez: Götter und Mythen der Germanen. Verlag Suchier & Englisch, Wiesbaden 1974 (Originaltitel De Godsdienst der Germanen. Erscheinungsjahr 1959, übersetzt von Julie von Wattenwyl), S. 72, 110, 284
  2. Jan de Vries: Altgermanische Religionsgeschichte. 2. Auflage, 1957, § 517
  3. Snorri Sturluson: Prosa-Edda, Gylfaginning. Kapitel 6 (Zitation der Prosa-Edda nach Arnulf Krause: Die Edda des Snorri Sturluson. Philipp Reclam jun. Verlag, Stuttgart 1997, ISBN 978-3-15000-782-2)
  4. Snorri Sturluson: Prosa-Edda, Gylfaginning. Kapitel 7 f.