Դոմինիկ Կուպեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Դոմինիկ Կուպեր
Dominic Cooper 2010.jpg
Ծնվել է հունիսի 2, 1978({{padleft:1978|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:2|2|0}})[1] (39 տարեկան)
Ծննդավայր Գրինվիչ, Գրինվիչ, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Կրթություն Լոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա[2]
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն դերասան, կինոդերասան և թատրոնի դերասան

Դոմինիկ Էդվարդ Կուպեր (անգլ.՝ Dominic Edward Cooper, հունիսի 2, 1978({{padleft:1978|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:2|2|0}})[1], Գրինվիչ, Գրինվիչ, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոմինիկ ծնվել է լոնդոնյան Գրինվիչ թաղամասում[3][4] 1978 թվականի հունիսի 2-ին մանկապարտեզի դաստիարակչուհի Ջուլիի (օրիորդական ազգանունը՝ Հերոն) և աճուրդի մասնագետ Բրայան Կուպերի ընտանքում[5][6][7]: Նա սովորել է Թոմաս Թալլիսի դպրցում, ինչպես նաև Լոնդոնի Երաժշտության և դրամատիկ արվեստի ակադեմիայում, որն ավարտել է 2000 թվականին: 2000-ական թվականների սկզբին Դոմինիկը նկարահանվել է Durex պահպանակների գովազդային հոլովակներում: Այդ հոլովակներից մի քանիսի ցուցադրությունը հեռուստատեսությամբ արգելվել է, մասնավորապես «Banned Commercial Durex Condom Ad» կոչվող հոլովակը:

Սկզբում Դոմինիկն աշխատում էր հեռուստատեսությունում և նկարահանվում էպիզոդիկ դերերում, իսկ 2001 թվականին կայացավ առաջնելույթը Լոնդոնի Ազգային թատրոնի բեմում: Շուտով նրան առաջարկեցին Դաքիսի դերը "Պատմության երկրպագուները" պիեսում, որի հյուրախաղերով նա հանդես է եկել Բրոդվեյում, Սիդնեյում, Վելինգտոնում և Հոնկոնգում: Այդ դերը նա նաև կատարել է պիեսի ռադիոտարբերակում և 2006 թվականի էկրանավորման մեջ:

Դոմինիկը նաև ուշագրավ դերեր ունեցավ «Հայտնվել տասնյակում» (2006), «Դքսուհի» (2008) և «Դևիդ Կոպերֆիլդ» (2008) ֆիլմերում: Բայց ամենամեծ ժողովրդականությունը նրան բերեց Սքայի՝ Սոֆիի փեսացուի (Ամանդա Սեյֆրիդի դերակատարմամբ) դերը 2008 թվականի «Մամա Միա» ֆիլմում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականից հանդիպում է իռլանդիացի դերասանուհի Ռութ Նեգգայի հետ, որի հետ ապրում է Լոնդոնում[8][9]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. https://www.lamda.org.uk/graduates/who-trained-at-lamda
  3. Mottram James (2013-10-14)։ «Interview: Dominic Cooper - 'I nearly broke Ronnie Wood’s shoulder'»։ The Independent։ Վերցված է 2014-05-09 
  4. findmypast.co.uk
  5. Das Lina (8 October 2009)։ «Super Cooper: Dominic Cooper's Hollywood education»։ London Evening Standard։ Վերցված է 2014-02-23։ «There are few 31-year-old actors who can claim...» 
  6. Hardy Rebecca (11 January 2008)։ «Secrets of the new Mr Darcy: Rising star Dominic Cooper»։ Daily Mail (UK)։ Արխիվացված օրիգինալից-ից June 4, 2008-ին։ Վերցված է 20 July 2008։ «...the 29-year-old...» 
  7. Riegel publisher= Broadway.com Katie (26 September 2007)։ «Dominic Cooper, Fresh Face: Broadway.com Buzz»։ Արխիվացված օրիգինալից-ից 26 September 2007-ին։ Վերցված է 17 October 2006։ «Age: 27» 
  8. Notaro Vicki (23 May 2016)։ «How Oscar-tipped Ruth Negga's star has finally ascended...»։ Irish Independent։ Վերցված է 23 May 2016 
  9. McBride Caitlin (8 June 2016)։ «Irish actress Ruth Negga and Dominic Cooper make rare public appearance at Warcraft premiere»։ Irish Independent։ Վերցված է 9 June 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]