ՎանդաՎիժեն
«ՎանդաՎիժեն» (անգլ.՝ WandaVision), ամերիկյան Marvel Studios-ի մինի սերիալ, որն ստեղծվել է Marvel-ի երկու կերպարների՝ Ալ կախարդուհու և Վիժենի հիման վրա։ Գլխավոր դերերը կատարում են Էլիզաբեթ Օլսենը և Փոլ Բեթանին։ Հեռուստասերիալում դեպքերը տեղի են ունենում Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքում՝ «Վրիժառուները. Վերջնախաղ» ֆիլմի դեպքերից հետո։
2018 թվականի սեպտեմբերին Marvel ստուդիան սկսել է պատրաստել Marvel-ի ֆիլմերի մի քանի կերպարների մասին, այդ թվում նաև Ալ կախարդուհու և Վիժենի՝ համապատասխանաբար Օլսենի և Բեթանիի դերակատարմամբ։ Շոուի ստեղծողն է Ժակ Շեֆերը, իսկ ռեժիսորը՝ Մեթ Շեքմանը։ Նկարահանումներն սկսվել են 2019 թվականին՝ Ատլանտայում։
«ՎանդաՎիժեն» հեռուստասերիալը բաղկացած է լինելու վեց էպիզոդից և թողարկվելու է 2020 թվականի դեկտեմբերին՝ Disney+ հարթակով։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերասան | Դեր |
|---|---|
| Էլիզաբեթ Օլսեն | Վանդա Մաքսիմոֆ / Ալ կախարդուհի |
| Փոլ Բեթանի | Վիժեն |
| Թեոնա Փարիս | Մոնիկա Ռամբո |
| Քեթ Դեննինգս | Դարսի Լյուիս |
| Ռենդալ Փարք | գործակալ Ջիմմի Վու |
| Քեթրին Հան | Հարևանուհի |
Քասթինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի ապրիլին Disney և Marvel ընկերությունները հեռուստասերիալի պաշտոնական անոնսի ժամանակ՝ հաստատել են Օլսենի և Բեթանիի մասնակցությունը՝ համապատասխանաբար Ալ կախարդուհու և Վիժենի դերերում։ Նույն թվականի հուլիսին Թեոնա Փարիսը հաստատվել է հասուն Մոնիկա Ռամբոյի դերում։ Հերոսուհու երիտասարդ տարբերակը ներկայացվել է Marvel-ի կինոտիեզերքում՝ «Կապիտան Մարվել» ֆիլմում ունեցած մասնակցության շնորհիվ, որի սյուժեն կայանում է 1995 թվականին[4]։ Հետո դերասանական կազմը լրացրել են Քեթ Դենինգսը (Դարսի Լյուիս), Ռենդալ Փարքը (Ջիմմի Վու) և Քեթրին Հանը։ Ավելի վաղ Ջենինգսի կերպարը հայտնվել էր «Թոր» և «Թոր։ Մռայլ աշխարհը» ֆիլմերում, իսկ Փարքը՝ «Մրջյուն մարդը և Կրետը» ֆիլմում[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 Series Cast // WandaVision (TV Mini-Series 2021) - Full Cast & Crew - IMDb
- ↑ https://variety.com/2019/tv/news/teyonaj-parris-wandavision-disney-plus-1203274693/
- 1 2 Internet Movie Database — 1990.
- ↑ Thorne, Will (2019 թ․ հուլիսի 20). «Teyonah Parris Cast in 'WandaVision' at Disney Plus». Variety (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Coggan, Devin (2019 թ․ օգոստոսի 23). «Kat Dennings, Randall Park, and Kathryn Hahn join Disney+'s WandaVision». Entertainment Weekly (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.