Լոկի (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Լոկի
«Լոկի» պատկերանշան.png
Ժանրմարտաֆիլմ և սուպերհերոսական ֆանտաստիկա
ՍտեղծողMichael Waldron?
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Թոմ Հիդելսթոն[1], Օուեն Ուիլսոն[1], Գուգու Մբատա-Ռոու[1], Sophia Di Martino?[1], Wunmi Mosaku?[1] և Ռիչարդ Գրանթ[1]
Գործադիր պրոդյուսերՔևին Ֆայգի
ՕպերատորՕթմ Դյուրալդ
ԵրաժշտությունNatalie Ann Holt?
Նկարահանման վայրԱտլանտա
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ6
Էկրաններին էհունիսի 9, 2021-ից
ՀեռուստաալիքDisney+
ԸնկերությունMarvel Studios
ԴիստրիբյուտորDisney+
ՆախորդԲազեն և Ձմեռային զինվորը
ՀաջորդWhat If...??
Պաշտոնական կայքէջ

«Լոկի» (անգլ.՝ Loki), սպասվող ամերիկյան մինի սերիալ, որը հիմնված է Marvel Comics կոմիքսների Լոկիի կերպարի արկածների վրա։ Գլխավոր դերը կատարում է Թոմ Հիդելսթոնը։ Հեռուստասերիալի դեպքերը դառնալու են Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի չորրորդ փուլի մի մասը։

2018 թվականի սեպտեմբերին Marvel Studios ստուդիան սկսել է Marvel ֆիլմերի հերոսների մասին մի քանի մինի սերիալների աշխատանքները, որոնց շարքում էին նաև Լոկիի նախագիծը։ 2019 թվականի նոյեմբերին սերիալը սկսել է իր սկզբնական արտադրական աշխատանքները, ինչպես նաև հաստատվել է Հիդելսթոնի մասնակցությունը։ 2019 թվականի փետրվարին նախագծի շոուրաներ է նշանակվել Մայքլ Ուոլդրոնը, իսկ օգոստոսին ռեժիսոր է նշանակվել Քեյթ Հերոնը։ Նկարահանումները սկսվել են 2020 թվականի հունվարին։

«Լոկին» բաղկացած է լինելու վեց սերիաներից և ցուցադրվելու է 2021 թվականի մայիսին՝ Disney+ հարթակում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վրիժառուները։ Վերջնախաղ» ֆիլմի գործողություններից հետո Լոկին օգտագործում է Տիեզերական խորանարդը՝ ժամանակի միջով ճամփորդելու և մարդկության պատմությունն փոխելու համար[2]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղափար[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի սեպտեմբերին Marvel Studios ստուդիան սկսել է Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի մի քանի հերոսների մասին մինի սերիալների նկարահանումները, հիմնականում Լոկիի մասին սերիալի՝ Disney+ սթրիմինգային ծառայության համար։ Սպասվում էր, որ սերիալը բաղկացած է լինելու վեց-ութ սերիաներից և որ բյուջեն կազմված է լինելու Marvel-ի լիամետրաժ էկրանավորումներից[3]։ Նույն թվականի նոյեմբերին Դիսնեյ ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Այգերը հաստատել է, որ Լոկիի մասին սերիալը գտնվում է վաղ արտադրական փուլում[4]։

2019 թվականի փետրվարին շոուրաների և պրոդյուսերի դերը զբաղեցրել է Մայքլ Ուոլդրոնը։ Հաստատվել է, որ ըստ սերիալի սյուժեի Լոկին հայտնվելու է մարդկության պատմության տարբեր պատմական դարաշրջաններում[5]։ Հետագայում Հիդելսթոնը խոստովանել է, որ «Վրիժառուները։ Անվերջության պատերազմ» և «Վրիժառուները։ Վերջնախաղ» ֆիլմերը կարող էին դառնալ վերջինը Լոկիի համար, սակայն «Վրիժառուները։ Անվերջության պատերազմից» վեց շաբաթ առաջ նրան հայտնել են սերիալի ծրագրերի մասին և որ նա այն գաղտնի պահի[6]։ 2019 թվականի օգոստոսին Քեյթ Հերոնը նշանակվել է հեռուստասերիալի ռեժիսոր և պրոդյուսեր[7][8]։

Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմ Հիդելսթոնը 2019 թվականին Սան Դիեգոյի Comic-Con-ի ժամանակ

Սերիալի գործողությունները տեղի են ունենում «Վրիժառուները։ Վերջնախաղ» ֆիլմի գործողությունների հետո, որում Լոկին գողանում է Տիեզերական խորանարդը[9] և ալտերնատիվ տիեզերք է ստեղծում[10]։ 2019 թվականի օգոստոսին Ուոլդրոնը հաղորդել է, որ «Լոկի» հեռուստասերիալը կարող է տալ մի քանի հարցերի պատասխաններ՝ որտե՞ղ է տեղափոխվել Լոկին Տիեզերական խորանարդը գողանալուց հետո, կարո՞ղ է Լոկին երբևէ իր համար ընկեր գտնել և «արևը կփայլի՞ նրա վրա»[11]։ Պրոդյուսեր Սթիվեն Բրուսարդը նշել է, որ ժամանակի միջև ճամփորդելուց բացի սերիալը պատմելու է «փախուստի մեջ գտնվող մարդու» մասին[12]։ Շոուի գործողությունները նաև կապված են լինելու սպասվող «Բժիշկ Սթրենջ։ Խելագարության բազմատիեզերքում» ֆիլմի հետ[13]։

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի ապրիլին, սերիալի պաշտոնական անոնսի ժամանակ հաստատվել է Թոմ Հիդելսթոնի մասնակցությունը Լոկիի դերում[4]։ Նույն թվականի նոյեմբերին Սոֆի Դի Մարտինոն ընդգրկվել է դերասանական կազմում[14]։ 2020 թվականի հունվարին Օուեն Ուիլսոնը ընդգրկվել է դերասանական կազմում[15]։ Ավելի ուշ Գուգու Մբատա-Ռոուն ստացել է գլխավոր կանացի դերը[16]։ Ռիչարդ Գրանտը ընդգրկվել է դերասանական կազմում[17]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոուի նկարահանումները սկսվել են 2020 թվականի հունվարին[15]՝ «River Cruise» աշխատանքային անվան տակ[18]։ Մարտի 14-ին հեռուստասերիալի նկարահանումները դադարեցվել են COVID-19 համավարակի պատճառով[19]։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լոկի» հեռուստասերիալը ցուցադրվելու է Disney+ հարթակում 2021 թվականի սկզբին[9] և բաղկացած է լինելու վեց սերիաներից, որոք թողարկվելու են ամեն շաբաթ[7][20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.marvel.com/tv-shows/loki/1
  2. Steele Sean (August 11, 2019)։ «Exclusive: New Details on 'Loki' Disney+ Series, How It Will Tie Into 'Thor: Love & Thunder'»։ FandomWire (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-12-ին։ Վերցված է 2020-02-05 
  3. Kroll Justin (September 18, 2018)։ «Loki, Scarlet Witch, Other Marvel Heroes to Get Own TV Series on Disney Streaming Service (Exclusive)»։ Variety (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից September 19, 2018-ին։ Վերցված է 2020-02-05 
  4. 4,0 4,1 Chmielewski, Dawn C.; Hipes, Patrick (November 8, 2018)։ «'Rogue One' Prequel Series in Works For Disney's Streaming Service, Now Named Disney+»։ Deadline.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից November 8, 2018-ին։ Վերցված է 2020-02-05 
  5. Kit Borys (February 15, 2019)։ «Marvel's 'Loki' Series Lands 'Rick and Morty' Writer (Exclusive)»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-18-ին։ Վերցված է 2020-02-05 
  6. Butler Tom (August 16, 2019)։ «Tom Hiddleston kept his 'Loki' secret for a very long time»։ Yahoo! (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-16-ին։ Վերցված է 2020-02-05 
  7. 7,0 7,1 Bonomolo Cameron (August 23, 2019)։ «Loki to Get Six 1-Hour Episodes Directed by Kate Herron»։ ComicBook.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից August 23, 2019-ին։ Վերցված է 2020-02-05 
  8. Fisher Jacob (November 16, 2019)։ «Autumn Durald Joins ‘Loki’ (Exclusive)»։ Discussing Film (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից November 16, 2019-ին։ Վերցված է 2020-02-05 
  9. 9,0 9,1 Sandwell Ian (July 21, 2019)։ «Marvel finally confirm Phase 4 movies at Comic-Con»։ Digital Spy (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից July 21, 2019-ին։ Վերցված է 2020-02-05 
  10. Davis Brandon (May 15, 2019)։ «How Loki's New Timeline Plays Out After Avengers: Endgame»։ ComicBook.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից May 18, 2019-ին։ Վերցված է 2020-02-05 
  11. Vejvoda Jim (August 24, 2019)։ «Loki Will Take Character "to an Entirely New Part of the MCU"»։ IGN (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-24-ին։ Վերցված է 2020-02-05 
  12. Dinh Christine (November 13, 2019)։ «What's Next for the Marvel Cinematic Universe After 'Avengers: Endgame'»։ Marvel.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-11-14-ին։ Վերցված է 2020-02-05 
  13. Pearson Ben (November 7, 2019)։ «Marvel's 'Loki' TV Show Will Tie Into 'Doctor Strange 2'; 'Hawkeye' Was Initially Planned as a Movie»։ /Film (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից November 7, 2019-ին։ Վերցված է 2020-02-05 
  14. Kroll Justin (November 15, 2019)։ «‘Loki’: Sophia Di Martino to Co-Star With Tom Hiddleston in Marvel Series (Exclusive)»։ Variety (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-11-16-ին։ Վերցված է 2020-02-05 
  15. 15,0 15,1 Boucher, Geoff; Andreeva, Nellie (January 31, 2020)։ «‘Loki’: Owen Wilson Joins Marvel Series On Disney+»։ Deadline.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից January 31, 2020-ին։ Վերցված է 2020-02-05 
  16. Andreeva Nellie (February 11, 2020)։ «'Loki': Gugu Mbatha-Raw Joins Marvel Series On Disney+»։ Deadline.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից February 12, 2020-ին։ Վերցված է 2020-03-12 
  17. Thorne Will (March 11, 2020)։ «‘Loki’ Disney Plus Series Adds Richard E. Grant»։ Variety (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից March 12, 2020-ին։ Վերցված է 2020-03-12 
  18. Schmidt JK (September 11, 2019)։ «Loki Working Title Revealed for Marvel Studios Series»։ ComicBook.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից September 11, 2019-ին։ Վերցված է 2020-02-05 
  19. Kroll Justin (March 14, 2020)։ «Marvel’s Disney Plus Shows Pause Production Due to Coronavirus»։ Variety (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից March 14, 2020-ին։ Վերցված է 2020-03-15 
  20. Mitovitch Matt Webb (August 24, 2019)։ «Disney+ to Release Episodes Weekly: A Welcome Break From Stress-Bingeing?»։ TV Line (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից August 24, 2019-ին։ Վերցված է 2020-02-05