Հավերժները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Հավերժները
անգլ.՝ Eternals
Հավերժները.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[1][2][3][…]
Ժանրֆիլմ սուպերհերոսների մասին, ֆանտաստիկ ֆիլմ, մարտաֆիլմ, արկածային ֆիլմ, կինոֆանտաստիկա և դրամա
Թվականնոյեմբերի 4, 2021[4], նոյեմբերի 5, 2021, նոյեմբերի 3, 2021 և նոյեմբերի 11, 2021
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔլոյի Չժաո
ՊրոդյուսերՔևին Ֆայգի
Սցենարի հեղինակՔլոյի Չժաո
ԴերակատարներԱնջելինա Ջոլի, Ռիչարդ Մեդլեն, Սալմա Հայեկ, Կումեիլ Նանջիանի, Lauren Ridloff?, Բրայան Թայրի Հենրի, Մա Դոնգ Սոկ, Lia McHugh?, Ջեմմա Չան[5], Բարրի Քեոգան, Քիթ Հարինգթոն, Haaz Sleiman?, Zain al-Rafeea?, Lucia Efstathiou?, Harish Patel?, Հարրի Սթայլս և Պատոն Օսվալտ
ՕպերատորԲեն Դևիս
ԵրաժշտությունՌամին Ջավադի
ՄոնտաժՔրեյգ Վուդ և Դիլան Թիչենոր
Պատմվածքի վայրՄիջագետք, Բաբելոն, Լոնդոն, Ավստրալիա, Մումբայ, Հարավային Դակոթա, Իրաք, Հիրոսիմա, Ալյասկա, Տենոչտիտլան, Չիկագո, Ամազոն և Գուպտա կայսրություն
ԿինոընկերությունMarvel Studios և Walt Disney Studios Motion Pictures
Տևողություն156 րոպե[6]
Բյուջե200 000 000 $
Շահույթ402 064 899 $[7] և 164 870 234 $[7]
ՆախորդՇան-Չին և տասն օղակների լեգենդը
ՀաջորդՍարդ-Մարդ. Տունդարձի ճանապարհ չկա
Պաշտոնական կայքէջ
Commons-logo.svg Eternals (film) Վիքիպահեստում

«Հավերժները» (անգլ.՝ The Eternals), ռեժիսորը Քլոե Չժաոնի թողարկվելիք ամերիկյան գեղարվեստական ֆիլմը։ Հանդիսանում է Marvel կոմիքսների հրատարակության էկրանավորումներից։ Marvel կինեմատոգրաֆիական տիեզերքի ֆիլմերի քանակաով 25-րդ և չորրորդ գծում երկրորդ ֆիլմն է։

2018 թվականի ապրիլին Քևին Ֆայգին հայտարարել է «Հավերժները» կոմիքսների ադապտացիայի աշխատանքների վերաբերյալ, որի գլխավոր հերոսներն են Իկարիսը և Սերսին։ Որպես սցենարիստներ հանդես են եկել Մեթյու և Ռայան Ֆիրպոները։ Որպես ռեժիսոր հանդես է եկել Քլոե Չժաոն։ Դերասանական կազմի մասին հայտարարվել է 2019 թվականին կայացած Comic-Con ֆեստիվալի ժամանակ։ Նկարահանումներն սկսվել են 2019 թվականի հուլիսին Լոնդոնի Pinewood Studios ստուդիայում։

ԱՄՆ-ում ֆիլմը էկրաններին է բարձրանալու 2020 թվականի նոյեմբերի 6-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավերժներ անվանումով սուպերմարդկանց անմահ ռասան, որը ստեղծվել է Ցելեստիալների կողմից՝ ուղևորվում է Երկիր մոլորակ, որպեսզի պաշտպանեն մարդկությանն իրենց չար եղբայրներից՝ Դևիանտներից[8]։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Անջելինա Ջոլի Թենա Թենա
Ռիչարդ Մեդդեն Իկարիս Իկարիս
Կումեյլ Նանջիանի Քինգո Սունեն Քինգո Սունեն
Լորեն Ռիդլոֆ Մաքքարի Մաքքարի
Բրայան Թայրի Հենրի Ֆաստոս Ֆաստոս
Սալմա Հայեկ Աջաք Աջաք Հավերժների առաջնորդը
Լիա ՄքՀյու Սփրայթ Սփրայթ
Դոն Լի Մոռացվածը Մոռացվածը
Բարի Քեոգան Դրուիգ Դրուիգ
Ջեմա Չան Սերսի Սերսի
Քիթ Հարինգթոն Դեյն Վիտման Դեյն Վիտման
Angelina Jolie by Gage Skidmore 3.jpg
Richard Madden by Gage Skidmore 2.jpg
Kumail Nanjiani by Gage Skidmore 2.jpg
Lauren Ridloff by Gage Skidmore.jpg
Brian Tyree Henry by Gage Skidmore.jpg
Salma Hayek by Gage Skidmore 2.jpg
Դերասանական կազմը՝ ձախից աջ. Անջելինա Ջոլի, Ռիչարդ Մեդդեն, Կումեյլ Նանջիանի, Լորեն Ռիդլոֆ, Բրայան Թայրի Հենրի, Սալմա Հայեկ, Լիա ՄքՀյու, Դոն Լի

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղափար[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի ապրիլին Marvel Studios-ի նախագահ Քևին Ֆայգին հայտարարել է Ջեք Կիրբիի ստեղծած «Հավերժները» կոմիքսների ադապտացիայի վրա կատարվող աշխատանքների մասին։ TheWrap-ի տվյալներով Marvel-ն արդեն դիմել էր մի քանի սցենարիստների՝ սյուժեի ստեղծման համար, որի կենտրոնում պետք է լիներ Սերսի անունով հերոսուհին[9]։ Ավելի ուշ սցենարի ստեղծումը վստահվել է Ֆիրպո եղբայրներին[10], որոնք առաջարկել են սիրային հարաբերություններ Սերսիի և Իկարիս միջև[11]։ Ռեժիսորի պաշտոնը բաժին է հասել Քլոե Չժաոյին։ Նաև Marvel-ը դիտարկել է Նիկոլ Քեսելի, Թրևիս Նայթի, Քրիստինա Գալեգոյի և Սիրո Գերրայի թեկնածությունը[11]։

Քևին Ֆայգին խոստովանել է, որ Marvel ստուդիայի մոտ միանգամից միտք է հայտնվել սուպերհերոսների մասին ֆիլմ նկարահանելու մասին, այլ ոչ թե բոլոր կերպարներին մեկ քրոսովերում միավորելու մասին, ինչը եղել է «Վրիժառուներ» ֆիլմի առաջին մասում։ Նաև պրոդյուսերը ցանկացել է, որ կերպարները լինեն այնպիսի հերոսները, որոնց մասին շատ քչերն են լսել[12]։

Նախապատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի մարտին Անջելինա Ջոլին բանակցությունների մեջ է ներառվել ֆիլմում նկարահանվելու համար[13], հետո դերասանական կազմում ընդգրկվել են Կումեյլ Նանջիանին և Դոն Լին[14]։ Հետո բանակցությունների մեջ ներառվել են Ռիչարդ Մեդդենը և Սալմա Հայեկը[15][16]։ Հուլիսին Variety ամսագիրը հայտնել է, որ դերասանական կազմին միացել է Միլի Բոբի Բրաունը[17]։ Սակայն հետո դերասանուհին չեղարկել է ֆիլմում իր մասնակցությունը[18]։ 2019 թվականի Սան Դիեգոյի Comic-Con ֆեստիվալում հայտարարվել է դերասանական կազմի մասին, որոնց մեջ եղել են Անջելինա Ջոլին՝ Թենայի, Նանջիանին՝ Կինգոյի, Լին՝ Մոռացվածի, Մեդդենը՝ Իկարիսի, Հայեկը՝ Աջաքի դերերով։ Նաև դերասանական կազմին միացել են Լորեն Ռիդլոֆը՝ Մաքքարիի, Բրայան Թայրի Հենրին՝ Ֆաստոսի և Լիա ՄքՀյուն՝ Սփրայթի դերերով[19]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի արտադրությունը սկսվել է 2019 թվականի հուլիսին բրիտանական Pinewood Studios ստուդիայում[8][20]։ Որպես բեմադրող օպերատոր հրավիրվել է Բեն Դևիսը[21]։ Օգոստոսին Ջեմա Չանը, որը կատարել էր բժիշկ Միներվայի դերը՝ «Կապիտան Մարվել» ֆիլմում և Բարի Քեոգանը ներառվել են նկարահանման բանակցություններում[22][23]։ 2019 թվականին կայացած D23 ցուցահանդեսի ժամանակ հայտնի է դարձել, որ Չանը և Քեոգանը կատարելու են համապատասխանաբար՝ Սերսիի և Դրուիգի դերերը։ Նաև հայտարարվել է, որ Քիթ Հարինգթոնը ֆիլմում կատարելու է Դեյն Վիտմանի դերը[24]։

Վարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հավերժները» ֆիլմը ԱՄՆ-ի վարձույթում է հայտնվելու 2020 թվականի նոյեմբերի 6-ին[19]։ Հունվարի սկզբին Fandango տոմսերի վաճառքի հիման վրա ֆիլմը հայտնվել է 2020 թվականի ամենասպասվող ֆիլմերի ցանկի երրորդ հորիզոնականում[25][26]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rivista del cinematografo (իտալ.)Fondazione Ente dello Spettacolo, 1928. — ISSN 0035-5879
  2. mymovies.it — 2000.
  3. Internet Movie Database — 1990.
  4. Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.)NMHH.
  5. ČSFD (չեխերեն) — 2001.
  6. https://www.bbfc.co.uk/release/eternals-q29sbgvjdglvbjpwwc01mzeyoti
  7. 7,0 7,1 https://www.boxofficemojo.com/title/tt9032400/?ref_=bo_rl_ti
  8. 8,0 8,1 Bucksbaum Sydney (հուլիսի 21, 2019)։ «See the exclusive first portrait of Angelina Jolie and the cast of 'The Eternals'»։ Entertainment Weekly (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-21-ին։ Վերցված է 2019-07-21 
  9. González Umberto (ապրիլի 23, 2018)։ «Marvel Boss Kevin Feige Confirms 'Eternals' Movie in Development (Exclusive)»։ TheWrap (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 23, 2018-ին։ Վերցված է ապրիլի 23, 2018 
  10. Kit Borys (մայիսի 15, 2018)։ «Marvel Sets Black List Writers for 'Eternals' Movie (Exclusive)»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 15, 2018-ին։ Վերցված է մայիսի 15, 2018 
  11. 11,0 11,1 Kit Borys (սեպտեմբերի 21, 2018)։ «Marvel Studios' 'The Eternals' Finds Its Director With Chloe Zhao»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 21, 2018-ին։ Վերցված է սեպտեմբերի 21, 2018 
  12. Mancuso Vinnie (փետրվարի 25, 2019)։ «Marvel's 'Eternals' Movie Might Be an Epic Spanning "Tens of Thousands of Years," Says Kevin Feige»։ Collider (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-26-ին։ Վերցված է ապրիլի 19, 2019 
  13. Galuppo Mia (մարտի 27, 2019)։ «Angelina Jolie in Talks to Make Marvel Debut With 'The Eternals' (Exclusive)»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2019-03-28-ին։ Վերցված է մարտի 27, 2019 
  14. Sneider Jeff (ապրիլի 17, 2019)։ «Marvel's 'The Eternals' Adds 'Train to Busan' Star Ma Dong-seok»։ Collider (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-18-ին։ Վերցված է ապրիլի 19, 2019 
  15. Kroll Justin (մայիսի 7, 2019)։ «Richard Madden in Talks to Star in Marvel's 'Eternals'»։ Variety (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-29-ին։ Վերցված է մայիսի 7, 2019 
  16. González Umberto (հունիսի 26, 2019)։ «Salma Hayek Eyed to Join Marvel Studios' 'The Eternals' (Exclusive)»։ TheWrap (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 27, 2019-ին։ Վերցված է հունիսի 26, 2019 
  17. Donnelly Matt (մայիսի 7, 2019)։ «What to Expect From Marvel’s Comic-Con Presentation — and Why It’s So Pivotal»։ Variety (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 10, 2019-ին։ Վերցված է հուլիսի 10, 2019 
  18. Stolworthy Jacob (հուլիսի 14, 2019)։ «Stranger Things' Millie Bobby Brown shuts down claims she's joining Marvel universe»։ The Independent (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-14-ին։ Վերցված է հուլիսի 21, 2019 
  19. 19,0 19,1 «SDCC 2019: All of the Marvel Studios News Coming Out of Hall H at San Diego Comic-Con»։ Marvel.com (անգլերեն)։ հուլիսի 21, 2019։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 21, 2019-ին։ Վերցված է հուլիսի 21, 2019 
  20. Barnhardt Adam (հուլիսի 23, 2019)։ «The Eternals: First Photos of Reported Sets Surface Online»։ ComicBook.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-24-ին։ Վերցված է հուլիսի 23, 2019 
  21. Discussing Film [DiscussingFilm] (May 2, 2019)։ «Cinematographer Ben Davis ('Captain Marvel', 'Guardians of the Galaxy') has joined the crew for 'The Eternals'. (Exclusive)» (Թվիթ)։ Արխիվացված է օրիգինալից June 7, 2019-ին։ Վերցված է 2019-10-05 
  22. Kroll Justin (օգոստոսի 5, 2019)։ «Gemma Chan in Talks to Join Marvel’s ‘The Eternals’ (Exclusive)»։ Variety (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 5, 2019-ին։ Վերցված է 2019-08-06 
  23. Sneider Jeff (օգոստոսի 5, 2019)։ «Exclusive: ‘Dunkirk’ Star Barry Keoghan in Talks to Join Marvel’s ‘The Eternals’»։ Collider (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 5, 2019-ին։ Վերցված է 2019-08-06 
  24. Couch Aaron (օգոստոսի 24, 2019)։ «Marvel Confirms Kit Harington for 'Eternals,' Sets 'Black Panther II' Date»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 24, 2019-ին։ Վերցված է օգոստոսի 24, 2019 
  25. Allie Gemmill (2019-12-29)։ «Fandango Fan Survey Says ‘Wonder Woman 1984’ Among the Most Anticipated 2020 Movies» (en-US)։ Collider։ Վերցված է 2020-01-01 
  26. «Самые ожидаемые. Американский сервис определил топ премьер 2020 года» (ռուսերեն)։ Радио Sputnik։ 20191231T1817+0300։ Վերցված է 2020-01-01