Լեսլի Ագամս
![]() անգլ.՝ Leslie Uggams | |
---|---|
Ծնվել է | մայիսի 25, 1943[1][2] (81 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] |
Կրթություն | Ջուլիարդ դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և երգչուհի |
Ընտրանի | American Fiction? |
Պարգևներ և մրցանակներ | |
leslieuggams.com | |
Լեսլի Ագամս (անգլ.՝ Leslie Uggams, մայիսի 25, 1943[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասանուհի և երգչուհի, «Էմմի» և «Թոնիի» մրցանակակիր, մեծ հաջողությունների է հասել բրոդվեյան մյուզիքլների շնորհիվ։ Հեռուստադիտողին նա առավել հայտնի է Քիզի Ռեյնոլդսի դերով, որը նրան բերել է «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների առաջադրումներ։
Կյանք և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեսլի Ագամսը ծնվել է Նյու Յորքում և սովորել է Ջուլիարդ դպրոցում։ Հիսունականների հաջողակ երգչուհի Հիլա Ջոնսի դուստրն է, նա հեռուստատեսությունում իր գործունեությունը սկսել է դեռ մանուկ հասակում[5]։
1968 թվականին «Hallelujah, Baby!» մյուզիքլի համար Ագամսին է շնորհվել «Թոնի» մրցանակ` կնոջ լավագույն դերակատարման համար[6]։ Հաջորդ տարի նա ստացել է անձնական հեռուստաշոու՝ դառնալով առաջին աֆրո-ամերիկացի կին-հաղորդավարուհին ազգային հեռուստատեսությունում[7]։ Յոթանասունականներին նա կենտրոնացել է դերասանական գործունեության վրա և հանդես է եկել «Ինքնաթիռներ առևանգողը» (1972), «Սև աղջիկը» (1972) և «Խեղճ Էդին» (1975) ֆիլմերում։
Լեսլի Ագամսի գործունեության բարձրակետին է հասել 1977 թվականի «Արմատներ» մինի սերիալում գլխավոր՝ Քիզիի դերով, որը մեծ հաջողություն է ունեցել քննադատների և հեռուստադիտողների շրջանում և ներառվել է հեռուստեսության պատմության մեջ ամենադիտված ծրագրերի եռյակի մեջ[8]։ Այդ դերը դերասանուհուն բերել է «Էմմի» մրցանակաբաշխության նոմինացիա՝ մինի սերիալում կամ ֆիլմում կնոջ լավագույն դերակատարման համար և «Ոսկե գլոբուս» հեռուստասերիալում կնոջ լավագույն դերակատարման համար[9]։ Երկու տարի հետո նա նկարահանվել է ևս մեկ խոշոր մինի սերիալում` «Սպիտակ տան կուլիսներում»[5]։
Ութսունականներից սկսած՝ Ագամսը այլևս պարբերաբար չէր հայտնվում էկրանին` նախապատվություն տալով թատրոնին։ Նա ևս մեկ անգամ առաջադրվել է «Թոնի» մրցանակի 2001 թվականին «Հեդլի II արքա» ներկայացման մեջ դերի համար[6]։ 1983 թվականին նա ստացել է «Էմմի» մրցանակ իր ևս մեկ հեղինակային շոուի համար։
2016 թվականին Ագամսը վերադարձել է էկրան «Դեդփուլ» կինոֆիլմում դերով։ Դրանից հետո նա հրավիրվել է Լյուցիսի մահացած մոր դերի համար՝ «Կայսրություն» օճառային օպերայում[10]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկու շաբաթ ուրիշ քաղաքում (1962)
- Ինքնաթիռներ առևանգողը (1972)
- Սևը (1972)
- Աղքատ Էդի (1975)
- Շուգար Հիլ (1993)
- Դեմ առ դեմ (2009)
- Դեդփուլ (2016)
- Դեդփուլ 2 (2018)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 Southern E. Biographical Dictionary of Afro-American and African Musicians — Greenwood Publishing Group, 1982.
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
- ↑ 5,0 5,1 «Leslie Uggams - Biography». AllRovi. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 28-ին.
- ↑ 6,0 6,1 «Leslie Uggams». Internet Broadway Database. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 28-ին.
- ↑ «The Leslie Uggams Show». The Museum of Broadcast Communications. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Roots». The Museum of Broadcast Communications. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Awards for Leslie Uggams». Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Schmoozing with Sinatra and The Beatles: The Amazing Life & Career of Leslie Uggams, Deadpool's Secret Weapon». 18 февраля 2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեսլի Ագամս» հոդվածին։ |
|
- Մայիսի 25 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 20-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հաղորդավարուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Թատրոնի դերասանուհիներ
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ