Ալեքսանդրա Շիփ
անգլ.՝ Alexandra Shipp | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 16, 1991[1][2] (34 տարեկան) |
| Ծննդավայր | Ֆինիքս, ԱՄՆ |
| Կրթություն | St. Mary's Catholic High School? և Arizona School for the Arts? |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
| Ժանրեր | փոփ |
| Պարգևներ և մրցանակներ | |
Ալեքսանդրա Շիփ (անգլ.՝ Alexandra Shipp, հուլիսի 16, 1991[1][2], Ֆինիքս, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է «Անուբիսի տունը» հեռուստասերիալում Քեյթի Ռաշի և «Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս», «Իքս մարդիկ։ Խավարի փյունիկ» ֆիլմերում խաղացած Օրորո Մոնրո/Փոթորիկի դերերով։
Կենսագորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծացել է Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում[4]։ Մայրը կունդալինի յոգայի ուսուցչուհի է, իսկ հայրը՝ երաժիշտ[5][6]։ Ունի եղբայր՝ Ջեյմսը[7]։ Սովորել է Squaw Peak տարրական դպրոցում և Ֆինիքսի Սուրբ Մարիի կաթոլիկական միջնակարգ դպրոցում[8]։ 17 տարեկանում տեղափոխվել է Լոս Անջելես՝ դերասանական կարիերան շարունակելու համար[8]։
Կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոյում Շիփը դեբյուտ է ունեցել 2009 թվականին՝ նկարահանվելով «Էլվինը և բուրունդուկները 2» ֆիլմում։ 2013 թվականին միացել է «Անուբիսի տունը» հեռուստասերիալի դերասանական խմբին, որտեղ նկարահանվել է բալոր երեք սեզոններում։
2014 թվականին նկարահանվել է «Թմբկազարկ 2։ Նոր բիթ» և «Ալիյա։ Արքայադուստր R&B» հեռուստատեսային ֆիլմերի գլխավոր դերերում[9]։ 2015 թվականին նկարահանվել է «Ուղիղ Քոմփթոնից» կենսագրական ֆիլմում, որտեղ խաղացել է Այս Կյուբայի կնոջ՝ Քիմբերլի Վուդրոֆի դերը։
2015 թվականի հունվարին Ալեքսանդրան «Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս» ֆիլմում ընտրվել է Օրորո Մոնրո/Փոթորիկ դերի համար[10]։ Նույն թվականին հայտնի է դառնում, որ նա «Dude» ֆիլմում նկարահանվել է Լյուսի Հեյլի և Քեթրին Փրեսքոթի հետ[11]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
|---|---|---|---|---|
| 2009 | ֆ | Էլվինը և բուրունդուկները 2 | Alvin and the Chipmunks: The Squeakquel | Վալենտինա |
| 2011 | ս | Նրանց շփոթել են ծննդատանը | Switched at Birth | Էշլի |
| 2012 | ս | Վիքտարիուս | Victorious | Էլես |
| 2013 | ս | Անուբիսի տունը | House of Anubis | Քեյթի Ռաշ |
| 2013 | ս | Ռեյ Դոնովան | Ray Donovan | Թիֆանի |
| 2014 | ս | Մեր կյանքի օրերը | Days of our Lives | Մերի Բեթ |
| 2014 | հֆ | Թմբկազարկ 2։ Նոր բիթ | Drumline: A New Beat | Դանի Բոլթոն |
| 2014 | հֆ | Ալիյա։ Արքայադուստր R&B | Aaliyah: The Princess of R&B | Ալիա Հոութոն |
| 2015 | ս | Քո ընտանիքը կամ իմ | Your Family or Mine | Լյուսի |
| 2015 | ֆ | Ուղիղ Քոմփթոնից | Straight Outta Compton | Կիմ |
| 2016 | ֆ | Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս | X-Men: Apocalypse | Օրորո Մոնրո/Փոթորիկ |
| 2017 | ֆ | Ողբերգություն աղջիկները | Tragedy Girls | Մակայլա Հուփեր |
| 2018 | ֆ | Սիրով, Սայմոն | Love, Simon | Էբբի Սուսո |
| 2018 | ֆ | Խելագարության շեմին | Spinning Man | Աննա |
| 2018 | ֆ | Դեդփուլ 2 | Deadpool 2 | Օրորո Մոնրո/Փոթորիկ |
| 2019 | ֆ | Իքս մարդիկ։ Խավարի փյունիկ | Dark Phoenix | Օրորո Մոնրո/Փոթորիկ |
| 2019 | ֆ | Շաֆթ | Shaft | Սաշա Արիաս |
| 2019 | ֆ | Տան ճանապարհը | A Dog's Way Home | Օլիվիա |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Մրցանակներ և անվանակարգեր | |||||
|---|---|---|---|---|---|
| Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Թեկնածու | Արդյունք | Աղբյուր |
| 2016 | Teen Choice Awards | Choice Movie: Ծագող աստղ | Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս | Առաջադրված | [12][13] |
| 2017 | Kids' Choice Awards | Սիրելի անձնակազմ | Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս | Առաջադրված | [14] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 ČSFD (չեխերեն) — 2001.
- 1 2 MAK (польск.)
- ↑ WIF Awards Retrospective — 2020.
- ↑ Aquino, Tara (2014 թ․ նոյեմբերի 12). «Personality Complex: Alexandra Shipp Goes From Emo Kid to Aaliyah» (անգլերեն). Complex. Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Gardner, Renee (2014 թ․ հուլիսի 19). «Alexandra Shipp's best Twitter and Instagram photos». Rolling Out (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
{{cite news}}: More than one of|author=and|last=specified (օգնություն) - ↑ Bell, Carrie (2016 թ․ մայիսի 24). «Young Mutant Power: Meet X-Men: Apocalypse's Alexandra Shipp & Lana Condor». Refinery29. Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Lowman, Virginia (2015 թ․ հուլիսի 13). «Alexandra Shipp's New 'Do». Essence. Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
- 1 2 Cordova, Randy (Nov. 3, 2014). «Phoenix native Alexandra Shipp plays Aaliyah in TV movie». azcentral (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Nededog, Jethro (2014 թ․ նոյեմբերի 15). «Lifetime's 'Aaliyah' Star Alexandra Shipp on Controversial Role: 'I'm Just an Actress Doing Her Job'». TheWrap (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «'X-Men: Apocalypse' Adds 3 To Mutant Ranks». Deadline.com (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ հունվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Lincoln, Ross A. (2015 թ․ նոյեմբերի 19). «Indie Comedy 'Dude' Rounds Out Lead Cast With Trio Of Actresses». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «RT to vote to make @AlexShipppp your #TeenChoice for #ChoiceMovieBreakoutStar!». Twitter (ամերիկյան անգլերեն). 14 июня 2016. Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Goodman, Jessica (2016 թ․ հուլիսի 31). «Teen Choice Awards 2016: Winners list». Entertainment Weekly (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Vulpo, Mike (2017 թ․ մարտի 12). «Kids' Choice Awards 2017 Winners: The Complete List». E! (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրա Շիփ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հուլիսի 16 ծնունդներ
- 1991 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ֆինիքս քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 21-րդ դարի դերասանուհիներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի երեխա դերասանուհիներ