Jump to content

Լյուսի Հեյլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուսի Հեյլ
Լյուսի Հեյլը People Choice Awards մրցանակաբաշխության ժամանակ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունLucy Hale
Ի ծնե անունԿառեն Լյուսիլ Հեյլ
Նաև հայտնի է որպեսLucy Kate Hale[1]
Ծնվել էհունիսի 14, 1989(1989-06-14)[2] (37 տարեկան)
Մեմֆիս, Շելբի շրջան, Թենեսի, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերքանթրի, քանթրի-փոփ, փոփ
Մասնագիտությունդերասան, երգչուհի, երգահան, դիզայներ, մոդել
Գործիքներկիթառ
Գործունեություն2003-այժմ
ԼեյբլHollywood Records
ԿրթությունYoung Actors Space?
 Lucy Hale Վիքիպահեստում

Կառեն Լյուսիլ «Լյուսի» Հեյլ (Լյուսի Քեյթ Հեյլ) (անգլ.՝ Karen Lucille «Lucy» Hale (Lucy Kate Hale), հունիսի 14, 1989(1989-06-14)[2], Մեմֆիս, Շելբի շրջան, Թենեսի, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, քանթրի երգչուհի, երգահան, դիզայներ, մոդել։ Լյուսին American Juniors ռեալիթի շոուի հաղթողներից մեկն է։ Նա հայտնի է դարձել Հմայիչ խաբեբաները հեռուստասերիալում Արիա Մոնթոգոմերիի դերով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ծնվել է Մեմֆիսում։ Լյուսիլ անունը նա ստացել է իր նախատատիկի պատվին։ Նա ունի մեծ քույր։ Ջուիլիան՝ Լյուսիի մայրը և Ջոնը՝ Լյուսիի հայրը ամուսնալուծվել են, երբ Լյուսին և Մեգգին (Լյուսիի քույրը) դեռ դեռահաս էին։ 8 տարեկանում նա հաճախում էր վոկալի դասերի, 12 տարեկանից նա անցավ տնային կրթության։ 2012 թվականին Լյուսին խոստովանել է, որ դեռահասության ժամանակ տառապել է անորեքսիայով։ 13 տարեկանում Լյուսին մոր հետ միասին տեղափոխվել է Լոս-Անջելես, որպեսզի մասնակցի American Juniors մրցույթին։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Լյուսին հանդիպում էր Դեկվիդ Հենրիի հետ, ով հայտնի է «Կախարդները Վեյվերլի Պլեյսից» հեռուստասերիալից։ 2012 թվականի հունվարից նա հանդիպում էր Քրիս Զիլկայի հետ, բայց նույն թվականի սեպտեմբերին զույգը բաժանվեց։ 2013 թվականի ամռանը Լյուսին հանդիպում էր Գրեհեմ Ռոջերսի հետ։ 2014 թվականի ապրիլին Հեյլը սկսեց հանդիպել քանթրի երգիչ Ջոել Կրաուսի հետ, սակայն զույգը որոշեց բաժանվել և մնալ ուղղակի ընկերներ։ Հիմա Լյուսին հանդիպում է «Lawson » խմբի թմբկահար Ադամ Փիթսի հետ։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարիՀայերեն անվանումըԲնօրինակըԴեր
2005Ինչպես գոյատևել դպրոցումNed's Declassified School Survival GuideԷյմի Քեսեդի
2006Դրեյկ և ՋոշDrake & JoshՀեյզել
2006Փոքրիկ քաղաքի գաղտնիքներըSecrets of a Small TownԹիշա Սթիլ
2006Միայնակ սրտերThe O.C.Հեյլի Հաութորն
2007Ամերիկյան ընտանիքAmerican FamilyԲրիթանի Ջեյն
2007-2014Ինչպես եմ ես հանդիպել ձեր մայրիկինHow I Met Your MotherՔեթի Շչերբատսկի
2007Բիոնիկ կինըBionic WomanԲեկկա Սամմերս
2007-2012Կախարդները Վեյվերլի ՊլեյսիցWizards of Waverly PlaceՄիրանդա
2008ԱռաքյալներըThe ApostlesՌեյչել Ռուդել
2008Ջինսերը - Թալիսման 2The Sisterhood of the Traveling Pants 2Էֆի
2008-2009ԱրտոնյալներըPrivilegedՌոուզ Բայկեր
2009Վախի կղզիFear IslandՄեգան
2009Ruby & the RockitsRuby & the RockitsՔրիսթն
2009Պատերազմ հանրակացարաններումSorority WarsՔեթի Պարկեր
2009Անձնական փորձPrivate PracticeԴանիել
2010CSI: ՄայամիCSI: MiamiՖիբի Նիկոլս/Վանեսսա Պանտոն
2010-այժմՀմայիչ խաբեբաներըPretty Little LiarsՄոնթոգոմերի
2011Ճիչ 4Scream 4Շերի Մարկոնի
2011Պատմություն Մոխրոտի մասին 3A Cinderella Story: Once Upon a SongՔեթի Գիբս
2012Punk'dPunk'dՔամեո
2014ՀայրիկըBabby DaddyՓայփեր Սթոքդեյլ

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում Հրապարակման ամսաթիվ US
Billboard 200
US
Top Country Albums
Canadian Albums
Road Between հուլիսի 3 2014 14 4 13

Տեսահոլովակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱնվանումՌեժիսորԱլբոմՏարի

You Sound Good to Me

Ֆիլիպ Անդելման
"Road Between"
2014

Lie A Little Better

Մրցանակներ և նոմինացիաներ
Մրցանակ Տարի Կատեգորիա Ծրագիր Արդյունք
Teen Choice Awards 2010 Choice Summer TV Star: Female Հմայիչ խաբեբաները Մրցանակ
2011 Choice Summer TV Star: Female Հմայիչ խաբեբաները Մրցանակ
2012 Actress: Drama Հմայիչ խաբեբաները Մրցանակ
2013 Choice Summer TV Star: Female Հմայիչ խաբեբաները Մրցանակ
2014 Actress: Drama Հմայիչ խաբեբաները Մրցանակ
Young Hollywood Awards 2011 Best Ensemble Cast ( Թրոյան Բելլիսարիոյի, Շեյ Միթչելի և Էշլի Բենսոնի հետ միասին) Հմայիչ խաբեբաները Մրցանակ
2013 Fan Favourite Female Մրցանակ
Cosmopolitan Awards 2012 Fan Fearless Female Մրցանակ
Gracie Allen Awards 2013 Outstanding Performance by a Female Rising Star Հմայիչ խաբեբաները Մրցանակ
People’s Choice Awards 2014 Cable TV actress Հմայիչ խաբեբաները Մրցանակ
MTV Europe Music Awards 2014 Artist On The Rise Նոմինացիա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուսի Հեյլ» հոդվածին։